-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Լուիս Օգանան ավարտել է ելույթները Հայաստանի չեմպիոնի կազմում: VNews.am-ին հայտնի դարձավ, որ նիգերացին մեկնել է ձմեռային արձակուրդի և այլևս չի վերադառնա երևանյան ակումբ:
25-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականի փետրվարից էր խաղում հայկական թիմում, որի հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:
«Արարատ-Արմենիայի» կազմում հարձակվողը 55 խաղ է անցկացրել, որոնցում 19 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:
Ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ Հայաստանի չեմպիոնից հեռանալուն մոտ է նաև Մաիլսոն Լիման:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո