«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» խաղը՝ 10 փաստով

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կրկին լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեց  Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» ու կրկնեց նախորդ մրցաշրջանի իր նվաճումը: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց, ինչը հայկական ակումբների համար առայժմ ամենամեծ նվաճումն է: Նախորդ մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում պայքարից դուրս էր մղել վրացական «Սաբուրթալոյին» (1-2, 2-0)՝ մրցակցին պարտության մատնելով հյուրընկալվելիս:

2․ Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ակումբների օգտին 2-րդ հաղթանակը գրանցվեց: Մնացած 4 հանդիպումներում հայկական ակումբները պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 6 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 12 գնդակ:

3․ Եվրագավաթների մրցաշարերում «Արարատ-Արմենիան» 7-րդ հաղթանակը տոնեց: Անցկացրած 11 հանդիպումներում Հայաստանի չեմպիոնը 21 միավոր է վաստակել, ինչը հնարավոր միավորների 63,6 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է եվրագավաթների մրցաշարերի մասնակից հայկական 18 ակումբների մեջ:

4․ «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ հանդես եկավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում և այդ ցուցանիշով հավասարվեց «Փյունիկին»: Վերջինս անհաջող է հանդես եկել այդ փուլում՝ անցկացրած 4 հանդիպումներից մեկն ավարտելով ոչ-ոքի, կրելով 3 պարտություն: Փյունիկցիներն ընդամենը մեկ անգամ են գրավել մրցակիցների դարպասը, սեփականը բաց են թողել 10 գնդակ:

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

Իսկ ահա «Արարատ-Արմենիան» 3-րդ փուլում անցկացրած 3 հանդիպումներից 2-ում հաղթել է, մեկում՝ պարտվել, խփել է 4 գոլ, բաց թողել 2 գնդակ:

Եվրագավաթների 3-րդ փուլում հանդես եկած հայկական 3-րդ ակումբը՝ «Ալաշկերտը» 2018/19թթ. մրցաշրջանում 7 անպատասխան գնդակ էր ընդունել ռումինական «Կլուժից» (0-2, 0-5):

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Յանգ Բոյսի» հետ խաղի համար

Առաջին կին մրցավարը, որ կսպասարկի Եվրոպա լիգայի խաղ

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Տիգրան Դավթյան. «Երիտասարդ թիմ է, փորձառու թիմ չէ, որ կարողանա այսպիսի իրավիճակներից դուրս գալ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք ունենք պլան A, B, C» (տեսանյութ)

Սարգիս Շահինյան․ «Թիմի լեգեոներները շատ սրտացավ են հայ ազգի նկատմամբ, ամեն օր հարցնում են նորությունների մասին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ