«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում - VNews
Բաժիններ

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 5 scaled - «Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան թևակոխել է վճռական փուլ: 8 թիմով մնացած առաջնության մասնակիցներին մնում է 7 տուր անցկացնել, այսինքն՝ մեկ շրջան: Հայաստանում վերջին տարիներին հասարակ երկրպագուների համար հաճելի ավանդույթ է ձևավորվել. չեմպիոնական համառ պայքար մինչև վերջին տուր:

Ավանդությը չի խախտվում

19 տուրից հետո չեմպիոնական պայքարում այնպիսի խտություն է, ինչպես պիկ ժամերին մետրոյում: Առաջատար «Արարատը» 31 միավոր ունի, սակայն ընդամենը 3 միավորի տարբերությամբ ևս երեք թիմ է դիրքավորված: «Ալաշկերտն» ունի 30 միավոր, իսկ «Արարատ-Արմենիան» ու «Նոան»՝ 28-ական: Ընդ որում՝ հինգերորդ տեղում ընթացող «Ուրարտուի» համար դեռ ոչինչ կորած չէ: Ռոբերտ Արզումանյանի թիմը 24 միավոր ունի, սակայն առաջատարիների համեմատ 2-3 խաղ քիչ է անցկացրել:

Ցավոք, «Լոռին» VBET Պրեմիեր լիգայից դուրս եկավ, երբ երրորդ տեղում էր, այլապես 6 թիմ կպայքարեր չեմպիոնության համար: Ուշագրավ է, որ չեմպիոնական պայքարում լուրջ դերակատարում ունեն նաև ավելի ցածր տեղերում գտնվող ակումբները: «Վանը» (21 միավոր), «Փյունիկը» (12) և «Շիրակը» (9) պարբերաբար միավորներ են խլում առաջատարներից և ավելի խառնում նրանց խաղաքարտերը: Օրինակ՝ վերջին 5 տուրում «Վանը» հասցրել է հաղթել «Արարատ-Արմենիային» և «Ուրարտուին», ինչպես նաև ոչ-ոքի խաղալ «Արարատի» հետ, «Փյունիկը» հաղթել է «Նոային» և ոչ-ոքի գրանցել «Ալաշկերտի» հետ, իսկ ահա «Շիրակը» երկու գոլազուրկ ոչ-ոքի գրանցել է «Ալաշկերտի» դեմ ու ևս մեկը՝ «Արարատ-Արմենիայի»:

14.08.2020 Alashkert 0 0 Ararat Armenia 18 960x640 - «Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Եվրոպայի ամենահամառ չեմպիոնական պայքարները

VNews.am-ը պարզեց, որ Եվրոպայում չկա որևէ այլ առաջնություն, որում 4 առաջատարները 3 միավորի խտությամբ են դասավորված: Հաշվարկել ենք միայն աշուն-գարուն համակարգով առաջնությունները, որովհետև գարուն-աշուն խաղացանկով մրցաշարերը դեռ նոր են մեկնարկել: Մեր ցանկում ընդգրկել ենք միայն միավորների խիտ դասավորությամբ այն մրցաշարերը, որոնցում 3 և ավելի թիմեր կան, քանզի 2 թիմերի անզիջում պայքարներն հազվադեպ երևույթ չեն:

Իհարկե, շատերին առաջին հերթին գրավում են թոփ-5 լիգաները: Այս անգամ նաև այնտեղ են «որոշել» ինտրիգ ստեղծել: Իսպանիայում 3 գրանդներ տեղավորվել են ընդամենը 2 միավորի արանքում: «Ատլետիկոն» ունի 67 միավոր, «Ռեալը»՝ 66, իսկ «Բարսելոնան»՝ 65: Անսպասելիորեն չեմպիոնական պայքարին է միացել նաև «Սևիլիան», որն արդեն հավաքել է 61 միավոր: Լա Լիգայի չեմպիոնական հեռանկարների մասին մենք գրել ենք այստեղ:

Մեր ընտրանին

Եթե Իսպանիայում անզիջում պայքար միշտ կարելի է սպասել, ապա Ֆրանսիայում դա վաղուց չտեսնված բան է: ՊՍԺ-ն երկար տարիներ մեծ առավելություն ուներ, բացառությամբ մեկի, երբ «Մոնակոյում» խելահեղ կազմ էր հավաքվել: Ամենայն հավանականությամբ, այս անգամ փարիզցիներն այնքան էին մտքերով Չեմպիոնների լիգայի կողմը և ինքնավստահ, որ ցանկացած պահի Ֆրանսիայում կհաղթեն բոլորին, որ այժմ լուրջ վտանգի տակ է նրանց չեմպիոնության հարցը: Լիգա 1-ի ավարտից 6 տուր առաջ «Լիլն» ունի 69 միավոր, իսկ ՊՍԺ-ն՝ 66: Եվ նույնիսկ այդ դեպքում կարելի էր սպասել, որ «դոգերը» կսայթաքեն, բայց ՊՍԺ-ի հետևում են հանգրվանել «Մոնակոն» (65) ու «Լիոնը» (64), որոնք հարմար առիթի են սպասում սենսացիոն չեմպիոնություն փախցնելու համար:

messi falls clasico vs real madrid barcelona AP 960x720 - «Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Չեմպիոնական համառ պայքարով այլ առաջնություններ

Մեր վիճակագրական հաշվարկում անսպասելիորեն նկատեցինք, որ եվրոպական այլ երկրներում նույնպես քիչ չեն առաջնություններ, որտեղ մի քանի թիմ խիտ դասավորությամբ պայքարում են չեմպիոնության համար: Այդպիսի 6 առաջնություն ենք առանձնացրել:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այժմ վարձավճարով հանդես է գալիս հունական «Լամիայում», սակայն նրա հիմնական ակումբը՝ ԱԵԼ-ը հաղթանակների շարքի շնորհիվ Կիպրոսում մոտ է չեմպիոնությանը: Լիմասոլ քաղաքի ակումբը 68 միավորով երկրորդ տեղում է, իսկ առաջատար «Օմոնիան», որը Չեմպիոնների լիգայում պայքարից դուրս էր թողել «Արարատ-Արմենիային», ունի 69 միավոր: Առաջատարիներին հետապնդում է նաև «Ապոլոնը» (66 միավոր):

Հայաստանի հավաքականի մրցակից Ռումինիայում ակումբային ֆուտբոլը նույնպես եռում է: Եվրոպա լիգայիում «Շիրակին» պայքարից դուրս թողած «Ստյաուան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջնությունը բաժանվել է ուժեղների ու թույլերի միջև, որի ընթացքում փոխվել են նաև միավորների չափը: «Ստյաուան» ունի 33 միավոր, «Կլուժը»՝ 32, իսկ «Ունիվերսիտայա Կրայովան»՝ 29:

Մյուս չեմպիոնական համառ պայքարները ներկայացնում ենք թվերով.

Ալբանիա. «Տեուտա»՝ 49 միավոր, «Վլանսիա»՝ 47, «Պարտիզանի»՝ 47, «Լաչի»՝ 45

Սլովենիա. «Օլիմպիա»՝ 50, «Մարիբոր»՝ 49, «Մուրա»՝ 45

Ջիբրալթար. «Լինկոլն Ռեդ Իմպս»՝  31, «Եվրոպա»՝ 29, «Սենթ Ջոզեֆ»՝ 26, «Մոնս Կալպե»՝ 25

Ֆուտբոլը երբեք շատ չի լինում, և եթե բոլորին ծանոթ չեմպիոնական մրցապայքարները բավական չեն, արժե հետևել նաև նշված առաջնությունների պայքարին: Միանշանակ է, որ շատ հետաքրքիր վերջաբան է սպասվում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բուֆոնը կարիերան կարող է շարունակել իսպանական գրանդում

Միկիտա Տատարկով․ «Կապ չունի՝ չեմպիոնի՞, թե՞ հետնապահի դեմ ենք խաղում, նպատակը հաղթանակն է» (տեսանյութ)

«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Եթե թիմը գոլ չի խփում, դա հարձակվողների խնդիրն է» (տեսանյութ)

Վահագն Այվազյան․ «Մի փոքր դժվար էր բնական խոտածածկով խաղադաշտին հարմարվելը» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Մենք չպետք է նայենք մեր հակառակորդներին, պետք է վերցնենք մեր 3 միավորը և շարժվենք առաջ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Տխուր ենք, որ չենք հաղթել, որովհետև մեր շանսերը ավելի մեծ էին» (տեսանյութ)

Արթուր Միրանյան․ «Հուսով եմ՝ խաղից խաղ կբարելավեմ մարզավիճակս» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Պաշտպանությունում լավ ենք գործում, հարձակվողն է պակասում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Արդյունքները գարնանային հատվածում լավը չեն, բայց խաղային առումով առաջընթաց ունենք» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան․ «Ամբողջ ուժով մարզվում եմ ու հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի շատ օգուտ կտամ «Նոային» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)