«Արարատի» 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Երմակովի սպասվող ռեկորդն էլ չկայացավ - VNews
Բաժիններ

«Արարատի» 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Երմակովի սպասվող ռեկորդն էլ չկայացավ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը՝ 10 փաստով

51103904220 f01739f36f o - «Արարատի» 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Երմակովի սպասվող ռեկորդն էլ չկայացավ

19-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց առաջնության 3-րդ շրջանը: Թեև պարտությանը, «Արարատը» պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը, քանի որ «Ալաշկերտը» «Շիրակի» հետ ընթացիկ առաջնության 3-րդ խաղում էլ չկարողացավ հաղթել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղում պարտվեցին, մեկ հանդիպում էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 75 հանդիպումներում դաշտի տերերը 28 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 27 անգամ, 20 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 1 960x640 - «Արարատի» 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Երմակովի սպասվող ռեկորդն էլ չկայացավ

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

4 խաղում խփվեց 7 գոլ: Առաջնությունում կայացած 75 հանդիպումներում 159 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,12 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատի» 9 անպարտելի խաղերի ռեկորդային շարքն ընդհատվեց: Այդ ընթացքում արարատցիները 5 հաղթանակ էին տոնել, 4 խաղ ավարտել էին ոչ-ոքի: Վերջին պարտությունն առաջնությունում «Արարատը» կրել էր անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին՝ Վանաձորում նվազագույն հաշվով զիջելով «Լոռիին»:

3․ Առաջնությունում Ռոբերտ Արզումանյանի նորամուտն «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում հաղթական էր: Մինչդեռ ՀՀ գավաթի մրցաշարում նրա գլխավորությամբ անցկացրած առաջին խաղում «Ուրարտուն» 0-2 հաշվով պարտվել էր «Նոային»: Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 4 հանդիպումներում «Ուրարտուն» 2-րդ հաղթանակը տոնեց: Առաջինը գրանցվել էր «Արարատ-Արմենիայի» նկատմամբ նվազագույն հաշվով:

51103903980 6769658749 o 960x803 - «Արարատի» 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Երմակովի սպասվող ռեկորդն էլ չկայացավ

Վարդան Բիչախչյան. «Այսօր մենք մեզ նման չէինք» (տեսանյութ)

4․ Իսկ ահա Անատոլի Բայդաչնու նորամուտն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում անհաջող էր: 6 օրվա ընթացքում նրա գլխավորությամբ չեմպիոնը 2 անգամ պարտվեց «Վանին»՝ նախ ՀՀ գավաթի մրցաշարում, ապա նաև առաջնությունում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Միկիտա Տատարկով․ «Կապ չունի՝ չեմպիոնի՞, թե՞ հետնապահի դեմ ենք խաղում, նպատակը հաղթանակն է» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Եթե թիմը գոլ չի խփում, դա հարձակվողների խնդիրն է» (տեսանյութ)

Վահագն Այվազյան․ «Մի փոքր դժվար էր բնական խոտածածկով խաղադաշտին հարմարվելը» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Մենք չպետք է նայենք մեր հակառակորդներին, պետք է վերցնենք մեր 3 միավորը և շարժվենք առաջ» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Տխուր ենք, որ չենք հաղթել, որովհետև մեր շանսերը ավելի մեծ էին» (տեսանյութ)

Արթուր Միրանյան․ «Հուսով եմ՝ խաղից խաղ կբարելավեմ մարզավիճակս» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Պաշտպանությունում լավ ենք գործում, հարձակվողն է պակասում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Արդյունքները գարնանային հատվածում լավը չեն, բայց խաղային առումով առաջընթաց ունենք» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան․ «Ամբողջ ուժով մարզվում եմ ու հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի շատ օգուտ կտամ «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ․ «Նոան» գլխավորեց աղյուսակը «Շիրակի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում