«Արարատի» շուրջ կրկին աղմուկ է. Ակումբը պատասխանել է ռուս գործարարի հայտարարությանը - VNews
Բաժիններ

«Արարատի» շուրջ կրկին աղմուկ է. Ակումբը պատասխանել է ռուս գործարարի հայտարարությանը

«Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ կրկին տարօրինակ կրքեր են բորբոքվել: Կիրակի օրը այս ակումբի հետ կապված հայտարարություն էր տարածել ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արամ Գաբրիելյանովը, ով ժամանակին Մոսկվայում հիմնված «Արարատ-Մոսկվա» ակումբի համասեփականատերերից էր:

«Այժմ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ակումբը վերջին 10 տարում ծրագրված մահանում է: Ակումբի սեփականատեր, շվեյցարացի միլիարդատեր Սիրմաքեշը կուլիսներում ակտիվորեն պատմում էր, որ ակումբին սպանում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Բայց այդ նախագահը արդեն վաղուց չկա, իսկ ակումբը մահանում է:

Նախորդ ամառ երեք հայ գործարարներ ստորագրեցին փաստաթուղթ, որ պատրաստ են ֆինանսավորել «Արարատին» 5 տարի շարունակ՝ տարեկան 1 մլն դոլար գումարով: Այդ մասին էր Սիրմաքեշի հետ իմ համաձայնությունը: Թե առանց փաստաթղթերի ոչ մի խոսակցություն չի լինելու: Ես մեկնեցի Շվեյցարիա երաշխավորության նամակներով և առաջարկեցի ակումբը ձևակերպել 4 մարդկանց անունով: 3 գործարար և Սիրմաքեշը, ամեն մեկը 25 տոկոս բաժնետոմսերի մասնաբաժնով: Սիրմաքեշը ինձ երկար պատմում էր, թե ինչքան է սիրում Հայաստանն ու «Արարատ» ակումբը, ու ասաց, որ պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե գործը պետք է ուսումնասիրեն իրավաբանները: Հենց այդ մասին էլ պայմանավորվեցինք:

Բայց երկու շաբաթ անց շվեյցարացին ուղղակի անհետացավ: Ակումբը շարունակեց թաղվել պարտքերի մեջ, բանը հասել էր նրան, որ խաղացողները մարզահագուստ չունեին, համարները ուղղակի ամրացնում էին հին մարզաշապիկների վրա: Ինձ ուղղակի հետաքրքրեց, թե ինչու է այդպես: Ու միայն վերջերս ինձ հայտնի դարձավ, թե ինչու Սիրմաքեշը հրաժարվեց: Ինձ ծանոթ հայ լրագրողների հետաքննությունից պարզ դարձավ, որ Սիրմաքեշը ուղղակի չի կարող ինչ-որ մեկի հետ միանալ, քանի որ միանգամից կբացահայտվի, որ դեռևս խորհրդային տարիներից «Արարատին» պատկանող մոտ 40 հա տարածքը Երևանի էլիտար թաղամասերից մեկում վաղուց վաճառվել է Սիրմաքեշի կողմից ու այն այլևս ակումբի հաշվեկշռում չկա: Երբ ակումբի հին երկրպագուները Սիրմաքեշին մեղադրել են, որ դեռևս Դեմիրճյանի կողմից Հայաստանի ազգային արժեք հանդիսացող «Արարատին» տրամադրված տարածքը նա գողացել է, միլիարդատերը հանգիստ պատասխանել է, թե ով կարող է ինձ ինչ-որ բան ասել, չէ որ Փաշինյանն իր կնոջ հետ գալիս և հանգստանում են ինձ մոտ՝ Շվեյցարիայում: Կարծում եմ՝ հայ լրագրողները կարող էին ինչ-որ հետաքննություն անցկացնել ու պարզել թե ինչ է իրականում կատարվում ակումբի հետ և ում ձեռքերում է Ձորաղբյուրի բազան: Արարատի միլիոնավոր երկրպագուները պետք է իմանան դա»,-գրել է Գաբրիելյանովն իր ֆեյսբուքյան էջում:

Այս հայտարարությանը պատասխանել է «Արարատ» ակումբը.

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Արամ Գաբրելյանովի` օրերս սոցիալական ցանցերով տարածած, և նույնությամբ մամուլում հայտնված Երևանի «Արարատին» վերաբերող հայտարարությունների հետ կապված տեղեկացում ենք, որ.

• Արամ Գաբրելյանովը Ռուսաստանյան «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիրներից է և ակումբի փակման անմիջական մասնակիցներից:

• Արամ Գաբրելյանովը Հայաստանյան «Արարատ-Արմենիա» ՖԱ հիմնադիրներից մեկն է, որտեղից հեռացել է (կամ հեռացվել է): Այդ պատմության մանրամասները կարող է ներկայացնել հենց ինքը:

• Արամ Գաբրելյանովը մեկ տարի առաջ ցանկացավ մուտք գործել նաև հռչակավոր ՖԱ «Արարատ»՝ միանգամից ակումբի մենեջմենթը ստանձնելու ցանկությամբ, միանգամից խոստանալով հինգ տարվա ընթացքում կատարել ներդրումներ: Ակումբի նախագահ և բաժնետեր Հրաչ Կապրիելյանը, սկզբունքայնորեն դեմ չլինելով այդ տարբերակին, երաշխավորության համար առաջարկեց, որ կողմերը (այդ թվում հենց ինքը), ապագայում ներդրում անելու խոստման փոխարեն անմիջապես ներդրում կատարեն, քանի որ ակումբի մենեջմենթ ստանձնելը որոշակի պատասխանատվություն է պահանջում: Բայցը Արամ Գաբրիելյանովն այս ուղղությամբ գնալ չուզեց, գումարը միանգամից ներդնել չցանկացավ, որից հետո Հրաչ Կապրիելյանը դադարեցրեց բանակցությունները:

• ՖԱ «Արարատը» շատ լավ վիճակում է: ՀՖՖ կողմից արդար, թափանցիկ և արդյունավետ կազմակերպված այս առաջնությունում ակումբը լավ արդյունքներ է գրանցում, և լավագույն վեցնյակ մեր մուտքը երաշխավորված է: Երկրորդ փուլի համար թիմը հզորացրել ենք հինգ օտարազգի խաղացողներով:

• Թեև կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, թիմի խաղացողներն ու անձնակազմը մարտ ամսվա աշխատավարձերն ամբողջությամբ ստացել են:

• ՖԱ «Արարատում» իրավիճակը լավ է, այն բնականոն զարգացման հունի մեջ է, և այս ընթացքը շարունակվելու է առաջիկա մրցաշրջաններում: Իսկ թե ով կզբաղեցնի այս տարվա առաջնության 1-3-րդ հորիզոնականները, թող որոշի արդար խաղը:

• Որպես վերջաբան, Արամ Գաբրիելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի ՖԱ «Արարատի» մենեջմենթը: Իրեն հորդորում ենք այս անգամ էլ հիմնել մի նոր` «Արարատ-Աշխարհ» (“Ararat World” FC) անունով ՖԱ: Այդ ակումբը բնականաբար կունենա բազայի կարիք. օրինակ կարող է վճարել ու ՀՖՖ-ից գնել «Ավան Ակադեմիան», կամ ավելի էժան տարբերակ` կարող է գնել Հայաստանի մարզերում ֆեդերացիայի կողմից ստեղծվող բազաներից մեկը: Իսկ դրանից հետո` իրենց մաղթում ենք բարի երթ Հայաստանի արդար ֆուտբոլային առաջնության ժամանակ:

• Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վերաբերյալ հայտարարություններին, ապա հանրությանը լավ հայտնի է, որ նրանք աշխատում են նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին, ու արտասահմանյան արձակուրդների ոչ շատ ժամանակ, ոչ էլ հետաքրքրություն ունեն»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները

Բարձրագույն խմբի 9 ակումբի շնորհվել է ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

«Արարատի» բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են եղել

«Արարատը» հերքել է Իգոր Կոլիվանովի վերաբերյալ տարածված լուրերը

Աղբյուր․ Իգոր Կոլիվանովը կհեռանա «Արարատից»

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները