«Արարատի» և «Փյունիկի» պաշտոնական անդրադարձը ֆուտբոլիստների ձերբակալության դեպքին - VNews
Բաժիններ

«Արարատի» և «Փյունիկի» պաշտոնական անդրադարձը ֆուտբոլիստների ձերբակալության դեպքին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ  նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ  բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Երևանի «Արարատն» ու «Փյունիկը» պաշտոնական անդրադարձ են կատարել տեղի ունեցածին։ Ստորև ներկայացնում ենք երկու ակումբների հայտարարությունները։

«Արարատ»

«Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատի» ֆուտբոլիստ:

Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ իրավապահներն օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը:

«Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը:

«Փյունիկ»

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։

Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։

Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։

Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին, և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։

«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկները

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Փյունիկն» իր մարզաշապիկին հատուկ գրությամբ կխաղա

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

«Արարատն» առաջին անհրաժեշտության իրեր է ուղարկել առաջնագիծ (ֆոտո)

«Արարատի» սերբ ֆուտբոլիստները տպավորիչ ակցիա են իրականացրել

Օզբիլիս․ «Միջազգային դաշնակիցներին կոչ եմ անում ոտքի կանգնել»

«Արարատը» առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ ապրանքներ

Աղվան Պապիկյան. «Արարատից» շատերին էի ճանաչում, ինչը օգնեց հեշտ մերվել թիմում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան. «Որպես ավագ ներողություն եմ խնդրում «Շիրակի» երկրպագուներից վերջին արդյունքների համար» (տեսանյութ)