«Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

«Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը՝ 10 փաստով

50992835418 9f81982cf7 o 1 - «Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:45

-

-

6․ Նիկիտա Տանկովը 2-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ՝ կրկին գրավելով «Լոռիի» դարպասը: Նա միացավ «Լոռիի» հետ դիմակայությունում 2-ական գնդակով «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուներ Ջեֆերսոն Ռեիսին, Տիագո Գալվաոյին և Ալեքսանդր Գլիշիչին: «Ալաշկերտում» խփած գոլերի քանակը հասցնելով 7-ի, Տանկովն ընդգրկվեց թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում:

7․ Փյունիկցի Օլեգ Կոժուշկոն և «Լոռիի» նորեկ Անդրե Լուիզ Լեաո Լիման բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում: Կոժուշկոն ընդգրկվեց «Փյունիկում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ «Շիրակի» դարպասը գրավելով 23 տարեկան 12 օրականում: Իսկ Լիման դարձավ «Լոռիում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը (30 տարեկան 252 օրական)՝ գերազանցելով Եվգենի Սկոբլիկովի ցուցանիշը, որն առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» դարպասը գրավել էր 30 տարեկան 225 օրականում:

156085173 3858376970935849 6125045126510248984 o 960x609 - «Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը

Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

8․ Ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո Միհրան Մանասյանն «Ալաշկերտի» մարզաշապիկով կրկին խաղադաշտ դուրս եկավ՝ հարազատ թիմի կազմում անցկացնելով 137-րդ հանդիպումը: Այդ ցուցանիշով նա թիմի ռեկորդակիրն է: 32-ամյա Մանասյանը նաև գերազանցեց Արտակ Գրիգորյանի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում «Ալաշկերտում» 114 խաղ էր անցկացրել:

9․ Վսևոլոդ Երմակովը 5-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց՝ 519 րոպե շարունակ գոլ բաց չթողնելով: Նա ընդգրկվեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»: Երմակովի համար ներկայիս ցուցանիշն անձնական ռեկորդ է: Մինչ այդ նա իր լավագույն արդյունքը ցույց էր տվել նախորդ առաջնությունում «Շիրակում»՝ 441 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահելով:

«Արարատի» դարպասապահների ցանկում Երմակովի արդյունքը 4-րդն է: Նա լավ հնարավորություն ունի գերազանցելու թիմի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 2013/14թթ. առաջնությունում 6 խաղ շարունակ, ընդհանուր առմամբ 580 րոպե դարպասն անառիկ է պահել:

127056608 3856353224398268 299573314246392996 o 960x642 - «Արարատն» անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց, «Փյունիկն» ընդհատեց առանց հաղթանակների խաղերի ռեկորդային շարքը

Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

Ընթացիկ առաջնությունում Երմակովն արդեն 8-րդ «չոր» խաղն անցկացրեց, ինչը լավագույն արդյունքն է: Բարձրագույն խմբում անցկացրած 75 հանդիպումներից 39-ում Երմակովը դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշով նա այլազգի դարպասապահներից առայժմ զիջում է միայն Անատոլի Այվազովին (45 խաղ) և Նենադ Ռադաջային (41):

10․ Արսեն Բեգլարյանը Բարձրագույն խմբի հանդիպումներում 58-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և ընդգրկվեց «չոր» խաղերի քանակով ՀՀ առաջնությունների լավագույն դարպասապահների տասնյակում: Նա ցանկից դուրս թողեց Արմեն Ավագյանին, որը 57 անգամ էր դարպասն անառիկ պահել: «Չոր» խաղերի քանակով ՀՀ առաջնությունների ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, որն անցկացրած 348 հանդիպումներից 123-ում դարպասն անառիկ է պահել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Վանը» թարմացրեց իր հակառեկորդները, Արտակ Եդիգարյանը երկու տարի անց վերջապես կրկին գոլ խփեց

VBET ՀՊԼ. «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը

Այդ ցուցանիշով Վիմերկատին լավագույնն է 26-ամյա դարպասապահների մեջ

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ» – ԲԿՄԱ. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ-ի 16-րդ տուրի հանդիպումների մրցավարներն ու պատվիրակները

Հոբելյանական խաղ տուրի գլխավոր դիմակայությունում. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 16-րդ տուրից առաջ