«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից - VNews
Բաժիններ

«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Եվրագավաթների 2-րդ փուլի պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

045A2071 scaled - «Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Եվրագավաթների 2-րդ փուլի պատասխան հանդիպումներում «Ալաշկերտին» և «Արարատին» չհաջողվեց ռևանշի հասնել մրցակիցներից կրած պարտությունների դիմաց: «Արարատը» լքեց ասպարեզը, իսկ «Ալաշկերտը» մրցակարգի համաձայն պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, որտեղ կմրցի Ալմաթիի «Կայրաթի» հետ:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Եվրագավաթների 2-րդ փուլի պատասխան երկու հանդիպումներում հայկական թիմերը մեկական պարտություն և ոչ-ոքի գրանցեցին: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 թիմերի մասնակցությամբ կայացած 12 հանդիպումներից միայն 3-ում են հաղթել մեր ֆուտբոլիստները, 6-ում պարտվել են, 3-ում գրանցվել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները 13 գոլ են խփել, մրցակիցներին 21 անգամ է հաջողվել գրավել դարպասը: Հայկական թիմերից առավել արդյունավետ է գործել «Արարատը»՝ խփելով 8 գոլ: Ճիշտ է, արարատցիները նաև բոլորից շատ՝ 8 գոլ են բաց թողել:

045A2167 960x640 - «Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Ընդհանուր առմամբ եվրագավաթներում հայկական ակումբներն անցկացրած 271 հանդիպումներում ընդամենը 57 հաղթանակ են տոնել, 45 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 169 պարտություն, խփել են 210 գոլ, բաց են թողել 510 գնդակ:

2․ «Ալաշկերտը» 3-րդ անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում և կրկին չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Նախկինում Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում ալաշկերտցիներին չէր հաջողվել հաղթահարել Թբիլիսիի «Դինամոյի» (2016/17թթ.՝ 0-2, 1-1) և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի (2017/18թթ.՝ 1-1, 1-3) արգելքը: Ընդհանուր առմամբ այդ փուլում անցկացրած 6 հանդիպումներում «Ալաշկերտը» 4 պարտություն է կրել, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 4 գոլ, բաց է թողել 11 գնդակ:

3․ «Ալաշկերտին» էլ չհաջողվեց հաղթահարել «Շերիֆի» արգելքը, որը եվրագավաթներում դարձել է հայկական ակումբների ամենաանհարմար մրցակիցը: Մինչ այդ Մոլդովայի չեմպիոնի հետ դիմակայությունում անհաջողության էին մատնվել Երևանի «Արաքսը» (0-1, 0-2), «Փյունիկը» (0-0, 0-2) և «Ուլիսը» (0-1, 0-1): Փոխարենն «Ալաշկերտը» դարձավ հայկական առաջին թիմը, որին վերջապես հաջողվեց գրավել «Շերիֆի» դարպասը, որը մինչ այդ մեր ֆուտբոլիստների համար ամուր փակի տակ էր 639 րոպե շարունակ:

225592615 213261444137547 4205668532020288967 n 960x640 - «Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

4․ Հայկական թիմերը 6 անգամ մրցավեճի բռնվելով «Շերիֆի» և «Տիրասպոլի» հետ, ոչ միայն չեն կարողացել գեթ մեկ անգամ հաղթահարել մոլդովական արգելապատնեշը, այլև անցկացրած 12 հանդիպումներում հաղթանակ չեն տոնել: Մեր ակումբներն ընդամենը 3 ոչ-ոքի են գրանցել, 9 անգամ խաղադաշտից պարտված են հեռացել, խփել են ընդամենը 4 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 17 գնդակ:

Մեր ընտրանին.

5․ «Արարատը» 4-րդ անգամ հանդես գալով եվրագավաթների 2-րդ փուլում, առաջին ոչ-ոքին գրանցեց՝ ընդհատելով 7 անընդմեջ պարտությունների շարքը: Անցկացրած 8 հանդիպումներում արարատցիները 7 գոլ են խփել, սեփական դարպասը 21 գնդակ են բաց թողել: «Շլյոնսկի» հետ գրանցված գերարդյունավետ ոչ-ոքին (3-3) եվրագավաթներում առաջինն էր «Արարատի» համար և 3-րդը՝ հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումներում: Նախկինում նման արդյունք գրանցվել էր 2002/03թթ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկության «Շիրակ» «Սանտա Կլարա» Պորտուգալիա և 2019/20թթ. Եվրոպա լիգայի «Փյունիկ» «Շկուպի» Մակեդոնիա հանդիպումներում:

Թեև «Շլյոնսկի» հետ դիմակայության 2 հանդիպումներում «Արարատն» ընդհանուր առմամբ 5 գոլ խփեց, սակայն դա բավարար չէր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ֆիննական ՀԻԿ-ի հետ դիմակայությունում նման ճակատագրի էր արժանացել նաև «Փյունիկը» (3-1, 2-5): Իսկ ահա 2019/20թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում «Շկուպիի» հետ մրցավեճում «Փյունիկի» խփած 5 գոլերը (3-3, 2-1) թիմին հաջորդ փուլի ուղեգիր էին պարգևել:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մխիթարյանն ու «Ռոման» պատրաստվում են «Զարյայի» դեմ խաղին (ֆոտո)

ՈՒԵՖԱ-ն «Ալաշկերտին» նվիրված հաղորդում է պատրաստում

«Չելսին» լուրջ կորուստ ունի «Յուվենտուսի» դեմ խաղին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղին

ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը

ՊՍԺ-ի հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

Ջանլուիջի Դոնարումայի նորամուտը Չեմպիոնների լիգայում կկայանա այսօր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

«Գուշակեք քաղաքը և մարզադաշտը». ՈՒԵՖԱ-ի էջերի հարցումները

Պոչետինո. «Չեմպիոնների լիգան հաղթելը մեր երազանքն է»

Գվարդիոլա. «Ես չգիտեմ՝ ինչպես նրանց կանգնեցնել»

VBET ՀՊԼ. Չեմպիոնից 6 խաղ պահանջվեց՝ 1-ին հաղթանակը տոնելու համար (տեսանյութ)

Մեսին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին