«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Եվրագավաթների 2-րդ փուլի պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

045A2071 scaled - «Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

6․ Լեհական արգելապատնեշը հաղթահարելու «Արարատի» 2-րդ փորձն անհաջողության մատնվեց: 1995/96թթ. Գավաթակիրների գավաթի խաղարկությունում արարատցիները Սամվել Դարբինյանի գլխավորությամբ հաղթահարել էին ԳԿՍ-ի արդյունքը՝ հաջորդ փուլի ուղեգրին արժանանալով հետխաղյա 11մ հարվածաշարում դիպուկ գտնվելու շնորհիվ (0-2, 2-0, 5-4՝ 11մ): Դա լեհական ակումբների հետ մրցախաղերում հայկական թիմերի միակ հաջողությունն էր:

Հայ-լեհական դիմակայության 8 հանդիպումներում հայկական թիմերը 2 հաղթանակ են տոնել, նույնքան խաղ ավարտել են ոչ-ոքի, 4-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 9 գոլ են խփել, սեփական դարպասը 13 գնդակ են բաց թողել:

045A2053 960x640 - «Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

7․ Սերգեյ Էրզրումյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի կարգավիճակում նորամուտը նշեց եվրագավաթներում: Նա դարձավ եվրագավաթներում հայկական թիմ գլխավորած 47-րդ մարզիչը:

8․ Ալեքսանդր Գլիշիչը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում: Նա ընդգրկվեց եվրագավաթներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Շերիֆի» դարպասը գրավելով 28 տարեկան 328 օրականում: Այդ ցուցանիշով Գլիշիչը նաև հայկական թիմերում եվրագավաթներում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում է՝ ցանկից դուրս թողնելով իր թիմակից Վենսան Բեզեկուրին, որը «Կոնաս Կի Նոմադսի» դարպասը գրավել էր 28 տարեկան 34 օրականում:

228280480 213263167470708 7097702466436006652 n 960x640 - «Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

9․ Մորի Կոնեն ևս բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ ընդգրկվելով «Արարատում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (26 տարեկան 16 օրական): Նա դարձավ եվրագավաթներում դուբլ ձևակերպած «Արարատի» առաջին ֆուտբոլիստը: Իվուարցի հարձակվողը Դիմիտրիյե Պոբուլիչի և Դոնիմանի Յակուբա Սիլուեի հետ 2 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է: Նշված եռյակը Մարկոս Պիզելիի, Արա Նիգոյանի և Էմիլ Մեսրոպյանի հետ «Արարատի» լավագույն ռմբարկուներն են եվրագավաթների մրցաշարերում:

10․ Գոռ Մալաքյանն ու Իսահ Ալիյուն նորամուտը նշեցին «Արարատում»: Եթե Մալաքյանը եվրագավաթներում իր 16-րդ խաղն անցկացրեց, ապա Ալիյուն նորամուտը նշեց եվրագավաթներում: Դոնիմանի Յակուբա Սիլուեից հետո Ալիյուն եվրագավաթներում «Արարատում» հանդես եկած երկրորդ ամենաերիտասարդ լեգեոնականն է (21 տարեկան 355 օրական):

Մալաքյանն իր առաջին եվրագավաթային հանդիպումն անցկացրել է 2012թ. հուլիսի 5-ին՝ «Փյունիկի» կազմում մասնակցելով Չեռնոգորիայի «Զետայի» հետ Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Նոան» ու «Արարատը» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Դիբալայի առանձնատունը թալանել են «Զենիթ» – «Յուվենտուս» խաղի ժամանակ

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Մրցավարը հանդերձարան տանող թունելում «վախեցրել» է Մբապեին ու Վերատիին (տեսանյութ)

«Ռոմայի» ֆուտբոլիստները խաղից հետո ներողություն են խնդրել երկրպագուներից (տեսանյութ)

«Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» 0-3 Լասկ. VNews-ի ֆոտոշարքը

Մոուրինյոն՝ «Բուդյո-Գլիմտից» կրած ծանր պարտության մասին

Մոուրինյոյի մարզչական կարիերայում առաջին անգամ իր գլխավորած թիմը 6 գնդակ ընդունեց դարպասը

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախիչ հաշվով պարտություն կրեց «Բուդյո-Գլիմտից», Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Լասկին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղի համար

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Լասկի դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի տուրի խորհրդանշական հավաքականը