«Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը - VNews
Բաժիններ

«Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հետաձգված 3 խաղերը՝ 10 փաստով

50978919093 334ea376d8 o 1 - «Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:30

-

-

Առաջնության առաջին շրջանից հետաձգված 3 հանդիպումների անցկացումից հետո «Արարատը» միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հետաձգված 3 խաղերի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Առաջնության առաջին շրջանից հետաձգված 3 հանդիպումներից մեկում հաղթեցին դաշտի տերերը, մյուսում առավելության հասան հյուրերը, մեկ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 59 հանդիպումներից 21-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 15 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

155115584 1069991286834723 8168386756102337884 o 960x640 - «Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

3 խաղում խփվեց ընդամենը 2 գոլ: Առաջնությունում կայացած 59 հանդիպումներում 126 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,13 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատից» 2,5 տարի պահանջվեց «Արարատ-Արմենիային» կրկին հաղթելու համար: Մինչ այդ միակ հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել էր Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ՝ 2018թ. օգոստոսի 11-ին կայացած խաղում առավելության հասնելով 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ հաղթական գոլի հեղինակ էր դարձել այդ խաղում «Արարատ-Արմենիայի» մարզաշապիկը կրող Հրայր Մկոյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Հիշեցնենք, որ այդ խաղում «Արարատ-Արմենիայի» ղեկին Վադիմ Սկրիպչենկոն էր, իսկ «Արարատը» մարզում էր Արմեն Ստեփանյանը:

3․ «Արարատը» շարունակեց առաջնությունում անպարտելի խաղերի տպավորիչ շարքը՝ հասցնելով 8-ի: Այդ հանդիպումներում արարատցիները 5 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի: Այդ ցուցանիշով արարատցիները հավասարվեցին առաջնությունում լավագույն արդյունքն ունեցող չեմպիոնին:

154413268 4114963608537227 1385154232230372069 o 960x668 - «Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը

4․ Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» անպարտելի 8 խաղերի շարքն ընդհատվեց: Դավիդ Կամպանյայի սաներն առաջնությունում 2-րդ պարտությունը կրեցին: Մինչ այդ չեմպիոնը միակ պարտությունը կրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով «Լոռիին»:

5․ Դիմիտրիե Պոբուլիչը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում՝ անչափ կարևոր հաղթանակ պարգևելով «Արարատին»: Նա դարձավ ընթացիկ առաջնությունում «Արարատում» գոլ խփած 10-րդ ֆուտբոլիստը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Նոա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում