Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ - VNews
Բաժիններ

Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

129445774 3886145268085730 8901375805207186210 o - Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ
Խաղի մանրամասները

Հայաստան, VBET Պրեմիեր Լիգա, 5 տուր

25 Փետրվար 2021 - 15:00

1

ՖԱ Արարատ Երևան

0

ՖԱ Արարատ-Արմենիա

1 - 0 Dimitrije Pobulic - 72`

«ԱՐԱՐԱՏ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

25 փետրվարի, ժ.15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

9 խաղ, «Արարատը» հաղթել է 1 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 7, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-21

2-րդ շրջան. 02.12.2020 «Արարատ-Արմենիա» 0-0 «Արարատ»

«Արարատ»՝ 2-րդ տեղ (21 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (21 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Արարատյան հերթական դերբին՝ 5-րդ տուրից հետաձգված առաջատարների հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Երկու թիմերն էլ հաղթանակով սկսեցին առաջնության գարնանային հատվածը: «Արարատը» Մորի Կոնեի դուբլի շնորհիվ պարտության մատնեց «Ուրարտուին», իսկ «Արարատ-Արմենիան» 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ:

50672339101 942f54d66b o 1 960x655 - Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

2․ «Արարատն» առաջնության վերջին 7 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 4 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում վերջին 3 հանդիպումներում Վսևոլոդ Երմակովը դարպասն անառիկ է պահել: Նա ընթացիկ առաջնության 6 խաղերում գոլ բաց չի թողել, ինչը լավագույն ցուցանիշն է դարպասապահների մեջ:

3․ «Արարատ-Արմենիան» էլ ընթացիկ առաջնությունում 8-րդ անպարտելի խաղն անցկացրեց, ինչը լավագույն արդյունքն է առաջնության մասնակից թիմերի մեջ: Այդ հանդիպումներում չեմպիոնը 6 հաղթանակ է տոնել, 2 խաղ ավարտել է գոլազուրկ ոչ-ոքի, խփել է 15 գոլ, սեփական դարպասն ընդամենը 2 գնդակ է բաց թողել, 6 խաղում դարպասն անառիկ է պահել:

129478420 3886146954752228 4350101741026571816 o 960x642 - Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

4․ «Արարատ-Արմենիան» մեծ առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, որին միայն ընթացիկ առաջնությունում հաջողվեց ընդհատել մրցակցից կրած 7 անընդմեջ պարտությունների շարքը՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Ի դեպ, դա մրցակիցների դիմակայությունում գրանցված առաջին ոչ-ոքին էր: Բոլոր հաղթանակներն էլ «Արարատ-Արմենիան» տոնել է Վարդան Մինասյանի գլխավորությամբ, որն առաջնությունում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել էր հենց «Արարատի» հետ 2018/19թթ. մրցաշրջանի 2-րդ շրջանում անցկացված խաղում, որում նրա սաներն առավելության էին հասել 1-0 հաշվով:

5․ Միակ հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ՝ 2018թ. օգոստոսի 11-ին կայացած խաղում առավելության հասնելով 2-1 հաշվով: Այդ խաղում հաշիվը բացել էր արարատցի Զավեն Բադոյանը, որին մրցակիցը պատասխանել էր Իվայլո Դիմիտրովի խփած գոլով: «Արարատին» հաղթանակ էր պարգևել ընդմիջումից անմիջապես հետո Հրայր Մկոյանի հաշվին գրանցված ինքնագոլը: Այդ խաղում «Արարատ-Արմենիայի» ղեկին Վադիմ Սկրիպչենկոն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան՝ 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա, Յուսուֆ Օտուբանջո՝ 4-ական գոլ:

Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղից առաջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Նոա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

«Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում