fbpx

Արաս Օզբիլիսի դուբլը և «Գանձասար-Կապանի» հերթական հաղթանակը. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մարտի 11-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար-Կապանը» նվազագույն հաշվով հաղթել է «Բանանցին»: Միակ գոլը հեղինակել է Վալմերսոն Գարսիա Պրայան:

  • Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության է հասել «Չեռնոմորեցի» նկատմամբ: Էդգար Մալաքյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Գոռ Մալաքյանը խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին: «Ստալը» 7-րդ հորիզոնականում է:
  • Հայաստանի Մ-16 հավաքականը Մակեդոնիայում ընկերական խաղ է անցկացրել տեղի հասակակից ընտրանու հետ և պարտություն կրել 1-2 հաշվով: Մեր թիմից միակ գոլը հեղինակել է Գրենիկ Պետրոսյանը: Երկու թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն մարտի 13-ին:
  • Բելառուսի Սուպերգավաթի խաղարկությունում գավաթակիր «Տորպեդո-Բելազը» 1-3 հաշվով զիջել է չեմպիոն «ԲԱՏԵ»-ին, թեև առաջինն էր հասել հաջողության: 6-րդ րոպեին 11-մետրանոցն անվրեպ էր իրացրել Անդրեյ Խաչատուրյանը, ով մասնակցել է ամբողջ խաղին: Կամո Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 74-րդ րոպեին:
  • Իրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:

Mkoyan

  • Թուրքիայի երիտասարդական լիգայի 24-րդ տուրում «Բեշիքտաշի» փոխարինող կազմը 3-0 հաշվով հաղթել է «Կայսերիսպորին»: Արաս Օզբիլիսը մասնակցել է ամբողջ մրցավեճին՝ դառնալով իր թիմի առաջին և երրորդ գոլերի հեղինակը: «Բեշիքտաշի» փոխարինող կազմը մրցաշարի 2-րդ տեղում է:
  • Գերմանիայի Ռեգիոնալ Հարավարևմտյան գոտու մրցաշարի 27-րդ տուրում «Շտայնբախը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Հոմբուրգի» դարպասը: Սարգիս Ադամյանը խաղացել է 90 րոպե՝ ստանալով դեղին քարտ: «Շտայնբախը» եզրափակում է լավագույն եռյակը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Կամո Հովհաննիսյան․ «Մեզ երևի չհերիքեց հավատը, որ կարող ենք խաղալ նման թիմերի դեմ» (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Արմեն Գյուլբուդաղյանցի և Սարգիս Ադամյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Ֆուտբոլիստները ժամանել են. Հայաստանի հավաքականը սկսում է հավաքը (լուսանկարներ)

Բաբայանը գոլ խփեց այնտեղ, որտեղ հավաքականը ջախջախել էր դանիացիներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը բարդ իրավիճակում է․ նա հավաքականին կմիանա առանց խաղային պրակտիկայի

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)