fbpx

Արաս Օզբիլիսի դուբլը և «Գանձասար-Կապանի» հերթական հաղթանակը. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

  • «Փյունիկի» նախկին կիսապաշտպան, 19-ամյա Արամ Ադամյանը համալրել է Կամենսկի «Ստալի» կազմը և հանդես է գալու ակումբի երկրորդ թիմի կազմում: Ադամյանը ծնվել է Բուլղարիայում, բայց ֆուտբոլով զբաղվել է «Փյունիկի» մարզադպրոցում: «Ստալի» գլխավոր թիմում են հանդես գալիս Էդգար և Գոռ Մալաքյանները, Եղիշե Մելիքյանի գլխավորած երկրորդ թիմում՝ Արթուր Դանիելյանը:
  • Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի 21-րդ տուրում «Բելհատուվը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է «Պոլոնիային»: Աղվան Պապիկյանը խաղադաշտ է դուրս եկել 69-րդ րոպեին: «Բելհատուվը» 13-րդ հորիզոնականում է:

աղվան

  • Մոլդովայի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Զիմբրուն» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Սակսանի» հետ մրցավեճում: Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է ամբողջ խաղին: «Զիմբրուն» 5-րդ հորիզոնականում է:
  • Արգենտինայի առաջնության 15-րդ տուրում «Արսենալ Սարանդին» հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտություն է կրել «Պատրոնատա Պարանայից»: Հայկական արմատներով ուրուգվայցի հարձակվող Խոակին Բոգոսյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Արսենալ Սարանդին» 8 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
  • Էստոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Տալինը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նարվային»: Ալեքսանդր Թումասյանը չի հայտնվել իր թիմի հայտացուցակում, իսկ Սերգեյ Թումասյանը փոխարինվել է ավելացված երկրորդ րոպեին՝ հասցնելով դառնալ գոլային փոխանցման հեղինակ: «Տալինը» 6-րդ տեղում է:
  • Գերմանիայի Ռեգիոնալ Հարավային գոտու մրցաշարի 18-րդ տուրում «Ինտեր Լեյպցիգը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Լեյպցիգի» հետ: Արման Մելքոնյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Ինտեր Լեյպցիգը» 5-րդ հորիզոնականում է:
  • Գերմանիայի Ռեգիոնալ Հյուսիսային գոտու մրցաշարի 25-րդ տուրում «Սանկտ-Պաուլիի» երկրորդ թիմը 1-3 հաշվով պարտվել է «Այնթրախտ Ն»-ին: «Սանկտ Պաուլի-2»-ից Անդրանիկ Գուբասարյանը չի հայտնվել իր թիմի հայտացուցակում, իսկ «Այնթրախտ Ն»-ից Հմայակ Բոյաջյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Սանկտ-Պաուլի-2»-ը 11-րդ տեղում է, «Այնթրախտ Ն»-ն՝ 6-րդ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

FNL գավաթ. «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է 3-րդ տուրում (լուսանկարներ, տեսանյութ)

«Բանանցը» պարտվել է Վրաստանի Բարձրագույն խմբի թիմին (տեսանյութ)

«Բանանցն» ու «Շիրակն» Անթալիայում մրցել են Դանիայի 1-ին դիվիզիոնի թիմերի հետ

FNL գավաթ. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

Օզբիլիսը վերադարձավ մեկնարկային կազմ, սակայն «Վիլլեմ II»-ը պարտվեց

Դավիթ Արշակյանը խաղաց թե՛ Բարսեղյանի, թե՛ Մալաքյանի թիմերի դեմ՝ նաև դառնալով գոլի հեղինակ

FNL գավաթ. «Փյունիկ»-«Մուրոմ» հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել (տեսանյութ)

Հայաստանի Մ-16 և Մ-18 հավաքականները կանցկացնեն մարզական հավաքներ

«Մխիթարյանն ասաց՝ ճիշտ սնվելը շատ կարևոր է»․ Գերման Կուրբաշյանը պատմում է Գերմանիայում իր գործերի մասին

«Պորտուի» սանը համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» նախկին պաշտպանի հետ

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանցի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար