Առայժմ միայն 1 հաղթանակ վրացիների հետ 6 խաղերում, ընտրանու առաջին պաշտոնական հանդիպումը չեզոք դաշտում - VNews
Բաժիններ

Առայժմ միայն 1 հաղթանակ վրացիների հետ 6 խաղերում, ընտրանու առաջին պաշտոնական հանդիպումը չեզոք դաշտում

Հայաստան - Վրաստան խաղը՝ 10 փաստով

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում առաջին ոչ-ոքին գրանցեց՝ 2 գնդակ փոխանակելով վրացիների հետ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի 2-րդ խաղարկությունում 4-րդ միավորը վաստակեց: Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում մեր ֆուտբոլիստները 3 տուրից հետո 3 միավոր էին վաստակել: Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին անցկացրած մեկնարկային երկու խաղերում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ հաղթել էր Լիխտենշտեյնին (2-1), հյուրընկալվելիս պարտվել Հյուսիսային Մակեդոնիային (0-2): Հոկտեմբերի 13-ին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՀ հավաքականը Երևանում նվազագույն հաշվով զիջել էր Ջիբրալթարի ընտրանուն:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Մխիթարյանի նոր նվաճումը. 30 գոլ Հայաստանի ազգային հավաքականում

2․ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև կայացած պաշտոնական առաջին խաղում գոլառատ ոչ-ոքի գրանցվեց: Դա մրցակիցների միջև անցկացված 6 հանդիպումներում գրանցված 2-րդ ոչ-ոքին էր: Առաջինը գրանցվել էր 2000թ. ապրիլի 26-ին Երևանում կայացած ընկերական մրցախաղում, որում դարպասներն անառիկ էին մնացել:

3․ Մրցակիցների նախորդ հանդիպումը կայացել էր 9 տարի առաջ՝ 2011թ. փետրվարի 9-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Ընկերական այդ խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 1-2 հաշվով: ՀՀ հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից այդ հանդիպմանը մասնակցել էին Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը: Դա վրացիների 3-րդ հաղթանակն էր հայերի նկատմամբ: Առաջինը գրանցվել էր 1997թ. մարտի 30-ին Թբիլիսիում անցկացված ընկերական խաղում, որում վրացիները հաղթել էին 7-0 հաշվով: Երկրորդ հաղթանակը վրացիները տոնել էին 2000թ. փետրվարի 6-ին Կիպրոսում անցկացված մրցաշարում՝ 2-1:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Կապառոս․ «Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել խաղադաշտում»

4․ Միակ հաղթանակը վրացիների նկատմամբ Հայաստանի հավաքականը տոնել է 2004թ. փետրվարի 21-ին Կիպրոսում անցկացված մրցաշարում: Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները Քարամյան եղբայրների խփած գոլերի շնորհիվ հաղթել են 2-0 հաշվով:

5․ Հայաստանի հավաքականը պաշտոնական մրցումներում առաջին անգամ խաղն անցկացրեց չեզոք դաշտում: Ընդհանուր առմամբ չեզոք դաշտում անցկացրած 28 հանդիպումներից 9-ում հաղթել է մեր հավաքականը, նույնքան խաղ ավարտվել է ոչ-ոքի, 10-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են: ՀՀ հավաքականը խփել է 40 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 41 գոլ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ (լուսանկարներ)

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանի և Կումբուլայի կառուցած գոլային գրոհը՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում