Արդեն չունես Մբապե, բայց հավասար պայքարում ես ՊՍԺ-ի հետ. Ինչպես ստեղծվեց «Մոնակոյի» նոր հեքիաթը - VNews
Բաժիններ

Արդեն չունես Մբապե, բայց հավասար պայքարում ես ՊՍԺ-ի հետ. Ինչպես ստեղծվեց «Մոնակոյի» նոր հեքիաթը

image00001 - Արդեն չունես Մբապե, բայց հավասար պայքարում ես ՊՍԺ-ի հետ. Ինչպես ստեղծվեց «Մոնակոյի» նոր հեքիաթը
Խաղի մանրամասները

Ֆրանսիա, Լիգա 1, Խմբային Փուլ 35 տուր

02 Մայիս 2021 - 23:00

2

ԱՍ Մոնակո

3

Օլիմպիկ Լիոն

1 - 0 Քևին Ֆոլանդ - 25`

1 - 1 Մեմֆիս Դեպայ - 57`

1 - 2 Մարսելո Անտոնիո Գեդես Ֆիլյո - 77`

2 - 2 Վիսան Բեն Յեդեր - 86`

2 - 3 Ռայան Շերկի - 89`

Կարմիր Քարտ Մաքսենս Կաքերե - 70`

Կարմիր Քարտ Ուիլլեմ Գեբբելս - 96`

Կարմիր Քարտ Պյետրո Պելեգրի - 96`

Կարմիր Քարտ Մարսելո Անտոնիո Գեդես Ֆիլյո - 96`

Կարմիր Քարտ Մաթիա Դե Շիլյո - 96`

Եթե մրցաշրջանի մեկնարկից առաջ որևէ մեկն ասեր, որ «Մոնակոն» առաջնության ավարտից 4 տուր առաջ չեմպիոն դառնալու իրական շանս կունենա, չէիք հավատա նրան: Երբ չորս տարի առաջ «Մոնակոն» չեմպիոն դարձավ, հիմնավոր էր ասել, որ թիմում էին հավաքվել արտակարգ տվյալներով ֆուտբոլիստներ, ինչպես նաև աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդը Լիոնել Մեսիի պատանի ժամանակներից ի վեր: Հիմա այդ երիտասարդը ՊՍԺ-ում է, բայց կարող է չեմպիոնությունը զիջել իր նախկին թիմին, որի կազմում նոր հերոսներ են հայտնվել: «Մոնակոն» արդեն իսկ մի քանի անգամ գերազանցել է բոլոր կանխատեսումները և այդ ամենը հնարավոր է դարձել մարզչական ճիշտ նշանակումից հետո:

Մարզչական տրաֆիկ

Որքա՞ն ժամանակ է հարկավոր քո թիմին լիարժեք համապատասխանող մարզիչ գտնել: Երկար տարիներ «Մոնակոյում» այդպիսին էր Լեոնարդու Ժարդիմը, որը գերտաղանդավոր կազմին կարողացավ Լիգա 1-ին չեմպիոն դարձնել և դուրս բերել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Բայց կազմի զգալի փոփոխությունից հետո պորտուգալացին չկարողացավ ապահովել նախկին արդյունքները կամ նույնիսկ նրանց կեսը: Արդյունքում, 2018 թվականին նրան պաշտոնանկ արեցին և «կարմրասպիտակների» կազմում մարզչական փոփոխություններն ավելի հաճախ դարձան, քան ՊՍԺ-ի տիտղոսները: Ժարդիմին փոխարինած մեծն Թիերի Անրին ֆուտբոլիստների խոստովանությամբ դեռ չուներ մարզչական մտածելակերպ և ամեն ինչին նայում էր ֆուտբոլիստի աչքերով: Հետո վերադարձրին Ժարդիմին, բայց, ինչպես գիտենք, ֆուտբոլում գրեթե բոլոր վերադարձերն անհաջող են ստացվում: 2019-ի դեկտեմբերին «Մոնակոյի» ղեկը վստահվեց Իսպանիայի հավաքականը սկանդալով լքած Ռոբերտ Մորենոյին, որը վատ չաշխատեց, բայց նույնպես այն չէր, ինչ անհրաժեշտ էր ակումբին: Եվ վերջապես հուլիսին կատարվեց որոշում, որը հիմա թվում է լավագույնը «Մոնակոյում» վերջին մի քանի տարում: Գլխավոր մարզիչ նշանակվեց Նիկո Կովաչը, իսկ նրա օգնական՝ Ռոբերտ Կովաչը (դա շատ կարևոր է նշել, կբացատրենք ավելի ուշ):

Մեր ընտրանին

Խորվաթների նորամուտը

«Մոնակոն» նոր մրցաշրջանը հաջող չմեկնարկեց. մեկնարկային 8 խաղում ընդամենը 3 հաղթանակ: Նախամրցաշրջանային հավաքներից հետո Կովաչը համոզված էր, որ տվյալ կազմի համար լավագույն տակտիկան 4-3-3-ն է, հատկապես, որ մեկնարկում ակումբը դեռ չէր գնել Քևին Ֆոլանդի տրանսֆերը: Այդ տակտիկան ենթադրում է հարձակվողական խաղ, որում կենտրոնական կիսապաշտպանները պետք է այնքան լավ տիրապետեն գնդակին, փոխանցման կուլտուրային, որը ամբողջ խաղը նրանք կառավարեն:«Մոնակոյում» այդպիսի ֆուտբոլիստ է Սեսկ Ֆաբրեգասը, սակայն նրա լավագույն տարիներն արդեն անցյալում են:

Շրջադարձային դարձավ 8-րդ տուրում «Լիոնից» կրած 1:4 հաշվով պարտությունը: Առաջին խաղակեսում «Մոնակոն» 73 տոկոս տիրում էր գնդակին, բաց 4 գոլ բաց թողեց: Ֆաբրեգասն ընդմիջումից հետո մտավ դաշտ, բայց խաղը փրկել հնարավոր չէր:

monaco 1 960x540 - Արդեն չունես Մբապե, բայց հավասար պայքարում ես ՊՍԺ-ի հետ. Ինչպես ստեղծվեց «Մոնակոյի» նոր հեքիաթը

Ճիշտ հետևություններ

Նիկո Կովաչն արագորեն հասկացավ, որ նրա թիմին այլ մոտեցում է հարկավոր: Թիմը հետզհետե անցավ 4-4-2 տակտիկային, որը մասնագետների հավաստմամբ լավագույններից է մրցակցի գրոհները կանգնեցնելու համար: Դա նաև թույլ տվեց հրաժարվել գնդակի ավելորդ վերահսկողությունից և խաղալ արագ հակագրոհներով: Նոյեմբերին ՊՍԺ-ի նկատմամբ կամային հաղթանակից հետո (3:2) Կովաչն ասաց.

«Առաջին խաղակեսում մենք վախեցած էինք, շատ իզուր: Երբ մենք խաղում ենք արագ, մեկ հպումով, սկսում ենք հավատալ մեր ուժերին»:

Նոր մարտավարությանը հարմարվելու համար ֆուտբոլիստներին որոշ ժամանակ պահանջվեց: Նույնը կարելի է ասել պրեսինգի կիրառմանը, այն նույնիսկ կարելի է կիսապրեսինգ անվանել: Խորվաթի թիմը ոչ թե ամբողջ թիմով է պրեսինգի դիմում, ինչպես շատերը, այլ անհատներով, որոնք լքում են իրենց դիրքը և գնում մրցակցի վրա: Դա մեծ էներգիա է խլում, բայց հնարավոր է երիտասարդ կազմով, որն ունի «Մոնակոն»:

Բարսելոնական սցենար

Մասնավորապես 2021-ից սկսած «Մոնակոն» անկասելի է: Այդ ընթացքում Կովաչի թիմը 20 խաղ է անցկացրել, 17 հաղթական տոնել, 2 ոչ-ոքի գրանցել և ընդամենը 1 պարտություն կրել: Անչափ տպավորիչ է նաև գոլերի հարաբերակցությունը՝ 53 գոլ խփած ու ընդամենը 16-ը բաց թողած:

Նոր մարզչի հետ 2021-ից սկսած կերպարանափոխությունը տեսել էինք նաև «Բարսելոնայում»: Երկու թիմերին էլ քչերն էին չեմպիոնության թեկնածու համարում, սակայն հիմա նրանց մի քանի քայլ է մնում դրան հասնելու համար:

Այդ շքեղ հաղթարշավի ընթացքում գրանցվեց ՊՍԺ-ի նկատմամբ երկրորդ հաղթանակը, այն էլ՝ Փարիզում: Երբ ՊՍԺ-ն «Նոու Կամպում» 4:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային», իսկ Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձել և միգուցե իրեն աշխարհի տիրակալ էր համարում, Կովաչը նստած իր աշխատասենյակում նրանց խաղն էր վերլուծում: Խորվաթը հասկացավ, որ Մբապեին «խաղից դուրս» թողնելը, հաղթանակի բանալին է: Սուպերհարձակվողին անհատապես հսկում էր Աքսել Դիսասին, իսկ նրա թիմակիցները ցանկացած պահի փոխօգնության էին հասնում:

«Մենք պետք է մեկուսացնեինք Մբապեին, որովհետև նա հիասքանչ ֆուտբոլիստ է: Հարկավոր էր Կիլիանին զրկել գնդակից՝ նրան վերահսկելով 3-4 ֆուտբոլիստով»,- մրցավեճից հետո ասաց Կովաչը:

Որոնք են «Մոնակոյի» ուժեղ կողմերը

Երբ դու հանդես ես գալիս Ֆրանսիայի առաջնությունում և գրեթե ՊՍԺ-ի չափ գոլ խփում, դա ինքնին արդեն մեծ նվաճում է: «Մոնակոն» առանձնանում է մի քանի գործոնով:

Առաջին հերթին հարկավոր է առանձնացնել ստանդարտ իրավիճակները: Այդպես «Մոնակոն» խփել է իր գոլերի գրեթե կեսը և Եվրոպայի լավագույնների թվում է: Ըստ վիճակագրության՝ Ֆրանսիայում այն բացահայտ առաջատարն է: Ստանդարտների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոյի եղբայրը՝ Ռոբերտ Կովաչը: Վերջինս յուրահատուկ միջոց է գտել մրցակիցներին անակնկալի բերելու համար: Թիմում ստանդարտ իրավիճակներն իրացնում են նվազագույնը 7 տարբեր ֆուտբոլիստներ, և բոլորն էլ տարբեր ոճերով: Ըստ դրա՝ փոխվում է նաև տուգանային հրապարակում «Մոնակոյի» ֆուտբոլիստների շարժումը: Պաշտպանության ժամանակ «Մոնակոն» նույնպես հիանալի է ստանդարտների ժամանակ:

Մյուս գործոնը հիանալի հակագրոհներն են: «Կիսապրեսինգի» մասին խոսելիս չնշեցինք, որ դրա յուրահատկությունն այն է, որ գնդակը խլելու պահին հարձակման ոճի ֆուտբոլիստները գրեթե միշտ գտնվում են նպաստավոր դիրքերում: Եվ հատկապես հաճելի է, որ նրանք ժլատություն չեն անում և գրեթե միշտ փոխանցում են կատարում ազատ դիրքում գտնվող ֆուտբոլիստին: Չկան նաև խաբքեր (այդ ցուցանիշով «Մոնակոն» վերջին տեղերում է), որոնք միայն կձգձեն գրոհը: Գնդակը միշտ ավելի արագ է, քան մարդը, ուստի լավ փոխանցումը միշտ լավագույն ելքն է:

«Մոնակոյի» առաջատարները

«Կարմրասպիտակները» շատ երիտասարդ կազմ ունեն, Լիգա 1-ում այդ ցուցանիշով երիտասարդների եռյակում են: Նրանց միջին տարիքը 24,7 տարեկան է: Պատահական չէ, որ նման կազմում ընդգծված առաջատարները փորձառու մի քանի խաղացող է: Հատկապես փայլում է Բեն Յեդեր – Ֆոլանդ հարձակման զույգը: Վիսամը 19 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել, իսկ Քևինը՝ 17 գոլ խփել և 8 գոլային փոխանցում հեղինակել:

Հիանալի խաղ են ցուցադրում նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը, որը 4 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել, ինչպես նաև հենակետային կիսապաշտպան Օրելյեն Տչումանին, որը Whoscored-ի վարկածով ընթացիկ մրցաշրջանի «Մոնակոյի» լավագույն ֆուտբոլիստն է:

Թիմում կրեատիվության համար պատասխանատու են նաև վինգերներ Սոֆիան Դիոպը և Ժելսոն Մարտինշը, որոնք վիճակագրությամբ թիմի ամենաշատ խաբեր կատարող ֆուտբոլիստներն են:

monaco3 960x640 - Արդեն չունես Մբապե, բայց հավասար պայքարում ես ՊՍԺ-ի հետ. Ինչպես ստեղծվեց «Մոնակոյի» նոր հեքիաթը

«Լիոնի» հետ խաղի կարևորությունը

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Մոնակոն» ընդունելու է «Լիոնին»: Հաղթանակի դեպքում Նիկո Կովաչի թիմը կվաստակի 74 միավոր և կարող է դառնալ առաջատար, եթե ՊՍԺ-ն (72) ու Լիլը (73) սայթաքեն: Նույնիսկ եթե մրցակիցները միավոր չկորցնեն, միևնույն է «Մոնակոն» կմնա չեմպիոնական պայքարում.

«Մրցաշրջանից առաջ բոլորը խոսում էին ՊՍԺ-ի,«Լիլի», «Լիոնի» ու «Ռենի» մասին, բայց ոչ ոք ոչինչ չասաց «Մոնակոյի» մասին: Մարդիկ չէին սպասում, որ մենք այսքան լավ մրցաշրջան կանցկացնենք»,- օրերս հայտարարեց Կովաչը:

Մրցաշրջանի մեկնարկում «Լիոնից» կրած պարտության ռևանշը «Մոնակոն» արդեն վերցրել է գավաթի քառորդ եզրափակիչում: Ապրիլի 21-ին «կարմրասպիտակները» 2:0 հաշվով հաղթեցին «Օլիմպիկին» և դուրս եկան կիսաեզրափակիչ: Ինչպես կարող եք գլխի ընկնել՝ գոլերի հեղինակ դարձան Բեն Յեդերն ու Ֆոլանդը:

Կովաչը խաղից առաջ լուրջ խնդիրների է հանդիպել: Վնասվածքների ու հիվանդության պատճառով հանդիպմանը չեն մասնակցելու Գոլովինը, Մարտինշը, Դիոպը, Դիատան և թիմի ջոկերը՝ Ստեֆան Յովետիչը: «Լիոնի» կազմում որակազրկված է թիմի առաջատար Մեմֆիս Դեպայը:

Լիգա 1-ի տուրի կենտրոնական խաղը կայանալու է մայիսի 2-ին ժամը 23:00-ին: Խաղի հովանավորն է VBET ընկերությունը:

«Լիոնի» հետ առաջին շրջանի խաղը «Մոնակոյի» համար ճակատագրական էր տակտիկան փոխելու և կտրուկ առաջընթացի համար: Երկրորդ շրջանի խաղը կարող է սենսացիոն չեմպիոնության բանալին դառնալ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լիգա 1. Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Շեյխերի գահակալումը․ Որտեղից են գալիս և ուր են գնում ՊՍԺ-ում ներդրված գումարները

«Մոնակոն» աստղային տրանսֆեր է նախապատրաստում

Մարկո Վերատին կկարողանա մասնակցել ԵՎՐՈ 2020-ին

Նեյմարի պայմանագրի գաղտնի կետը

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է որակազրկվել 10 խաղով մրցակցի ֆուտբոլիստներին վիրավորելու համար

ՊՍԺ-ն երկարաձգեց իր ևս մեկ ֆուտբոլիստի պայմանագիրը

«Մոնակոն» մտադիր է գնել Ա սերիայի աստղերից մեկին

ՊՍԺ-ն սայթաքեց՝ «Լիլին» ավելի մոտեցնելով չեմպիոնության (տեսանյութ)

«Մոնակոն» նվազագույն հաշվով հաղթեց «Ռեյմսին»՝ բարձրանալով ՉԼ գոտի (տեսանյութ)

Նոր մարտահրավերների հետևի՞ց․ 5 ակումբ, որտեղ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան

«Բարսելոնան» հիասթափված է Նեյմարից

Վերատիի մասնակցությունը ԵՎՐՈ 2020-ին հարցականի տակ է

Պատրիկ Վիեյրան մարզչական աշխատանքի վերադառնալու տարբերակ ունի

«Լիոնը» ջախջախեց մրցակցին ու բարձրացավ 3-րդ հորիզոնական (տեսանյութ)

Նեյմարը նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ