-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի 17-րդ տուրում «Արցախը» 95։84 հաշվով հաղթեց «Էրեբունի Սեդարսին»։
Խաղից հետո VNews-ի հետ զրուցեց «Արցախի» գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը։
«Մենք մեծ խնդիր ունեինք ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Գրեթե բոլոր խաղերը ստիպված ենք եղել 5 խաղացողով խաղալ։ Մնացած բոլոր թիմերը, բացի ՖԻՄԱ-ից, ունեցել են այնպիսի պահեստային նստարան, որը միշտ օգնել է իրենց։
Բայց արդեն կազմն ուժեղացնելու որոշում է կայացվել։ Ինչպես տեսաք, այսօր 2 նորեկ ունեինք, որոնք Երևան են ժամանաել առավոտյան 5-ին և հիմա մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։
Բնականաբար դեռ չեմ հասցրել նրանց հետ աշխատել։ Նրանք ժամանել են ԱՄՆ-ից և դեռ պետք է ընտելանան այստեղի պայմաններին։ Մենք վաղը մեկնում ենք Արցախ և սկսենք մարզումները։ Մեր թիմը նոր թափ պետք է հավաքի»,- ասաց Վաթյանը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո