Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արեգ Վաթյան․ «Մի փոքր թերագնահատել էինք «Արթիկին», բայց հետո հասկացանք, որ ավելի լուրջ պետք է մտնենք խաղի մեջ»

areg vatyan artsakh bc 1 - Արեգ Վաթյան․ «Մի փոքր թերագնահատել էինք «Արթիկին», բայց հետո հասկացանք, որ ավելի լուրջ պետք է մտնենք խաղի մեջ»

Ա լիգայի եզրափակիչի «Արթիկի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո «Արցախի» մարզական տնօրեն Արեգ Վաթյանը ամփոփեց հանդիպումը և ասաց, թե ինչի շնորհիվ Ստեփանակերտի թիմը կարողացավ խաղը վերցնել ձեռքը և տանել հաղթանակ։

Ալեքսա Սիմովիչ․ «Արթիկը» շատ լավ երկրպագուներ ունի, և միգուցե այդ պատճառով սկզբում վատ էինք պաշտպանվում»

«Այս խաղում բեկումնային դարձան Ալբերտ Թադևոսյանի 3 միավորանոց նետումները։ Բացի դրանից, մեր պահեստային նստարանը բավական երկար է, մեր թիմը համալրված է երիտասարդ խաղացողներով ու դրա շնորհիվ էլ կարողացանք այսօր հաղթել։

Այո՛, այս հաղթանակը կտա մեզ հոգեբանական առավելություն,  ինչպես բոլոր հաղթանակները։ Հավանաբար մի փոքր թերագնահատել էինք «Արթիկին»՝ մտածելով, որ «Ուրարտուից» հետո «Արթիկը» այդքան բարդ մրցակից չի լինի, բայց 2-րդ խաղակեսից հետո հասկացանք, որ պետք է ավելի լուրջ մտնենք խաղի մեջ և արդյունքը տեսանք։

Տրամադրությունը հանդերձարանում բավական լավ էր, մենք հասկանում էինք, որ հանդիպման 2-րդ կեսում «Արթիկը» չի կարողանա նույն նետումները կատարել, որովհետև նրանք վերջիվերջո մարդ են և հոգնում են, սակայն ամեն դեպքում մի քանի փոփոխություն կատարեցինք պաշտպանությունում։ Բացի այդ էլ ,եթե խաղասկզբում խաղը իր վրա էր վերցրել Ալեքսան, ապա 2-րդ կեսում շեշտը դրեցինք Ալբերտի վրա, ու Դավիթն էլ իրեն շատ օգնեց»,-ասաց Արեգ Վաթյանը։


Արեգ Վաթյան. «Ինչպես Ադրբեջանը «Կարաբաղ» թիմով ներկայացավ, այնպես էլ մենք «Արցախ» բասկետբոլային թիմով կարող ենք հանդես գալ եվրոպական մակարդակով»

Արեգ Վաթյան. «Արցախը» նոր տարում կփորձի ավելի լուրջ առաջնություններում հանդես գալ, ավելի լուրջ թիմ պահել, սա միայն սկիզբն է»

Արա Պողոսյան. «Եթե ցանկանանք Ա լիգան կունենա 12 կամ 14 թիմ, բայց դա սխալ է»

Ալբերտ Թադևոսյան. «Վերջին 2 ամիսների վատագույն խաղը անցկացրինք, բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք»

Արման Հակոբյան. «Արցախը» միանշանակ ուժեղ թիմ է»

«Արցախի» չեմպիոնությունը և պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Հայտնի է, թե երբ կկայանա «Արցախ»-«Արթիկ» հանդիպումը

Այսօր բասկետբոլ չկա. «Արցախ» – «Արթիկ» հանդիպումը հետաձգվել է

Ալեքսա Սիմովիչ․ «Արթիկը» շատ լավ երկրպագուներ ունի, և միգուցե այդ պատճառով սկզբում վատ էինք պաշտպանվում»

Ա լիգայի աստղերին վայել խաղ. Ամենաթեժ դրվագները մեր աչքերով (ֆոտոշարք)

Սարգիս Ստեփանյան․ «Ուրատուն» այսօր խաղաց իր հնարավորությունների 50 տոկոսով, եթե ոչ՝ ավելի քիչ»

Ա լիգա. «Արթիկը» կրկին հաղթեց ՖԻՄԱ-ին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Արեգ Վաթյան․ «Ինչ մրցակից էլ լինի, «Արցախը» ամեն ինչ անելու է հաղթանակի համար»

Կոնստանտին Միրզոյանցը՝ Ա լիգայի եզրափակիչ հանդիպման մասին․ «Ոչ մի թիմ ֆավորիտ չի կարելի համարել, այստեղ ամեն ինչ կախված է մեկ միավորից»

Սիմովիչը՝ «Ուրարտուի» նկատմամբ հաղթանակի մասին․ «Ոչ ոք մեզ չէր հավատում, բայց մենք արեցինք անհնարինը»

Ա լիգա. «Ուրարտու Վիվարոն» լքում է պայքարը (տեսանյութ)