-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արգենտինայում համազգային սուգ է Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Պետական դրոշները երեք օրով կիջեցվեն, իսկ հեռուստաընկերությունները ժամանցային հաղորդումներ ցույց չեն տա:
Տեղական ժամանակով առավոտյան 6-ին Բուենոս Այրեսում սկսվել է մեծն արգենտինացու հրաժեշտի արարողությունը:
Մարադոնայի մարմնով դագաղը դրվել է նախագահական պալատում՝ Վարդագույն տանը, որտեղ վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 10 տարի առաջ, երբ ժողովրդի շրջանում սեր վայելող նախագահ Նեստոր Քիրշների հրաժեշտի արարողությունն էր: Քիրշները մահացավ սրտի կաթվածից 2010 թվականին: Նա, ինչպես Մարադոնան, 60 տարեկան էր:
Մարդիկ հրաժեշտ տալու համար հավաքվել են վաղ առավոտից: Բավական նյարդային վիճակ է եղել, անգամ բախումներ են եղել ոստիկանների հետ:
Մարադոնայի հրաժեշտի արարողությունը կտևի երկու օր: Դագաղը նախագահական պալատից կհանվի շաբաթ: Իշխանություններն ակնկալում են, որ առնվազն մեկ միլիոն մարդ կայցելի՝ մեծն արգենտինացուն հրաժեշտ տալու:
Առավոտից մարդկանց հոսքը չի դադարում:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սահմանափակումներ էին ակնկալվում, սակայն ի վերջո որոշում է կայացվել հրաժեշտի թույլտվություն տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այցելել(Արգենտինայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները մարտից շատ խիստ են-խմբ.):
Որոշ սահմանափակումներ ամեն դեպքում կան: Այն մարդկանց, որոնք երկար ժամանակ են ցանկանում անցկացնել Մարադոնայի դագաղի կողքին, անվտանգության աշխատակիցները մոտենում են ու հորդորում դուրս գալ:
Յուրաքանչյուր 5-րդ մարդն ինչ-որ նվեր է թողնում Մարադոնային՝ մարզաշապիկ, դրոշ, ծաղիկներ և այլն:
Հոսքը չի դադարում: Մարդիկ հավաքվում են հրապարակում, ու նրանց խմբերով ներս են թողնում:
Չէ՞ որ սա լեգենդին տեսնելու վերջին հնարավորությունն է:
«Արխենտինոս Խունիորսը»՝ Դիեգոյի առաջին ակումբը նույնպես լի է տխրությամբ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո