Արգենտինացի դարպասապահը պատմել է՝ ինչպես է բուժվել կորոնավիրուսից - VNews
Բաժիններ

Արգենտինացի դարպասապահը պատմել է՝ ինչպես է բուժվել կորոնավիրուսից

Արգենտինայի նախկին դարպասապահ Ուգո Գատին, որը առիթը բաց չի թողնում «Ալբիսելեստեի» առաջատար Լիոնել Մեսսիին քննադատելու համար, պատմել է, թե ինչպես է բուժվել կորոնավիրուսից:

«Հիվանդանոցում ինձ ասում էին, որ կմահանամ: Ամեն օր կինս այցելում էր ինձ: Նա պատմում է, որ շատ վատ վիճակում եմ եղել: Հիվանդը, որը ինձ հետ հոսպիտալացվել էր նույն սենյակում, տեսավ, որ հաճախ եմ մանդարին ուտում ու հետևեց իմ օրինակին: Կարծում եմ՝ երկուսս էլ բուժվել ենք՝ շատ մանդարին օգտագործելու արդյունքում»,- Գատիի խոսքերը փոխանցում է Mega-ն:

Հավելենք, որ 75-ամյա նախկին ֆուտբոլիստը բուժվում էր Իսպանիայում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: