-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վարձակալել է երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին պատկանող ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Մեքսիկայի անկախության 200-ամյակին նվիրված միջոցառմանը մեկնելու համար ինքնաթիռի չորսօրյա վարձակալությունն արժեցել է 160 հազար դոլլար:
Ընտրությունը կանգ է առել Մեսիի ինքնաթիռի վրա, քանի որ այն համապատասխանել է կորոնավիրուսի կանխարգելման անվտանգության պահանջներին:
15 մլն դոլլար արժողությամբ ինքնաթիռը գրանցված է Արգենտինայում, ինչի հետևանքով էլ սովորաբար գտնվում է Մեսիի հայրենի քաղաքի՝ Ռոսարիոյի օդանավակայանում:
Ինչու է փակուղում Մեսիի ապագան «Բարսելոնայում»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո