«Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում - VNews
Բաժիններ

«Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում

2979798 61151708 2560 1440 - «Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:25

-

-

Ֆուտբոլային խաղադաշտը նյարդերի եռման կաթսա է՝ բաց երկնքի տակ: Մրցավարի սուլիչի առաջին իսկ րոպեից սկսած ֆուտբոլիստները նետվում են պայքարի, ու երբեմն կրքերն այնքան են թեժանում, որ նրանք կորցում են ինքնատիրապետումը, վիրավորում միմյանց, առավել կրեատիվ խաղացողները՝ սրամտում: Շատերը նույնիսկ մոռանում են խոսելիս ձեռքով ծածկել բերանը, իսկ չարաբաստիկ տեսախցիկներն ու լրագրողները չեն ներում և հստակ արձանագրում են՝ ինչ է դուրս գալիս ֆուտբոլիստների շուրթերից:

Ներկայացնում ենք 10 ամենահետաքրքիր բախումներն ու միջադեպերը, որ տեղի են ունեցել խաղադաշտում թոփ ֆուտբոլիստների միջև:

Սեզար vs Իբրահիմովիչ

Սկսենք ամենահայտնի երկխոսությունից:

Միլանյան դերբիները, մեղմ ասած, երբեք չեն ձանձրացնում: Ա սերիայի 2011/12 խաղարկությանն «Ինտեր» – «Միլան» խաղի 43-րդ րոպեին «ներաձուրիների» դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որը պետք է իրացներ «Միլանի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը: «Ինտերի» դարպասապահ Ժուլիո Սեզարը մոտեցավ նախկին խաղընկերոջը՝ Իբրային ու ասաց, որ կռահում է՝ ինչպես է հարվածելու Զլատանը. գուցե նախկինում մարզումների ժամանակ շատ էին նրանք փորձարկել 11-մետրանոցները, բայց ամեն ինչ այնքան էլ կանխատեսելի չստացվեց այս անգամ:

«Զլատան, դու դեպի կենտրոն ես հարվածելու: Ախր ես քեզ շատ լավ գիտեմ…», – այսպես փորձեց սադրել Սեզարը շվեդ հարձակվողին: Բայց Զլատանի հետ «խաղ չեն անում». Իբրան գրավեց նրա դարպասը. «Դո՞ւ. դու լա՞վ գիտես ինձ: Դե հիմա հանիր գնդակը դարպասից», – ասաց Զլատանը, իսկ Սեզարը հայտնվեց անհարմար վիճակում:

Ռոնալդու vs Կոկե

Տեղափոխվենք մեկ այլ դերբի: Այս անգամ՝ Մադրիդ:

2016-ի նոյեմբերին «Ատլետիկոն» դեռ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում էր հանդես գալիս, երբ ընդունել էր «Ռեալին»: Հանդիպման ամենաուշագրավ դրվագն արձանագրվեց «Արքայական ակումբի» արդեն նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեի միջև, որոնց երկխոսությունը լուրջ իրարանցում առաջացրեց մամուլում հաջորդ օրը:

-Դու գեյ ես, Կրիշտիանու:

-Այո, գեյ եմ, բայց շատ հարուստ եմ:


Երկխոսությունը կարող էր դառնալ ծեծկռտուք, եթե չմիջամտեին երկու թիմերի ֆուտբոլիստները: Խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ…

Իբրահիմովիչ vs Բարտոն

ՊՍԺ-ում Իբրահիմովիչը նույնպես աչքի է ընկել վեճերով ու տարատեսակ սկանդալային իրավիճակների կենտրոնում հայտնվելով:

Ֆրանսիայում Իբրան հանդիպեց իր նման մեկի՝ «Մարսելի» ֆուտբոլիստ Ջո Բարտոնին, որն իր ժամանակի ամենակոպիտ ֆուտբոլիստներից էր: Այս ֆուտբոլիստների առճակատումը խաղադաշտում չէր կարող հենց այնպես ավարտվել՝ առանց միջադեպի: ՊՍԺ – «Մարսել» խաղի դրվագներից մեկում ֆուտբոլիստները բախվեցին, ինչին հետևեց «լեգենդների» երկխոսությունը, որ ավելի շատ նման է բակում փոքր երեխաների զրույցի:

-Ոտքի վրա մնա, Ջո:

-Չեմ կարող կանգնած մնալ, երբ ինձ գցում ես գետնին:

-Դու տխմարի մեկն ես:

-Գուցե ես տխմար եմ, բայց քո քիթն էլ շատ մեծ է:

Մեսի vs Մերտենս

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը «Նապոլին» էր:

Առաջին խաղի հաշիվը բացեց իտալական ակումբի հարձակվող Դրիս Մերտենսը: Տեր Շտեգենի դարպասը խոցելուց հետո բելգիացին առանձնահատուկ կերպով նշեց հաջողությունը, ինչն ամենևին դուր չեկավ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին: Արգենտինացին մոտեցավ մրցակցին ու հանդիմանեց նրան:

-Այլևս այդպես չտոնես խփածդ գոլերը:

-Դա իմ գոլն է, ու ինչպես ուզեմ, այնպես էլ կտոնեմ:

-Ես քեզ զգուշացրեցի…

SSCNapolivFCBarcelonaUEFAChampionsLeague3uczxLoDLwOx 960x640 - «Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում

Պատասխան խաղում Մեսին հիանալի խաղ ցուցադրեց, «Բարսելոնան» էլ հաղթեց «Նապոլիին»: Մեսին զգուշացրել էր:

Բրունու Ֆերնանդեշ vs Լինդելոֆ

Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլիա» խաղում նույնպես լեզվակռվի ականատես եղանք, այս անգամ՝ թիմակիցների միջև:

Անդալուզիան ակումբը գրավեց մանկունիանցիների դարպասը: Գոլից հետո «Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆն ու Բրունու Ֆերնանդեշն իրար վրա հարձակվեցին՝ միմյանց սխալները մատնացույց անելով:

-Դա քո սխալն էր, Բրո՛ւնու:

-Այդ ինչպե՞ս էր իմ սխալը, եթե դու էիր այնտեղ:

-Ձայնդ կտրի՛ր ու ընդունիր խոսքերս: Գրողի ծոցը գնա:

«Յունայթեդը», ի վերջո, պարտվեց, իսկ «Սևիլիան» հետագայում հաղթեց նաև «Ինտերին» ու դարձավ ԵԼ-ի հաղթող:

Մեր ընտրանին

Ռոնալդու vs Ֆլորենցի

Ա սերիայի նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսը» ժամանակից շուտ նվաճել էր Սկուդետոն, երբ ընդունել էր «Ռոմային»:

Թուրինում կայացած խաղի 60-րդ րոպեին ընդհարում եղավ թիմերի ֆուտբոլիստներ Ֆլորենցիի և Ռոնալդուի միջև, երբ «Ռոմայի» ֆուտբոլիստը դժգոհել էր մրցավարին այն բանի համար, որ պորտուգալացին քաշել է իր մազերից:

«Քիչ խոսիր. դու չափազանց կոլոտ ես», – ասաց Ռոնալդուն՝ ավելի թեժացնելով կրքերը: Ավելի ուշ Ֆլորենցին կարողացավ «վրեժ» լուծել Կրիշտիանուից ու գոլի հեղինակ դառնալ:

13437930 0 image a 13 1557749170500 960x577 - «Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում

«Ռոնալդուն «Ոսկե գնդակի» դափնեկիր է, ու կարծում է՝ կարող է անել այն, ինչ ցանկանում է: Ես ևս շատ հիմարություններ եմ ինձ թույլ տալիս, սակայն այդ ամենը մնում է խաղադաշտում», – խաղից հետո ասել էր իտալացի պաշտպանը:

Նեյմար vs Ալվարո Գոնսալես

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրի ՊՍԺ – «Մարսել» խաղում թիմերի ֆուտբոլիստներ Նեյմարի ու Ալվարո Գոնսալեսի միջև սկսեց յուրօրինակ թշնամանք, որը դարձավ սերիալ ու շարունակվում է մինչև հիմա:

Ֆրանսիական կլասիկոն ավարտվեց սկանդալով: Մրցավարը 5 կարմիր քարտ ցույց ֆուտբոլիստներին, իսկ սկանդալի կենտրոնում Նեյմարն էր, որը մրցակցի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսին հարվածելու համար նույնպես հեռացվեց խաղադաշտից: «Միայն մի բանի համար եմ զղջում. պետք է հարվածեի այդ տխմարի դեմքին», – հայտարարել էր Նեյմարը խաղից հետո:

1577188548 0 0 2481 1396 1920x0 80 0 0 c2c696c891a268a0013c8e0174c711f4 960x541 - «Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում

Հանդիպումից հետո Նեյմարը հայտարարեց, որ Գոնսալեսն իր հասցեին ամբողջ հանդիպման ընթացքում ռասիստական վիրավորանքներ է հնչեցրել. մասնավորապես՝ ըստ ՊՍԺ-ի վարկածի՝ Գոնսալեսը Նեյմարին կապիկ է անվանել: «Մարսելի» պաշտպանը, սակայն, խաղից հետո ներկայացրեց իր վարկածը, որն ուներ բոլորովին այլ բովանդակություն. «Ես Նեյմարից ավելի լավ էի այդ խաղում: Նա անզոր էր: Նեյմարը արժանի չէ իմ հարգանքին: Նա ասաց, որ մեկ օրում վաստակում է այնքան, որքան ես մեկ տարում, ու դա ճշմարտություն է: Ես պատասխանեցի նրան, որ ինձ երջանիկ եմ զգում այդ աշխատավարձով»:

Գոնսալեսն էր ռասիստական վիրավորանք հասցրել, թե Նեյմարը հպարտացել իր աշխատավարձով՝ հայտնի չդարձավ, սակայն դիմակայությունը շարունակվեց արդեն Ֆրանսիայի սուպերգավաթի շրջանակում: ՊՍԺ-ն հաղթեց այդ խաղում, իսկ հանդիպումից հետո ֆուտբոլիստները բախվեցին թվիթերում:

«Ալվարո, արքա, ի՞նչ կասես», – Նեյմարի այս սադրիչ գրառմանն իսպանացին պատասխանել էր հետևյալ կերպ. «Ծնողներս ինձ սովորեցրել են թափել աղբը», – և լուսանկար հրապարակել հանդիպման դրվագներից:

Screenshot 1 2 - «Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում

Լուկակու vs Իբրահիմովիչ

Նորից միլանյան դերբի ու նորից Իբրահիմովիչ:

Անցան տարիներ, Զլատանը վերադարձավ «Միլան» ու կրկին սկանդալի կենտրոնում: Այս անգամ Իբրան բախվեց «Մանչեսթեր Յունայթեդում» իր նախկին խաղընկեր Ռոմելու Լուկակուի հետ:

Քանի որ հանդիպումն անցել է առանց հանդիսականների, միմյանց հասցեին հնչած վիրավորանքներից շատերը լսելի են եղել մամուլի աշխատակիցների համար: Շվեդը բղավել է. «Գնա քո վուդու-աղբը պատրաստիր, փոքրիկ սրիկա: Ես ամեն անգամ քեզ 50 ֆունտ կտամ, եթե գնդակը նորմալ կասեցնես: Զանգիր մայրիկիդ»:

Ի պատասխան՝ բելգիացին սեքսուալ բնույթի վիրավորական խոսքեր է ասել Զլատանի ու նրա կնոջ հասցեին: Որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Իբրահիմովիչը Լուկակուին կապիկ է անվանել և հենց այդ պատճառով է Ռոմելուն ագրեսիվ կերպով փորձել ծեծկռտուք սկսել: Զլատանը պատասխանել է, որ նրան կսպասի մարզադաշտի թունելում: Թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, հայտնի չէ: Ըստ երևույթին՝ հարձակվողների թիմակիցներին հաջողվել է հարթել կոնֆլիկտը:

Մբապե vs Ալբա

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպման նույնիսկ ամենալարված դրվագի հերոսը դարձավ Կիլիան Մբապեն:

Movistar + հեռուստաընկերության տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է տեղի ունեցել տվյալ դրվագում: Կոնֆլիկտը սկսվել է այն պահից, երբ Դեստը ներողություն է խնդրել Մբապեից կոպիտ խախտման համար, իսկ ֆրանսիացին իսպաներեն հակադարձել է. «Հեռու մնա ինձնից»: Ալբան միջամտել է՝ ասելով. «Նա քեզնից ներողություն է ակնկալում: Նա մեծացել է»: Մբապեն բարձր ձայնով Ալբային պատասխանել է. «Փողոցում ես քեզ կսպանեմ»:

Ալբան ոչինչ չի պատասխանել, սակայն կոնֆլիկտին միջամտել է «Բարսելոնայի» մյուս պաշտպանը՝ Պիկեն՝ ասելով. «Ո՞ւմ ես ուզում սպանել»: Մբապեն Պիկեին չի պատասխանել, սակայն նայել է Ալբայի աչքերի մեջ ու նորից ասել. «Փողոցում ես քեզ կսպանեմ»:

pique entre kylian mbappe y jordi alba en el barcelona psg de la champions captura vamos 960x495 - «Արի դուրս, խոսենք». 10 ամենաթեժ լեզվակռիվները՝ խաղադաշտում

Սուարես vs Ռուդիգեր

Ինչպես կարող էինք կազմել նման տասնյակ, ու այստեղ չլիներ Լուիս Սուարեսը:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի մեկ այլ դիմակայությունում՝ «Ատլետիկո» – «Չելսի» խաղում ուրուգվայցին կրկին հայտնվեց աղմկոտ իրավիճակի կենտրոնում: 2-րդ խաղակեսում Սուարեսը բախվեց Անտոնիո Ռուդիգերի հետ:

(Ռուդիգեր) -Բավական է շան նման խաղաս: Հաջորդ անգամ ես կփշրեմ քո գլուխը:

(Սուարես) -Ի՞նչ. ասա դա նորից: Վախեցա՞ր ինձանից, փոքրիկ սրիկա:

Իսպանական AS-ի տեսախցիկները ֆիքսել էին դրվագ, որը չէր երևացել հեռուստատեսությամբ. նախքան լեզվակռիվը, ուրուգվայցին, փատորեն, ճանկել էր Ռուդիգերին:

+ Բոնուս. Կլոպ vs Լեմպարդ

Եվս մեկ բախում, բայց այս անգամ՝ գլխավոր մարզիչների միջև:

Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի «Լիվերպուլ» – «Չելսի» խաղում մրցավարը տուգանային հարված նշանակեց լոնդոնցիների դարպասին: «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բուռն արձագանքեց մրցավարի որոշմանը…

(Լեմպարդ) -Այդտեղ ամենևին էլ խախտում չկար: Նստի՛ր տեղդ (նկատի ունի «Լիվերպուլի» ֆուտբոլիստին – խմբ.)

(Կլոպ) -Դա քո գործը չէ. ես պետք է նրան ասեմ՝ նստի, թե ոչ:

-Ես քեզ ոչինչ չհարցրի:

-Հանգստացի՛ր, Ֆրենկ, հանգստացի՛ր:

-Սա քո առաջին չեմպիոնությունն է Պրեմիեր լիգայում, իսկ դու այնպես ես ոգևորվել…

-Հանգի՛ստ, Լեմպարդ:

-Ասե՛ք նրան, որ հարգանք ունենա և նստի (ասում է մրցավարին՝ նկատի ունենալով Կլոպին)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ազատվեք Ռոնալդուից». Ալեգրիի խորհուրդը՝ «Յուվենտուսի» նախագահին

Աղբյուր․ Նեյմարը պատրաստ է նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

Մեսին՝ հանուն Կոպա Ամերիկայի. 50 000 պատվաստանյութ ֆուտբոլիստների համար

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Սպասված թռիչքը Չեմպիոնների լիգայում. 4 գործոն, որ ստիպում է հավատալ ՊՍԺ-ին

Իբրահիմովիչը կարող է բաց թողնել ԵՎՐՈ-ն. նա խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները

Նեյմարը բացատրել է՝ ինչու հաղթանակը տոնեց Կիմիխի առջև

Նեյմարը հայտարարել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ. «Ռոնալդուն ոչ մի ակումբում առաջատար չի եղել»

Ռոնալդուն կվերադառնա՞ ԱՊԼ․ անգլիական գրանդն ու «Յուվենտուսը» մտադիր են փոխանակում կատարել

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Զլատանը խախտել է կարանտինը՝ ընթրիքի գնալով Աբատեի ու 2 այլ մարդու հետ

3 ֆուտբոլիստ և 150 մլն եվրո. ինչու չի կայացել Նեյմարի տրանսֆերը

Լարվածություն «Յուվենտուսի» հանդերձարանում. Ռոնալդուն նետել է մարզաշապիկը «Ջենոայի» դեմ խաղից հետո

Մեսին գոլ կամ «ասիստ» չունի Էլ Կլասիկոներում այն պահից ի վեր, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

Մեսին Կլասիկոներին ամենաշատ մասնակցած ֆուտբոլիստն է՝ Ռամոսի հետ միասին