«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը - VNews
Բաժիններ

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը

Մարտի 30-ին հայտնի դարձավ հայ գրոյսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլիի անժամանակ մահվան մասին։ Արիանան սիրահարված էր Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նրա ամենամեծ երազանքներն ու փափագները կապված էին հենց Հայաստանի հետ։ Ասում են, որ Արիանան ցանկանում էր դառնալ առաջին հայ կինը, որը կնվաճի հայկական բոլոր լեռների բարձունքը։

Արիանան ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր ու ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Իսկ մասնագիտությամբ՝ տնտեսագետ։ 2013-ից Երևան տեղափոխվելուց հետո միանգամից ներգրավվել է ձեռնարեցության ու բարեգործության ոլորտներում։ Արդեն 3 տարի անց Երևանում հիմնադրել էր «Ճամփորդ» շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր։ Նա ցանկանում էր զարգացնել տպագիր մամուլը Հայաստանում, պայքարել դեղին մամուլի դեմ, պատմել Երևանի անհայտ արժեքների մասին ու նպաստել հայրենադարձությանը։ 2017 թվականի նոյեմբերին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Իսկ 2018-ին Արիանան հեծանվով 1900 կիլոմետր էր անցել Թուրքիայի ու Իրանի տարածքով` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համար գումար հավաքելու նպատակով։

Լևոն Արոնյանի հետ առաջին անգամ հանդիպել են 1996-ին, իսկ ընկերացել են 2006-ին։ Նրանց ծանոթացրել է ընդհանուր ընկերը՝ միջազգային վարպետ Ալեքս Վոհլը։

Լևոնի, Հայաստանի, իր գործի ու գաղափարների նկատմամբ ունեցած մեծ սերը ու կիրքը ձեզ լիովին փոխանցելու համար VNews-ը առանձնացրել է Արինայի մի քանի հետաքրքիր մտքեր։

Շախմատը

«Փոքր հասակում շախմատով զբաղվելն ընդլայնեց միտքս ու թույլ տվեց տարբեր ասպարեզներում հեշտությամբ յուրացնել գիտելիքները: Բայց ամենակարևոր բանը, որն ինձ տվել է շախմատը, Լևոնի հետ հանդիպումն է»։

«Իմ շախմատի ուսուցիչը հայ է եղել»։

«Շախմատի բերումով իմ լավագույն ընկերները տղաներ են եղել: Եվ անկեղծ ասած ես էլ փոքր-ինչ «տղայական» եմ»։

«Մենք երբեք միմյանց դեմ չենք խաղում: Ես այդքան հիմար չեմ, որ, նույնիսկ, փորձեմ»։

«Շախմատը սովորեցնում է, որ սխալվելը նորմալ երեւույթ է»։

«Առանց արվեստի կյանքը շատ դժբախտ կլիներ: Հենց այս պատճառով էլ ես սիրում եմ խաղալ շախմատ»։

Հայաստանը

«Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը այս երկրի մասին չէի գրի»:

«Ֆիլիպիններում եմ ծնվել, ապրել եմ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում: Շատ եմ շրջագայել, ավելի քան 60երկրում եմ եղել: Բայց Հայաստանն ուրիշ էր: Առաջին հայացքից հասկացա` այս երկիրն ունի յուրահատուկ ձգողականություն»։

«Սիրում եմ խորովածը եւ հայկական խոհանոցը` հատկապես Լեւոնի մայրիկի պատրաստած ուտեստները, ինչպես նաեւ գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի»։

«Այստեղ հատկապես մեծ հնարավորություններ կան բանկային համակարգում: Հայաստանը կարող է տարածաշրջանային Ցյուրիխ դառնալ»։

«Հայաստանն ինձ սովորեցրել է սիրել բնությունը»։

«Մեր մայրաքաղաքն ամենագեղեցիկն է: Երևանը ոչ ասիական է, ոչ եվրոպական: Երևանը հայկական է: Ավելին` հայկական է նաև Թբիլիսին, Բաքուն: Այս մասին շատ չեն խոսում, բայց պետք է ասել` հայերն են կառուցել այդ քաղաքները»։

«Դժվար թե գտնվի ժամանակակից մի աղջիկ, որ իմ չափ տեղեկացված կլինի հայ ազգի մասին»։

«Ես սիրում եմ Հայաստանը և դա անընդհատ ապացուցում եմ ոչ միայն բառերով, այլև՝ արարքներով»։

«Իմ ամենասիրելի վայրերը Լոռու մարզն ու Արցախն են»։

«Հավատում եմ հայրենադարձությանը, այն բանին, որ երկրից հեռացած մարդիկ մի օր կվերադառնան Հայաստան»։

«Ես սիրում եմ Հայաստանը և ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ ապրեն այստեղ ու զգան, թե ինչ երկիր է սա»։

«Եվ հայկական բանաստեղծություն ասմունքելով ու պար պարելով ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն ինձ համար է»։

Լևոն Արոնյանը

«Այժմ առանց երկմտելու կասեմ, որ ոչ մի ուրիշ տղամարդ իմ կյանքն այնքան չէր փոխել, որքան նա: Սկսած 15 տարեկանից՝ Լևոնն իմ լավագույն ընկերն ու իմաստության հուսալի աղբյուրն է»։

«Երբ Լևոնն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ, ես սկսեցի լացել ոչ թե՝ երջանկությունից, որ նա հաղթել է, այլ նրա համար, որ ես գիտեի, որ աշխարհում ոչ մեկը չէր հասկանում, թե ինչքան էր նա աշխատել դրան հասնելու համար»։

«Ես շատ անգամներ եմ Լևոնին ասել՝ ուզո՞ւմ ես՝ թողնեմ իմ աշխատանքը, և ես քեզ ամբողջությամբ կաջակցեմ»։

«Լևոնին «մարտահրավեր» եմ նետել՝ փորձի գտնել մի աղջկա, ով Հայաստանի մասին կիմանա ավելին, քան՝ ես, Թումանյանից, Սևակից կհիշի այնքան ստեղծագործություններ, պոեմներ, որքան՝ ես…»։

«Նա միշտ թույլ է տալիս, որպեսզի ես հաղթեմ փոքր հարցերում՝ կարևորագույն հարցերում վերջնական որոշումը պահելով իրեն»։

Ամուսնությունը

«Հազարավոր մարդիկ են այսօր ամուսնանում, որոնք անգամ չգիտեն, թե իրենք ով են: Երբ նրանք չգիտեն, թե ով են, նրանց ամուսինները կարող են անընդհատ թելադրել նրանց, թե ինչ անեն»։

«Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ»։

«Էլ ի՞նչ հարսանիք՝ առանց օժիտի»։

«Որպես քրիստոնյա ես հավատում եմ, որ Աստծո աչքերում ամուսնությունը կարևոր է»:

«Պետք է ճանաչես ինքդ քեզ և միայն այդ դեպքում կկարողանաս գտնել մեկին, որը կհավատա այն ամենին, ինչին դու ես հավատում և կկիսի գաղափարներդ»։

«Կարծում եմ՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ: Չպետք է լինեն կեսեր՝ Լևոնը կամ Արիանան: Մարդիկ պետք է լինեն կայացած՝ թե՛ հոգեպես, թե՛ զգացմունքների և բարոյականության տեսանկյունից»։

«Հարսանիքս պետք է տեղի ունենա այնպիսի մի վայրում, որտեղից երևում է Արարատը»։

Կանայք

«Հայաստանը պատրաստ չէ կնոջ իշխանությանը»։

«Կանանց մեծամասնությունն այստեղ մտածում է՝ կրթություն ստանա ու ամուսնանա»։

«Հայերենի ժարգոնում նման արտահայտություն կա՝ «աղջկա խոսքն ասնավանի չի»: Նրանք կարող է՝ չասեն դա, բայց դու գիտես, որ դա են մտածում»։

«Երբ դու ինքնավստահ ես, դու երբեք չես պարտվում»:

Կյանքը

«Ես չեմ կարծում, որ շատ խելացի եմ: Ես ուղղակի շատ օրհնված եմ եւ ունեմ շատ էներգիա»։

«Ուզում եմ, որ մարդիկ ավելի լայնախոհ դառնան, ավելի թեթև ապրեն, ավելի ուրախ լինեն»։

«Յուրաքանչյուր ձախողում մի նոր հնարավորություն է»:

«Հաջողությունը կայուն բան չէ, դու չես կարող սահմանել այն, որովհետև քո կյանքի տարբեր տարիքներում երջանկությունը լրիվ տարբեր է»։

Շախմատային աշխարհը կարեկցանք է հայտնում Լևոն Արոնյանին

Օգտվեցինք՝ News.am, Newmag, Armenia News, Aysor.am, Dalmannews.am, Champord.am, Armenpresss.am, Arenanews.am, Sputnik Armenia

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից

3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին