Արից Ադուրիսն ավարտեց մարզական կարիերան (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Արից Ադուրիսն ավարտեց մարզական կարիերան (տեսանյութ)

«Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսն ավարտեց մարզական կարիերան՝ հաղորդում է Բիլբաոյի թիմի պաշտոնական կայքը։

39-ամյա հարձակվողն «Ատլետիկի» լավագույն ռմբարկուն է 21-րդ դարում։ Նա թիմի կազմում անցկացրել է 407 հանդիպում՝ դառնալով 172 գոլի հեղինակ։

«Ատլետիկի» պատմության ռմբարկուական պայքարում Ադուրիսը վեցերորդն է։ Ռեկորդակիրը Թելմո Սարան է, որը դարձել է 335 գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ 2015 թվականին Ադուրիսն «Ատլետիկի» հետ դարձել է Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող։ Թիմը երկու խաղերի արդյունքում պարտության է մատնել «Բարսելոնային», իսկ Ադուրիսը խփել է «Ատլետիկի» 5 գոլերից 4-ը, որոնցից 3-ը՝ առաջին խաղում։

Իսպանիայի հավաքականի կազմում Ադուրիսը մասնակցել է 12 հանդիպման՝ երկու անգամ աչքի ընկնելով գոլով։

Իր կարիերայի ընթացքում Ադուրիսը երկու անգամ դարձել է Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկու։

Իսպանացին ցանկանում էր կարիերան ավարտել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Արքայական գավաթի եզրափակիչից հետո, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով խաղի հետաձգումն ստիպել է ֆուտբոլիստին կարևոր որոշումը կայացնել հիմա։

«Ատլետիկի» տեսանյութը՝ նվիրված Ադուրիսին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռամոսը հրաժարվել է շփվել իսպանացի պաշտոնյաների հետ տարակարծության համար

Մեսին չի մասնակցել ընդհանուր խմբով մարզմանը

«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

«Ռեալն» ընդհանուր խմբով մարզում է անցկացրել (տեսանյութ, ֆոտոշարք)

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

Սաուլ Նիգեսի թվիթերյան գրառումն իրարանցում է առաջացրել

Ադուրիսը հաջողությամբ վիրահատվել է

Դիեգո Կոստան կարող է հայտնվել ճաղերի հետևում

«Բարսելոնայի» նախկին նախագահ. «Նրան պետք է գնել. նա Մեսիից հետո երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է»

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

Բեյլի ապագան «Ռեալում» շարունակում է անհասկանալի մնալ

Լա լիգայի բոլոր հանդիպումները 20-րդ րոպեին կդադարեցվեն

«Բարսելոնայի» նախկին նախագահ․ «Եթե «Ռեալն» առաջատար լիներ, Լա լիգան վաղաժամ կավարտեին»