«Արժանի հաղթանակ»․ Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» - VNews
Բաժիններ

«Արժանի հաղթանակ»․ Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

FC Barcelona Copa Del Rey 2021 - «Արժանի հաղթանակ»․ Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունում հաղթանակի կապակցությամբ:

Կատալոնական թիմը եզրափակիչում 4-0 հաշվով առավելության է հասել Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ: Մադրիդցիները մրցաշարից դուրս էին մնացել 1/16 եզրափակիչ փուլից՝ զիջելով 3-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալկոյանոյին»:

«Շնորհավորում ենք «Բարսելոնային» և նրա երկրպագուներին Իսպանիայի գավաթում տոնած արժանի հաղթանակի կապակցությամբ»,- նշված է «Ռեալի» թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Բարսելոնան» իր պատմության մեջ 31-րդ անգամ է դարձել Իսպանիայի գավաթակիր: Դա մրցաշարի ռեկորդ է: Մոտակա հետապնդողը Բիլբաոյի «Ատլետիկն» է, որի ակտիվում 23 տիտղոս է գրանցված: «Ռեալի» ցուցանիշը 3-րդն է (19 անգամ է նվաճել գավաթը):

«Գնում ենք երկրորդի հետևից»․ Կումանի և Մեսիի մեկնաբանությունները հաղթական եզրափակիչից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» հիասթափված է Նեյմարից

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում