Արքայազների պայքարը՝ «Լուի II-ում». «Մոնակո»-ՊՍԺ խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Արքայազների պայքարը՝ «Լուի II-ում». «Մոնակո»-ՊՍԺ խաղին ընդառաջ

Խաղի մանրամասները

Ֆրանսիա, Լիգա 1, Խմբային Փուլ 11 տուր

20 Նոյեմբեր 2020 - 00:00

3

ԱՍ Մոնակո

2

Պարի Սեն-Ժերմեն

0 - 1 - 25`

0 - 2 - 36`

1 - 2 - 52`

2 - 2 - 65`

3 - 2 - 84`

Կարմիր Քարտ - 84`

Ֆուտբոլային ուիքենդն այս շաբաթ սկսում է մի փոքր շուտ. միջազգային դադարից հետո ակումբային ֆուտբոլը վերադառնում է Ֆրանսիայում՝ բավական բարդ դիմակայությամբ: Այսօր «Լուի II» մարզադաշտում «Մոնակոն» կընդունի ՊՍԺ-ին. հանդիպումը կկայանա VBET-ի հովանավորության ներքո, որը մոնեգասկյան ակումբի գործընկերն է:

«Մոնակոյի» և VBET-ի համագործակցությանը սկիզբ դրվեց 2020-ի օգոստոսին։ VBET-ի գործընկերն է նաև հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, որը դարձավ ընկերության դեսպանը: Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Ջորկաեֆը 5 տարի խաղացել է «Մոնակոյում», ևս մեկ մրցաշրջան՝ ՊՍԺ-ում:

Առաջարկում ենք վերհիշել ֆրանսիական ամենադասական դիմակայություններից մեկի պատմությունը, ինչպես նաև հասկանանք՝ ինչպես են մոտենում թիմերն այսօրվա խաղին:

Դիմակայության պատմությունը

«Մոնակոյի» ու ՊՍԺ-ի միջև անձնական դիմակայությունում առավելությունը գրեթե ամեն ինչով մոնեգասկյան ակումբի կողմն է:

  • Թիմերը բոլոր մրցաշարերում միասին, ընդհանուր առմամբ, անցկացրել են 99 հանդիպում:
  • 41 անգամ հաղթել է «Մոնակոն», 31 անգամ՝ ՊՍԺ-ն, 27 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
  • «Մոնակոն» խփել է 121 գոլ, իսկ ՊՍԺ-ն՝ 114:

Վերջին տարիներին, իհարկե, ՊՍԺ-ն կարողացել է վիճակագրությունը զգալիորեն իր օգտին շրջել: Նախ՝ 2011-ին «Մոնակոյի» համար ճգնաժամային օրեր սկսեցին. թիմը հայտնվեց Լիգա 2-ում ու Լիգա 1 վերադարձավ միայն 2013-ին: Այդ ընթացքում Փարիզում «շեյխական հեղափոխությունը» տեղի ունեցավ՝ ՊՍԺ-ն համալրվեց աստղերով ու իր գերիշխանությունը սկսեց հաստատել Ֆրանսիայում:

Փարիզցիների՝ 4 տարի անընդմեջ Ֆրանսիայի չեմպիոն դառնալու շարքն ընդհատեց հենց «Մոնակոն»՝ 2016/17 մրցաշրջանում. Լեոնարդո Ժարդիմի կառուցած տաղանդներով հագեցած թիմը՝ Մբապեն ու ընկերները կարողացան գերազանցել նույնիսկ սարսափելի ու անհասանելի թվացող ՊՍԺ-ին և նվաճեցին երկրի չեմպիոնությունը. այդ մրցաշրջանում անձնական դիմակայությունում էլ «Մոնակոն» ավելի ուժեղ էր. առաջին խաղում Ժարդիմի թիմը հաղթեց 3-1 հաշվով, իսկ Փարիզում գրանցեց ոչ-ոքի՝ 1-1:

ՊՍԺ. անկայուն մեկնարկ ու մեծ կորուստներ

ՊՍԺ-ի համար նախորդ մրցաշրջանը լավագույններից էր վերջին տարիներին: Թիմը հռչակվեց երկրի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում իր պատմության մեջ առաջին անգամ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով զիջեց «Բավարիային»: Այս մրցաշրջանը, սակայն, ՊՍԺ-ն չի մեկնարկել նույն վստահությամբ. իհարկե՝ կան նաև օբյեկտիվ գործոններ: Օրինակ՝ այն, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո փարիզցիները գրեթե հանգստի հնարավորություն չունեցան, ու միանգամից մեկնարկեց այս մրցաշրջանը. Լիգա 1-ում ՊՍԺ-ի գործերն այդքան էլ վատ չեն՝ անցկացրած 10 խաղում 8 հաղթանակ տանելով Տուխելի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորի առավելություն ունենալով 2-րդ տեղում գտնվող «Լիլի» նկատմամբ, սակայն Չեմպիոնների լիգայում պատկերն այլ է. խմբային փուլի առաջին 3 խաղում ՊՍԺ-ն կրել է 2 պարտություն, ու վաստակած 3 միավորով իր խմբում 3-րդն է:

ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ խաղին, որը միաժամանակ «Լայպցիգի» դեմ խաղի նախապատրաստությունն է, մոտենում է շատ մեծ կորուստներով: Վնասվածքների պատճառով բացակայում են Մարկինյոսը, Բեռնատը, Վերատին, Դրաքսլերը, Կերերը, Իկարդին, Նեյմարը, իսկ Մոյզե Քինի մասնակցությունը կասկածի տակ է:

«Մոնակո». դժվար, բայց հեռանկարային իրավիճակ

«Մոնակոն» նույնպես բավական անկայուն է մեկնարկել. թիմի թե՛ խաղը, թե՛ արդյունքները տարբերվում են իրարից: Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղում «Մոնակոն» հաղթել է 5 խաղում, պարտվել 3 անգամ ու 2 ոչ-ոքի անցկացրել: Հատկանշական է, որ «Մոնակոն» սեփական մարզադաշտում այս մրցաշրջանում դեռ չի պարտվել:

Սակայն ի տարբերություն ՊՍԺ-ի՝ «Մոնակոյի» դեպքում դա նորմալ ու տրամաբանական կարելի է համարել: 2-3 անհաջող մրցաշրջանից հետո թիմը դեռ նոր պետք է ոտքի կանգնի, եկել է նոր մարզիչ՝ Նիկո Կովաչը, որն աստիճանաբար փորձում է հարմարվել ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստներն էլ՝ խորվաթ մասնագետի մեթոդներին: Ինչպես միշտ՝ «Մոնակոյում» փորձի ու երիտասարդության համադրություն է. Ջիբրիլ Սիդիբեի ու Վիսամ բեն Յեդերի պես փորձառու ֆուտբոլիստների կողքին խաղում են Գոլովինի, Մարտինսի ու Ֆոլանդի նման հեռանկարային երիտասարդները:

«Մոնակոյի» կազմում այսօր կբացակայի Գոլովինը՝ վնասվածքի պատճառով, և բեն Յեդերը, որը վարակված է կորոնավիրուսով:

Հավանական մեկնարկային կազմերը

«Մոնակո». Մանոնե; Էնրիկե, Մուկինայի, Սիդիբե; Չուամենի, Ֆոֆանա, Դիոպ; Մարտինս, Յովետիչ, Ֆոլանդ

ՊՍԺ. Նավաս, Դագբա, Դիալո, Կիմպեմբե, Կուրզավա; Պերեյրա, Ռաֆինյա, Հերերա; Սարաբիա, Քին, Մբապե

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները

«Չելսին» կթարմացնի պայմանագիրն իր պաշտպանի հետ

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՊՍԺ – «Լայպցիգ»․ Մեկնարկային կազմեր

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

«Լայպցիգի» դեմ խաղը կարող է վերջինը լինել Տուխելի համար՝ ՊՍԺ-ի ղեկին

«Մոնակոն» ընդմիջումից հետո 3 գոլ խփեց և տպավորիչ «քամբեք» իրականացրեց ՊՍԺ-ի դեմ մրցավեճում (տեսանյութ)

Ֆոլանդը շատ արագ նաև դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով ՊՍԺ-ի դեմ հանդիպման հաշիվը (տեսանյութ)

«Մոնակոն» Ֆոլանդի գոլի օգնությամբ կրճատեց հաշվի տարբերությունը ՊՍԺ-ի դեմ խաղում (տեսանյութ)

Մբապեն դուբլ ձևակերպեց «Մոնակոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Մբապեն բացեց հաշիվը՝ գրավելով իր նախկին թիմի՝ «Մոնակոյի» դարպասը (տեսանյութ)

«Մոնակո» – ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր

Ֆաբրեգաս. «Հիասթափված եմ Գվարդիոլայից, իսկ Մոուրինյոն ընկերս է»

«Մոնակոն» ներկայացրել է 2020/21թթ․ մրցաշրջանի պաշտոնական լուսանկարը

Աղբյուր. ՊՍԺ-ն Ռամոսին ձեռք բերելու մտադրություն չունի