Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արքա Հենրիխը». Բրիտանական մամուլը հիացած է Մխիթարյանի ելույթով

Leicester City v Manchester United Premier League - «Արքա Հենրիխը». Բրիտանական մամուլը հիացած է Մխիթարյանի ելույթով

Բրիտանական լրատվամիջոցները հիացմունքով են արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Լեսթերի» հետ մրցավեճում ելույթին (3-0): Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն Անգլիայի գործող չեմպիոնի հետ մրցավեճում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Մասնավորապես, The Sun-ը նրա ելույթի վերաբերյալ հրապարակումհ վերնագրել է «Արքա Հենրիխը»՝ գրելով. «Մխիթարյանն այսօր առանցքային ֆուտբոլիստ էր «Յունայթեդի» կազմում: Իբրահիմովիչը և Պոգբան առավել հաճախ են հիշատակվում թերթերի շապիկներին, բայց թիմի կազմում ամենատպավոիչը Մխիթարյանն է: Հենրիխը մրցաշրջանի սկզբում խնդիրներ ուներ Մոուրինյոյի թիմում, պորտուգալացին նրան չէր ընդգրկում կազմ, բայց նրանք վերջնական արդյունքում հասկացան իրար:

Խաղադաշտ վերադառնալով նոյեմբերին՝ Մխիթարյանը փայլուն մարզավիճակ է հավաքել և գրեթե միայնակ հաղթանակ ապահովեց նաև «Լեսթերի» դեմ խաղում: Գոլի դրվագում նա բավական երկար ժամանակ ուներ, որպեսզի գնահատեր Շմեյխելի դիրքը, բայց այդտեղ ոչ մի կասկած չկար, որ Հենրիխը գրավելու է դարպասը: Մատային կատարած գոլային փոխանցումը ցույց տվեց, որ նա ոչ միայն դրվագներ եզրափակող, այլև ստեղծագործող ֆուտբոլիստ է»:

Manchester Evening News-ը նույնպես Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ տալով բոլորից բարձր՝ 9 գնահատականը (10 բալանոց համակարգով): Նույնն արել է նաև Mirror-ը:

Ինչ վերաբերում է Sky Sports-ին, ապա այդ պարբերարականը Մխիթարյանին և Մատային տվել է նույն՝ 8 գնահատականը, բայց հենց հայ կիսապաշտպանին է շնորհել խաղի՝ իր վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչումը:


    • Ընթերցեք նաև

Էվրա. «Մերժեք Ռոնալդուին, երբ նա ձեզ հրավիրում է իր տանը ճաշելու»

Mirror. Մխիթարյանն անձեռնմխելի ֆուտբոլիստների թվում է

«Ման. Յունայթեդը» Դե Խեային այնպիսի առաջարկ է արել, որն իսպանացին չի կարող մերժել

«Մանչեսթեր Յունայթեդը» 69 մլն եվրո է գնահատում «Չելսիի» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը

Հենրիխ Մխիթարյանի մաղթանքը՝ երեխաներին

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր պաշտոնական կայքը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրեց Mickitoy խաղալիքը

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը» պատրաստ են փոխանակվել ֆուտբոլիստներով

Հենրիխ Մխիթարյանի նոր անակնկալը երկրպագուներին

Հենրիխ Մխիթարյանը շուտով խաղալու է Անտուան Գրիզմանի և Նեյմարի թիմերի դեմ

Մխիթարյանը՝ ICC 2018-ի մասին. «Սա լավ հնարավորություն է տեսնելու, թե ինչ մակարդակի վրա ենք մենք գտնվում»

«Իմ տան շքեղությունը ես եմ». Հենրիխ Մխիթարյանը նոր հարցազրույցում այլ անկյունից է բացահայտվել

Հենրիխ Մխիթարյան. «Մի անգամ Կլոպի հետ գրազ եկանք, ես պարտվեցի ու 50 եվրո վճարեցի, բայց 2 օրից…»

Հայտնի է «Արսենալի» խաղացանկը ԱՊԼ-ի մեկնարկային տուրերում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կհեռանա

Դե Խեա. «Կասկածում եմ, որ Ֆլորենտինո Պերեսն ունի իմ հեռախոսահամարը»