Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում» - VNews
Բաժիններ

Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

arman darchinyan14 - Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար մարզիկներից Արման Դարչինյանը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարից առաջ VNews-ի հետ զրույցում խոսեց մարզավիճակից, պատմեց, թե մեկ տարվա ընթացքում ինչ փորձությունների միջով է անցել ու ինչպես է դրանք հաղթահարել, անդրարձավ Օլիմպիական խաղերին ու պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուն: Նա իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել էր 2019-ի հոկտեմբերին՝ նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդալ Մեյս-Թեյլորին:

Դեռ անցած տարի սկսած ու կիսատ մնացած վարկանիշային մրցաշարում Դարչինյանը  հաղթանակ էր տարել իտալացի Սալվադորե Կավալարոյի հետ մենամարտում ու դուրս եկել հաջորդ փուլ, որտեղ արդեն մեկ տարի է պետք է հանդիպի Իռլանդիան ներկայացնող մարզիկին: Հունիսի 4-ից վերսկսվող մրցաշարում Արմանին ևս երկու հաղթանակ է պետք Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:

Ի՞նչ մարզավիճակում եք վարկանիշային մրցաշարից առաջ:

Կարծում եմ՝ բավականին լավ: Մարզիչներն էլ գոհ են, ես՝ նույնպես: Մրցաշարը ամեն ինչ ցույց կտա:

Իրավիճակը անսովոր է, քանի որ մեկ տարի է՝ գիտեք վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը ու առաջիկա մրցակցին: Հավանաբար այս ընթացքում ուսումնասիրել եք մրցակիցներին:

Այո, երբեք այսպես չի եղել, կոնկրետ գիտեմ՝ ում հետ եմ մենամարտելու: Իհարկե, նայել ենք, ուսումնասիրել ենք, իրենք էլ ինձ՝ կարծում եմ: Պատրաստվում ենք հաղթանակի մրցաշարին:

arman darchinyan boxing training 10 960x640 - Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Մեկ տարի է անցել՝ վարկանիշային մրցաշարի դադարեցումից հետո: Այս ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր կարիերայում:

Վարկանիշային մրցաշարից հետո՝ երկար դադարից հետո մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, այնուհետև մրցել եմ երկու մրցաշարերում: Որոշ չափով հետ եմ բերել կորոնավիրուսի ու պատերազմի շրջանում կորցրածը: Հիմա պատրաստ եմ նոր փուլի:

Այդ բարդ շրջանում ինչպե՞ս էիք ինքներդ Ձեզ մոտիվացնում:

Լինում էին պահեր, որ տրամադրությունը, հոգեբանական վիճակը թույլ չէր տալիս մտածել մարզումների մասին: Առաջինը եղավ Հայաստանի առաջնությունը, ու ինքս իմ առաջ նպատակ դրեցի, որ պետք է դրան պատրաստվեմ, այդպես, փոքր քայլերով, փոքր նպատակներ դնելով, առաջ էի շարժվում:

Վերջինը մասնակցել եք Ուկրաինայի մրցաշարին, որտեղ հաղթող եք դարձել: Ինչպե՞ս էիք Ձեզ զգում ռինգում ու ի՞նչ տվեց այդ մրցաշարը:

Անկեղծ ասած՝ Ուկրաինայի մրցաշարին լիարժեք պատրաստ չէի: Բայց ամեն ինչ ստացվեց, հաղթանակ տարա: Դադարից հետո ինձ համար կարևոր էր որքան հնարավոր է շատ մենամարտեր անցկացնելը: Այս տարվա ընթացքում արդեն 5 մենամարտ եմ ունեցել, ու այդ ամենը ինձ նախապատրաստել է Փարիզի մրցաշարին:

Մեկ տարի առաջ Լոնդոնում էիք ավելի լա՞վ մարզավիճակում, թե՞ հիմա:

Մարզումներով չեմ կարող ասել: Կրկին լավ մարզավիճակում եմ: Այդ պահին պետք է ճիշտ կողմնորոշվեմ, որպեսզի հաղթանակի հասնեմ:

Arman Darchinyan 1 960x640 - Արման Դարչինյան. «Պատրաստվում եմ հաղթանակի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում»

Իրադարձություններից առաջ ընկնելով՝ ենթադրենք Ձեզ հաջողվում է ուղեգիր նվաճել: Ի՞նչ են նշանակում Ձեզ համար Օլիմպիական խաղերը:

Սիրողական սպորտի գագաթնակետն է: Ճիշտ է՝ ոսկին է գագաթնակետը, սակայն մասնակցությունը…դեռ դա էլ է բարձր հնչում, քանի որ դեռ չկա: Եթե ստացվի, պատրաստվում եմ լավ ելույթ ունենալ Տոկիոյում, փորձել մեդալ նվաճել:

Արդեն մտածե՞լ եք՝ ինչ եք անելու Օլիմպիական տարվանից հետո, կշարունակե՞ք պրոֆեսիոնալ ռինգում:

Չեմ ցանկանում առաջ ընկնել իրադարձություններից: Թող Օլիմպիական խաղերը կայանան, լավ ելույթ ունենամ, այս տարի Սերբիայում աշխարհի առաջնություն էլ կա:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է Օլիմպիական վարկանիշային մրցաշարին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

ՏՈԿԻՈ 2020. Մեդալային հաշվարկն այս պահին