Արման Դարչինյանը՝ հաղթանակից հետո. «Գիտեի, որ բարդ մենամարտ է լինելու» - VNews
Բաժիններ

Արման Դարչինյանը՝ հաղթանակից հետո. «Գիտեի, որ բարդ մենամարտ է լինելու»

arman darchinyan - Արման Դարչինյանը՝ հաղթանակից հետո. «Գիտեի, որ բարդ մենամարտ է լինելու»

Ինչպես հայտնի է, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը (75 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չտվեց Սլովակիան ներկայացնող Անդրեյ Չեմեզին, որը Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր է։ VNews.am-ի հետ զրույցում Դարչինյանը խոստովանեց, որ գիտեր՝ հեշտ մարտ չի ընթանալու։

«Մենամարտը բարդ էր, բայց փառք Աստծո ամեն ինչ ստացվեց։ Սկզբում քիչ աշխատեցի, բայց հետո լրացրի բացը, ու ամեն ինչ իր հունով գնաց։

Օլիմպիական խաղերում բոլոր հակառակորդներն էլ ուժեղ են։ Մենամարտից առաջ տրամադրվել էի, որ ուժեղ մրցակից է լինելու ու գիտեի՝ ծանր մարտ է ընթանալու»։

Քառորդ եզրափակիչում Դարչինյանը մրցելու է Ֆիլիպինները ներկայացնող Էումիր Մարսիալի հետ։ Նա աշխարհի 2019 առաջնության արծաթե մեդալակիր է։ Դարչինյանը դեռ չի դիտել նրա նախորդ մենամարտը ալժիրցի բռնցքամարտիկի հետ։ Հաղթանակի դեպքում Դարչինյանը կապահովի մեդալ Օլիմպիական խաղերում։

«Ծանոթ եմ այդ մրցակցին։ Դեռ ժամանակ ունենք՝ նրան ուսումնասիրելու համար»։

Աշխատում եմ այդ մասին չմտածել։Ցանկանում եմ պարզապես տրամադրվել հերթական մենամարտին»։

Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 07։35-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Ինչպես Բաչկովը հաղթեց ուզբեկ մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտոշարք)

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով (լուսանկաներ)

ՏՈԿԻՈ 2020․ Արման Դարչինյանն ավարտեց ելույթները

Տոկիո 2020. Հայտնի է Արմեն Մելիքյանի առաջին մրցակիցը

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Տոկիո 2020. Արման Դարչինյանը հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Կարեն Ասլանյանը՝ Օլիմպիական խաղերից առաջ. «Շատ հանգիստ եմ»

«Հիրոսիմայից փրկվածը». Տոկիոյի նախորդ Օլիմպիական խաղերի կրակը վառել է «ատոմային տղան»