Արման Հովհաննիսյանը կխաղա հայկական ակումբում - VNews
Բաժիններ

Արման Հովհաննիսյանը կխաղա հայկական ակումբում

2Z7A1212 - Արման Հովհաննիսյանը կխաղա հայկական ակումբում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:30

-

-

«Տոբոլի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը վերադառնում է «Փյունիկ»: Այս մասին հաղորդում է KazFootball.kz-ը:

Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր համալրել ղազախական ակումբի շարքերը: 27-ամյա խաղացողը Ղազախստանի 2020 թվականի առաջնությունում, որում «Տոբոլը» դարձել է փոխչեմպիոն, մասնակցել է ընդամենը 3 հանդիպման (1 դեպքում՝ մեկնարկային կազմում):

Հովհաննիսյանն իր կարիերան 2010 թվականին սկսել է հենց «Փյունիկում»: Հետագայում հանդես է եկել նաև «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» ու «Գանձասար-Կապանում»: 2017/18թթ․ մրցաշրջանն անցկացրել է ուկրաինական «Զիրկայում»:

Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 7 հանդիպման (6-ը՝ հիմնական կազմում), որից 4-ը՝ Ազգերի լիգայի գավաթի վերջին խաղարկությունում (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում):

Հիշեցնենք, որ «Փյունիկի» ղեկը ստանձնել է Ուկրաինայում աշխատանքի փորձ ունեցող, «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 մրցավեճից հետո վաստակել է 5 միավոր ու 9 թիմի պայքարում 8-9-րդ տեղերն է բաժանում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Շիրակի» հետ:

Հայաստանի հավաքականի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի հռչակավոր ակումբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ ֆուտբոլիստն առաջարկ է ստացել «Լևանտեից»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը շտապում է հեռանալ թիմից. ակումբը նրա հետ հույսեր չի կապում

Երևանի ԲԿՄԱ-ն առաջին տրանսֆերը կատարեց

Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

«Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

Թույլտվություն Վանաձորի մարզադաշտի վերակառուցման համար. ինչպիսի տեսք այն կունենա (նկար)

55 մլն եվրո Ա սերիայի լավագույն պաշտպանի համար. պահանջ անգլիական ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց գերխոշոր տրանսֆերի մասին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Գորեցկայի համար ավելի բարձր աշխատավարձ է առաջարկում, քան «Բավարիան»

Ռաֆայել Վարանը ժամանել է «Ռեալի» մարզաբազա․ Ռոմանոն մանրամասներ է հայտնում

ՊՍԺ-ն ֆանտաստիկ առաջարկ է կատարել Մբապեին

«Մանչեսթեր Սիթին» սուպերտրասնֆերի համար պայմանագիր է համաձայնեցրել

«Բորուսիան» իր պատմության խոշորագույն տրանսֆերըներից մեկը համաձայնեցրեց

Կհեռանա՞ Գրիզմանը․ Լապորտան պարզաբանել է տրանսֆերային շշուկները

Արման Մկրտչյանը հեռացավ «Նոայից»

Մբապեն որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ