Արման Քարամյանը՝ Ռումինիա - Հայաստան այսօր կայանալիք խաղի մասին - VNews
Բաժիններ

Արման Քարամյանը՝ Ռումինիա – Հայաստան այսօր կայանալիք խաղի մասին

karamian - Արման Քարամյանը՝ Ռումինիա - Հայաստան այսօր կայանալիք խաղի մասին
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 8 տուր

11 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Ռումինիա

0

Հայաստան

1 - 0 Alexandru Ionut Mitrita - 26`

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արման Քարամյանը, որը 12 տարի հանդես է եկել Ռումինիայում, խոսել է Ռումինիայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում այսօր կայանալիք խաղի մասին:

«Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ Հայաստանի հավաքականն այդքան լավ կսկսի որակավորման մրցաշարը, բայց Խոակին Կապառոսի ժամանումը փոխեց թիմի մտածելակերպն ու խաղաոճը:

Երկու թիմերն էլ պետք է գրոհեն, երկու թիմերին էլ հաղթանակ է հարկավոր, քանի որ ոչ-ոքին ձեռնտու է միայն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Կարծում եմ՝ շատ գոլեր կգրանցվեն, երկու թիմն էլ գոլ կխփի: Թող հաղթի ուժեղագույնը:

Մխիթարյանն առաջատար է: Նա ունի փորձ, ու նրա ավանդն անգնահատելի է: Բայց նա չի կարող միայնակ խաղալ. հարկավոր է ամբողջ թիմի աջակցությունը: Մեսին ու Ռոնալդուն նույնպես չեն կարող միայնակ խաղալ: Բայց չմոռանանք, որ Հայաստանի հավաքականն առաջին երեք խաղերում հաղթել է առանց Մխիթարյանի:

Ռումինիայի հնարավորությունները մի փոքր մեծ են հատկապես նրա համար, որ խաղում է սեփական հարկի տակ: Ուզում եմ ընդգծել նաև Միրել Ռեդոյի գործոնը: Այս մարզիչն ինձ շատ է դուր գալիս. նա իր որակները ցույց է տվել Մ21 հավաքականի ղեկին»,- Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեջբերում է Արման Քարամյանի խոսքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է որակավորման J խմբում: անցկացրած 7 խաղից հետո Կապառոսի սաները 12 միավորով 3-րդ հորիզոնականում են: Գերմանիայի հավաքականն առաջատարն է 18 միավորով, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նույնպես վաստակել է 12 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ռումինիայի հավաքականը 10 միավորով 4-րդն է:

Ռումինիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը

Ռումինիա – Հայաստան. Հավաքականների մարզաշապիկները

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտյոմ Սիմոնյանը Հռոմում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ (ֆոտո)

Դավիդ Յուրչենկոն վիրահատվել է

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

ԱԱ 2022. Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի խաղերի ժամանակացույցը

Սանտուշ. «Միանգամայն վստահ եմ՝ Պորտուգալիան կխաղա աշխարհի առաջնությունում»

ԱԱ 2022. Միջմայրցամաքային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

ԱԱ 2022. Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

Տիգրան Բարսեղյանը շուտով պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ

Սելարայանը՝ «Կոլումբուս Քրյուի»՝ տարվա ամենաարժեքավոր խաղացող, «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Սանտուշը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

Մեսին մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի` ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը

Մունդիալի ուղեգիր նվաճած հավաքականները, պայքարը եվրոպական գոտում

ԱԱ 2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խմբային փուլի ամենաարդյունավետ խաղացողները

Արտուրո Վիդալի հեռացումը խաղի 13-րդ րոպեին (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականը նվաճեց ԱԱ-ի ուղեգիր, մյուս արդյունքները (տեսանյութ)