Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի հետ - VNews
Բաժիններ

Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի հետ

Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի հետ - Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի հետ

Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում Խրիստոս Գիագոսին հաղթելուց հետո ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել:

«Եթե նա հաղթի(Դեն Հուքեր-խմբ.) իր մենամարտում, ապա ես կսպասեմ նրան, եթե ոչ, ապա չեմ սպասի նրան: Այդ դեպքում ես ավելի լավ է՝ մենամարտեմ այլ մրցակցի հետ, քանի որ մեր քաշային կարգում շատ լավ մարտիկներ կան: Ես պատրաստ եմ մենամարտելու թոփ-15-ի ներկայացուցիչների հետ:

Ինչպես արդեն ասել եմ, ես կցանկանայի մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի հետ: Նա փորձառու է, 15 լավագույնների շարքում ամենատարեցն է, իսկ ես՝ ամենաերիտասարդը: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի ամենաերիտասարդի ու ամենատարեցի միջև մենամարտը: Տոնին պարտվել է վերջին երեք մենամարտերում, բայց նա անուն ունի ու վտանգավոր է:

Ռուսաստանում շատերն են կարծում, որ Ֆերգյուսոնը կարող է հաղթել Խաբիբ Նուրմագոմեդովին: Ես այդ կարծիքին չեմ, բայց որոշակի ինտրիգ կա: Այնպես որ, ես կցանկանայի մենամարտել նրա հետ»,- ասել է Ծառուկյանը MMA Junkie յութուբյան ալիքի հետ հարցազրույցի ընթացքում:

«Մի՛ անհանգստացիր, Տոնի, ես տիրամիսու չեմ ուտում»,- գրել է Արման Ծառուկյանն իր ինստագրամյան էջում՝ դիմելով Տոնի Ֆերգյուսոնին: Ավելի վաղ ամերիկացին մի քանի անգամ ծաղրել է Խաբիբ Նուրմագոմեդովին՝ ակնարկելով, որ ռուս խառնամարտիկը տիրամիսու է սիրում:

5 2 - Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի հետ

Հավելենք՝ հայ մարտիկն անցկացրած մենամարտերում տոնել է 17 հաղթանակ, կրել 2 պարտություն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արմեն Պետրոսյանը UFC-ի հետ պայմանագիր է ստացել՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին (տեսանյութ)

Արման Ծառուկյանը տեխնիկական նոկաուտի է ենթարկել Խրիստոս Գիագոսին (տեսանյութ)

Հայտնի բլոգերը պարտության է մատնել UFC-ի նախկին չեմպիոն Թայրոն Վուդլիին (տեսանյութ)

Հայտնի է UFC 267-ի անցկացման օրն ու վայրը

Կոնոր Մակգրեգորը չի մենամարտի մինչև 2022 թվականը

UFC 262. Քեթլին Չուկագյանին հաղթանակ է շնորհվել մրցավարների միաձայն որոշմամբ

Էդմեն Շահբազյանի առաջիկա մենամարտի օրը փոխվել է

Էդմեն Շահբազյանի առաջիկա մենամարտի ժամանակացույցը

«Հուսով եմ՝ կհասկանաք ինձ». Խաբիբը պաշտոնապես ավարտեց կարիերան

Մելսիկ Բաղդասարյանը պայմանագիր է կնքել UFC-ի հետ

UFC 259․ երեկոյի գլխավոր մենամարտերի արդյունքները (տեսանյութ)

UFC. Դաժան նոկաուտ մենամարտի 28-րդ վայրկյանին (տեսանյութ)

Պորյեի կինը տեսակցել է Մակգրեգորին իռլանդացու պարտությունից հետո (տեսանյութ)

Էդուարդ Վարդանյան. «Մակգրեգորը ոչնչի ցանկություն այլևս չունի»

Խաբիբն անդրադարձել է Կոնորի պարտությանը, Մակգրեգորն արձագանքել է

Արման Ծառուկյանը UFC-ում իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել