-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆիջիի մայրաքաղաք Սուվայում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ:
Հայաստանից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Արմեն Գրիգորյանը (73 կգ), որը հանդես է եկել ուժեղագույնների խմբում: Պոկում վարժությունը Արմենը ավարտել է 139 կգ արդյունքով, իսկ հրումը՝ 170 կգ և երկարամարտի 309 կգ ցուցանիշով զբաղեցրել 6-րդ տեղը:
Չեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կլարենս Կամինգսը, որը երկամարտում 337 կգ ցուցանիշն է գրանցել:
Հունիսի 4-ին ելույթ կունենան Կարեն Ավագյանը (89 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո