fbpx
Բաժիններ

Արմեն Գրիգորյանը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթանում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը այս ստուգատեսում նվաճել է 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 136 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունը հայ մարզիկը ավարտել 165 կգ արդյունքով: Երկամարտի 301 կգ արդյունքով Արմենը նվաճել է արծաթե մեդալ՝ ընդամենը 1 կգ զիջելով առաջնության հաղթողին:

Նշենք, որ մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Իզաբելա Յայլյանը (58 կգ), Տաթև Հակոբյանը (90 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Հակոբ Մկրտչյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):  Իսկ մինչև 20 տարեկանների պայքարում հանդես են գալու Դիանա Աղաբեկյանը (90 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ), Համլետ Մնացականյանը (56 կգ), Ռաֆիկ Հարությունյանը եւ Արա Աղամյանը (77 կգ,) Սամվել Բաբակյանն ու Կարեն Ավագյանը (94 կգ), Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+105 կգ):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Արփինե Դալալյանը դարձել է Եվրոպայի Մ20 չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնական մոտեցումներն ու պարգևատրումը (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանը ևս չեմպիոն դարձավ Եվրոպայի Մ23 առաջնությունում

Վարազդատ Լալայանի չեմպիոնական մոտեցումներն ու պարգևատրումը (տեսանյութ)

Վարազդատ Լալայանը Եվրոպայի Մ20 չեմպիոն է դարձել՝ սահմանելով ռեկորդ

Մ20 և Մ23 ԵԱ. Սամվել Բաբակյանը հրաժարվեց պայքարից, Հմայակ Հարությունյանը ձախողվեց

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն

Կարեն Ավագյանը՝ Մ-23 Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Ռաֆիկ Հարությունյանը՝ Մ-20 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչմանը

Ստեփանակերտում և Շուշիում Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ կբացվեն

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի Մ-20 և Մ-23 հավաքականների կազմերը

Փաշիկ Ալավերդյան. «Աշխարհի առաջնությունում մեր հավաքականը լավագույնն էր»

Սիմոն Մարտիրոսյան. «Այս հաղթանակս նվիրում եմ Աղասի Աղասյանի հիշատակին»

Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնական մոտեցումն ու պարգևատրումը (տեսանյութ)