fbpx
Բաժիններ

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 2 տուր

26 Մարտ 2019 - 21:00

0

Հայաստան

2

Ֆինլանդիա

0 - 1 Ֆրեդրիկ Յենսեն - 14`

0 - 2 Պյուրյու Սոյրի - 78`

ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ֆինլանդիայի ընտրանուն ու պարտվեց 0-2 հաշվով: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Շատ պարզ գոլեր բաց թողեցինք, որոնք ծնվեցին մեր սխալներից։ Մեր պահերը չկարողացանք օգտագործել։ Մենք պետք է նրանց գոլ խփեինք, բայց գնդակ բաց թողեցինք պատասխան հակագրոհի ժամանակ։

Կուզեի, որ Արտակ Գրիգորյանի մոտ փոխանցման խոտանը քիչ լիներ, բայց, եթե նկատել եք, մենք փորձում ենք կարճ փոխանցումները շատ չօգտագործել պաշտպանությունից դուրս գալիս։ Եթե մեր հենակետային կիսապաշտպանների փոխանցումներն ավելի որակյալ լինեին, ավելի լավ կլիներ։ Բայց Արտակ Գրիգորյանը թիմին մեծ օգուտ է տալիս մրցակցի գրոհները կասեցնելու ժամանակ։

Սարկիսովը ավելի շատ եզրից է խաղում, իսկ եզրերում մենք խաղացողներ ունենք, օրինակ Էդգար Բաբայանը վա՞տ խաղաց:

Պետրոս Ավետիսյանը մեծ պոտենցիալ ունի, ու թեև ակտիվացրեց խաղը, բայց սա այն չէր, ինչ նա կարող է անել: Ես հավատում եմ Պետրոսի ապագային:

Խաղից գոհ եմ դրվագներով, բայց ընդհանուր առմամբ դեռ շատ աշխատանք ունենք անելու:

Նախատեսված էր, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է ենթահարձակվողի դիրքում խաղար, բայց խաղից 4 ժամ առաջ Կառլեն Մկրտչյանը խնդիրներ ունեցավ ու ստիպված եղանք փոփոխություն կատարել:

Կարծում եմ՝ Տիգրան Բարսեղյանն ինչ-որ առումով ակտիվացրեց խաղը:

Մեր առաջին նպատակը մյուս խաղում էլ լինելու է ազգին նվիրվածությունը, եթե գոնե չհաղթենք, ապա լավ խաղանք:

Մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի, երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

Ֆինլանդիա – Հայաստանի խաղի տոմսերի վաճառքը սկսված է

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը PES 2020-ում (նկար)

Podcast #5. «Մեռնեմ ձեր սրտին». Հայաստանի հավաքականը՝ Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ

Հայրապետյանը ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի ամենաշատ սեյվ արած 3 դարպասապահներից մեկն է

Ինչպես Գյուլբուդաղյանցը «հող նախապատրաստեց» բոսնիացիների մարզչի հրաժարականի համար

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին

Հենրիխ Մխիթարյանի անհատական վիճակագրությունը Բոսնիայի հետ խաղում

Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը

Մեր մրցակիցները․ Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)