fbpx

Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ կարող է վերապատրաստման մեկնել Դիեգո Սիմեոնեի մոտ

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը կարող է մեկշաբաթյա վերապատրաստում անցնել Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս մասին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնել է VNews.am-ին տված լայնածավալ հարցազրույցի ժամանակ:

«ՀՖՖ-ն հիմա բանակցությունների վերջին փուլում է, որպեսզի իմ մարզչական շտաբի հետ մեկնեմ «Ատլետիկո Մադրիդ»՝ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ մեկշաբաթյա վերապատրաստում անցնելու։ Սիմեոնեին նույնպես շատ եմ հարգում, որովհետև ֆուտբոլում ամենակարևորը քո ընտրած մարտավարության կազմակերպվածությունն է։ Եթե Սիմեոնեն իր թիմի խաղը կազմակերպեց ավելի լավ, քան Գվարդիոլան, ապա անպայման կհաղթի։ Իսկ այդ կազմակերպվածությունը գալիս է ուժերի նկատմամբ հավատից, մարզման գործընթացից և շատ այլ հանգամանքներից»,-նշել է Գյուլբուդաղյանցը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կներկայացնենք ավելի ուշ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

Գյուլբուդաղյանցի թիմի 2-րդ օրը. Հանդիպումներ «Ռեալի» ներկայացուցիչների հետ և Ռաուլի խորհուրդները

Մինչ «Չելսին» մտածում է Հիգուայինի մասին, Մորատան արդեն որոշել է, թե ուր կտեղափոխվի

Սիմեոնեն ընտրեց իր թիմի մեկնարկային կազմը «Ժիրոնայի» դեմ խաղի համար

«Ատլետիկոն» առաջարկում է իր 2 ֆուտբոլիստներին Մորատայի դիմաց

Մորատան նոր ակումբ տեղափոխվելու համար պատրաստ է աշխատավարձի նվազեցման գնալ

Օզիլը կարող է վերադառնալ Մադրիդ

Առաջին օրը Մադրիդում. Գյուլբուդաղյանցի թիմի հանդիպումները Սիմեոնեի և Հիերոյի հետ (լուսանկարներ)

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Սիմեոնեի, Դել Բոսկեի և Հիերոյի հետ (լուսանկար)

Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը մեկնել է Մադրիդ՝ հետևելու «Ռեալի» և «Ատլետիկոյի» մարզումային պրոցեսին

2007թ. այս օրը պատմական դարձավ Հայաստանի հավաքականի համար

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

«Ատլետիկոն» Գրիզմանի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Լևանտեին» (տեսանյութ)

Quiz. Ինչքանո՞վ եք տեղյակ հայ ֆուտբոլիստների կարիերայից

«Ատլետիկոն» չկարողացավ հաղթել 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում (տեսանյութ)

Դիեգո Սիմեոնեի որդին և Մաուրո Գևգեոզյանը՝ թիմակիցներ