fbpx

Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է Հայաստանի ընտրանու մրցակիցների մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղանցը առանձին-առանձին վերլուծել է Եվրո-2020-ի ընտրական փուլում մեր մրցակիներին: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեր մարզիչը նաև անդրադարձել է J խմբի խաղացանկին:

Իտալիայի մասին – Ինչպես արդեն նշել էի, մեր խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Նույնիսկ հաշվի առնելով իտալացիների՝ անհաջող ելութները վերջին շրջանում, մասնավորապես, Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը և Ազգերի լիգայի խմբում ընդամենը երկրորդ տեղ գրավելը, Իտալիան իրենից մեծ ուժ է ներկայացնում: Վիճակահանությունից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց մոտ սերնդափոխություն է: Մենք իտալացիների հետ մրցել ենք Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում և կարծում եմ՝ վատ չենք խաղացել: Համեմատելով առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ՝ կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաև Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և այլն: Ամեն դեպքում, միայն այն, որ իտալացիներն առաջին զամբյուղում են ընդգրկված, ինքնին խոսուն է:

Բոսնիայի և Հերցեգովինայի մասին – Վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Դիտել եմ իրենց հանդիպումներից մի քանիսը: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում և պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում և հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք անպայման շտկել իրավիճակը:

Ֆինլանդիայի հավաքականի մասին – Սկանդինավյան թիմերին բնորոշ ֆուտբոլ խաղացող հավաքական է, որի կազմում, ի տարբերություն նախորդ տարիների, վառ անհատականություններ չկան, բայց այս թիմն աչքի է ընկնում թիմային խաղով: Ազգերի լիգայի՝ բավականին դժվար խմբում կարողացան գրավել առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից ու Հունգարիայից, ինչը նշանակում է, որ այս թիմը մեծ ներուժ ունի: Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքևում պահել: Մյուս կողմից, դիտելով Ազգերի Լիգայում նրանց հանդիպումները, նկատել եմ, որ նրանց խաղարկմամբ ստանդարտները շատ վտանգավոր են, քանի որ ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ:

Հունաստանի հավաքականի մասին – ՀույներնԱզգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի հետ միևնույն խմբում և փաստորեն, զիջեցին նրանց առաջին տեղը:  Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ: Հունաստանը, հավանաբար Ռումինիայի հետ մեկտեղ, 4-րդ զամբյուղի թիմերից ամենաուժեղ մրցակիցն էր:

Լիխտենշտեյնի հավաքականի մասին – Այս թիմին ամենից լավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ:  Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ բավականին լավ թիմ է և հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկչկնել նախորդ անգամվա սխալները:

Խմբի մասին – Կարծում եմ, որ շատ հետաքրքիր խումբ է: Կարող էր ավելի ուժեղ կամ թույլ խումբ բաժին հասնել,  բայց ունենք, այն, ինչ ունենք: Եթե նայենք, օրինակ Իսպանիայի կամ Ֆրանսիայի գլխավորած խմբերի կազմը, կարող ենք ասել, որ հայտվնել ենք շատ ավելի բարվոք խմբում: Համենայնդեպս, բոլոր թիմերի դեմ էլ կարելի է և պետք է պայքարել:

Խաղացանկի մասին – Ինչ վերաբերում է խաղացանկին, իհարկե, ցանկալի կլիներ սկսել Երևանում՝ մրցելով, օրինակ Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, խաղացանկից ևս բողոքելու տեղ չունենք: Շատ կարևոր է, որ ՈՒԵՖԱ-ի՝ եղանակային պայմաններից ելնելով նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չենք անցկացնելու մարտին կամ նոյեմբերին: Նույն Լիխտենշտեյնի հետ այս անգամ խաղալու ենք ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին, ինչը նույնպես դրական է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


4 տարի անց Կասոռլան վերադառնում է. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Դե Բրույնեն նշել է ԵՎՐՈ 2020-ին երկու ֆավորիտներին

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ուկրաինային տեխնիկական պարտությամբ, որից կշահի Պորտուգալիայի հավաքականը

Ֆանտաստիկա Շվեյցարիա – Դանիա խաղում, Իսպանիան հաղթեց Մորատայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Կրկին հիասթափություն․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն (տեսանյութ)

Մրցակիցը պատժեց․ Ֆինլանդիայի հավաքականը կրկնապատկեց իր առավելությունը (տեսանյութ)

Պարտվում ենք, բայց պահպանում հույսերը․ Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի ֆոտոշարքը

Չստացված մեկնարկ․ Ֆինլանդիայի հավաքականը բացեց հաշիվը (տեսանյութ)

Սկսում ենք! Հայաստանի հավաքականի նախավարժանքը Ֆինլանդիայի ընտրանու հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը