Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

սդսդս 1 - Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

«Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու փաստը: 23-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել Ռուսաստանի Մ-16-ից մինչև Մ-21 հավաքականներում:

Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հունիսի 4-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս և Նևիսի հետ, իսկ հունիսի 10-ին 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելու է Չեռնոգորիայի ընտրանուն:

«Երբ իմացա Հայաստանի հավաքականից ստացված հրավերի մասին, հիանալի զգացողություններ ունեցա: Թիմի բոլոր տղաները շնորհավորեցին: Ինձ համար շատ ուրախալի է: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է: Այժմ իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու հավաքականում, որպեսզի միշտ հրավերներ ստանամ: Ցանկանում եմ հանդես գալ իմ հայրենիքի պատվի համար: Մարզիչների հետ առայժմ չեմ խոսել: Չի ստացվել, դեռևս առիթ չի եղել:

«Մորդովիայի» գլխավոր մարզչի հետ չենք խոսել այն թեմայից, որ արդեն լեգեոներ եմ համարվելու: Ակումբի առջև այժմ այլ խնդիրներ են, թիմում բոլորը մտածում են միայն ակումբային ելույթների մասին: Ինձ ասացին, որ գնամ և տեսնեմ: Ամեն դեպքում, դա քայլ առաջ կլինի:

Երբ հանդես ես գալիս Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, բնական է, ազգային ընտրանի հրավիրվելու միտք էլ է առաջանում: Բայց եթե օբյեկտիվ լինենք, ապա այդպիսի հնարավորություն չի եղել: Ուստի ես ինչո՞ւ պետք է մերժեի Հայաստանի հավաքականի հրավերը: Այն իմ երկիրն է: Ես միայն ուրախությամբ և հաճույքով եմ խաղալու նրա կազմում»,- ասել է Համբարձումյանը «Чемпионат»-ին տված հարցազրույցում:


    • Ընթերցեք նաև

Հենրիխ Մխիթարյանի նոր անակնկալը երկրպագուներին

Էրիկ Վարդանյանն առայժմ փորձաշրջան է անցնելու «Լեգանեսում»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է Իսպանիայի Լա Լիգա (լուսանկար)

«Փյունիկը» գլխավորած 2-րդ արտասահմանցին, ով միաժամանակ չի մարզի Հայաստանի հավաքականը

«Հայ ընկերներ, կարող եք սկսել նախանձել». Գենիչը՝ Մխիթարյանի հետ լուսանկարվելուց հետո

«Ինձ ասում էին, որ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ». Հենրիխ Մխիթարյանի ծավալուն հարցազրույցը

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի հավաքականը նահանջել է

Վարդան Մինասյան. «Յուրա Մովսիսյանն իր ազգանունի համար չի հրավիրվում Հայաստանի հավաքական»

Վարդան Մինասյան. «Ես գոհ եմ նրանից, թե ինչպես է Հենրիխ Մխիթարյանը կատարում ավագի պարտականությունները»

Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը (Ուղիղ հեռարձակում)

Հենրիխ Մխիթարյանը հավասարվել է Ռոբերտ Արզումանյանի ցուցանիշին. մնացել է 2 «թիրախ»

Հայաստան-Մոլդովա՝ 0:0. VivaroNews-ի ֆոտոշարքը

Կրկին ոչ-ոքի, այս անգամ՝ գոլազուրկ. Հայաստանի ընտրանին դեռ անելիք ունի

Հայաստան-Մոլդովա. առաջին խաղակեսից հետո (ֆոտոշարք)

Ինչու ենք ձեռքսեղմում սպասում Հենրիխ Մխիթարյանի և Մոլդովայի հավաքականի մարզչի միջև

2018-ի առաջին հաղթանակի հետևից. Հայաստանի հավաքականի վերջին մարզումն ընկերական խաղից առաջ (ֆոտոշարք)