Արմեն Մելիքբեկյան․ «ՀՖՖ-ի պատվիրակները զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով» - VNews
Բաժիններ

Արմեն Մելիքբեկյան․ «ՀՖՖ-ի պատվիրակները զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթանում է տարեկան ժողովը։ Բացման խոսքում Արմեն Մելիքբեկյանը հայտնեց, որ անվստահության նամակ է ստացել։

«Այս ծանր ժամանակահատվածում իմ ուղերձը պետք է սկսեի համերաշխության ու միավորման խոսքերով։ Ցավոք, վերջին օրերին անակնկալ իրադարձություններ եղան։ «Սևան» ֆուտբոլային ակումբը որոշել է անվստահություն հայտնել ինձ։ Դեկտեմբերի 22-ին, չեմ վախենա այդ խոսքից, անգրագետ փաստաթուղթ է ուղարկվել ՀՖՖ։ Թղթի իրավական գնահատականը կտրվի ժողովի ընթացքում։

Այն մարդիկ, ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթը, և նրանք, ովքեր կանգնած են այդ մարդկանց հետևում, թքած ունեն հայկական ֆուտբոլի վրա։ Այս ժողովի ընթացքում պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունը։ Միասնական ուժերով մեր ֆուտզալի հավաքականին աջակցելու ուղիները։

Փոխարենը, ստացել ենք առանց որևէ հիմքի մի պահանջ, որը չգիտեմ՝ ինչ է, եթե ոչ աթոռակռվի վառ օրինակ։ Սա անարգանք է նաև ՀՖՖ ժողովի այն պատվիրակների նկատմամբ, որոնք զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով։ Շատերն ապշել են նման հանդգնությունից։

Նրանք, ովքեր նախաձեռնել են սա, ընդհանրապես թքած ունեն հանրային կարծիքի վրա։ Այսինքն այն մարդկանց, որոնք հայկական ֆուտբոլի շահառուն են։ Լինեն դրանք երկրպագուները, ֆուտբոլի ընտանիքի այլ անդամները կամ լրագրողական հանրությունը։ Իմ գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը խայտառակություն է։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ սրանով ոչ միայն ծիծաղի վիճակում են գցում հայկական ֆուտբոլը, այլ նաև վնասում են նրա իմիջին։ Եթե չեք ցանկանում օգնել մեզ, ապա գոնե փորձեք չխանգարել։

Անձամբ ես իմ ամբիցիաները կողք եմ դրել։ Դրա վառ օրինակն է այսօրվա առաջարկը՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազեցնել 3-ից մինչև 2։ Դա մեկ օրինակ է, թե ինչպես են նվազեցվում նախագահի լայն լիազորությունները և դրանք տրվում Գործկոմին»,- ասաց Մելիքբեկյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Սևանը» հայտարարեց 3 տրանսֆերի մասին

ՀՖՖ-ն պարզաբանել է «Սևան» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան մրցաշարերը վերսկսվում են

Կազմը լրջորեն համալրած «Սևանը» նպատակ է դրել դուրս գալ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա (տեսանյութ)

Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

Ռաֆայել Նազարյան. «Ամենակարևորը թիմային աշխատանքն է» (տեսանյութ)

Ռաֆայել Նազարյանը կարևոր պաշտոն է ստացել ՀՖՖ-ում

«Լոռիի» հորդորն ու պահանջը՝ ուղղված ՀՖՖ-ին

Արտաշատի մարզադաշտը կվերանորոգվի և կունենա միջազգային չափանիշների վազքուղի

Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

«Սևան» -«Շիրակ» խաղի միջադեպը պարզաբանել են ֆուտբոլիստն ու մրցավարը

«Սևան» – «Շիրակ» խաղից հետո մրցավարը հարվածել է ֆուտբոլիստներից մեկի դեմքին

«Լոռին» ու «Սևանը» զրկվել են ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ (տեսանյութ)

ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի կայացրած որոշումները