Արմեն Մելիքբեկյան. «ՀՖՖ գործընթացները լինելու են թափանցիկ» - VNews
Բաժիններ

Արմեն Մելիքբեկյան. «ՀՖՖ գործընթացները լինելու են թափանցիկ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Արմեն Մելիքբեկյանի հանդես եկավ ելույթով:

«Շնորհակալ եմ բոլորին, որոնք քվեարկել են իմ օգտին և նրանց, որոնք չեն քվեարկել իմ օգտին: Մեզ համար բավական կարևոր պահ է: Այսօր հայկական ֆուտբոլում մի իրադրություն է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կայացել են մրցակցային ընտրություններ: Հետագայում բազմաթիվ առիթներ կլինեն անդրադառնալու այն իրողություններին, որոնք գրանցվել են այս վերջին մեկ ամսվա ընթացքում:

Հիմա միայն կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ են, հասարակական կազմակերպությունները, բոլոր ֆուտբոլային սուբյեկտները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դուրս գտնվող սուբյեկտները և նրանք, որոնք խաղի մասն են կազմում, գալիք ամիսների ընթացքում հավաստիանալու են, որ ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ, դրանք անցկացվելու են քննարկումների միջոցով, և մենք հնարավորիս միասնական ֆուտբոլային ընտանիք ենք ունենալու: Ամեն ինչ անելու եմ դրա համար: Շնորհակալություն բոլոր ներկաներին ու բոլոր նրանց, ովքեր հետևում էին ժողովին: Հավաստիացնում եմ, որ մենք կանենք առավելագույնը, որ արդարացնենք բոլորի սպասելիքները»,-ասաց Մելիքբեկյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈւԵՖԱ-ին

Մելիքբեկյանը հանդիպել է մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել

Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահին ընտրվելու կապակցությամբ

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին (տեսանյութ)

Արմեն Մելիքբեկյան. «Հայկական ֆուտբոլում որևէ անջրպետ չի լինելու» (տեսանյութ)

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

«Արագածը» որոշել է՝ ում է աջակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին