Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին» - VNews
Բաժիններ

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Առաջին խմբի դադարեցման ու 5 ակումբի և 58 անձանց որակազրկման հետ։

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ,

Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայն դեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։  Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։ Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին։

Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի այդ, այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։

Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են ՀՖՖ-ի հետ»,-ասված է հայատարությունում։

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

«Նորավանք». Նոր ակումբ Հայաստանում (տեսանյութ)

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի

Շիրակի մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր

«Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները մերժվել են

«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել