Արմեն Մելիքյան. «Պայքարեցի, որ Օլիմպիական ուղեգիր նվաճեմ, նախ և առաջ մարզիչներիս, հետո ինձ համար» - VNews
Բաժիններ

Արմեն Մելիքյան. «Պայքարեցի, որ Օլիմպիական ուղեգիր նվաճեմ, նախ և առաջ մարզիչներիս, հետո ինձ համար»

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Արմեն Մելիքյանը իր կարիերայի կարևորագույն հաղթանակը համարում է Օլիմպիական ուղեգրի ձեռքբերումը Սոֆիայի վարկանիշային մրցաշարում, որտեղ նա վճռորոշ գոտեմարտում առավելության էր հասել Հարավային Կորեան ներկայացնող ըմբիշի նկատմամբ: Սակայն միաժամանակ մեր մարզիկը ընդգծում է, որ կարևորագույն հաղթանակը կարող է գրանցվել Տոկիոյում այս ամռանը: Մելիքյանը Օլիմպիական խաղերում սկսելու է ելույթները օգոստոսի 1-ից:

VNews-ին Արմենը պատմեց, թե ինչպես նվաճեց Օլիմպիական ուղեգիր, ինչպես է ժամանակին ստիպված եղել թողնել ըմբշամարտը ու մեկնել արտագնա աշխատանքի, ինչպես է հաղթահարել վնասվածքները ու հիմա ինչ նպատակ է դրել իր առջև:

Ինչպե՞ս ստացվեց նվաճել Օլիմպիական ուղեգիր:

Ուղեգիրը մեծ դժվարությամբ նվաճեցի: Մի փոքր խնդիրներ եղան մարզիչների միջև, հետո որոշեցին, որ ես պետք է գնամ: Անկեղծ կասեմ՝ ընկեր Էդիկը (Էդիկ Սահակյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ-խմբ) առանձնացավ բոլորից ու ասաց, որ որոշել է, որ ես պետք է մասնակցեմ վարկանիշային մրցաշարին։ Այդպես էլ եղավ։ Ես իրենց չհիասափեցրի։ Վերջին ուղեգիրն էր, ու հույսը միայն ես էի, շատ լավ տրամադրվածությամբ մեկնեցի, որպեսզի Օլիմպիական ուղեգիր վերցնեմ, նախ և առաջ մարզիչների համար, իրենց պատիվը բարձր պահեմ, հետո՝ իմ:

Ձեր քաշային կարգում մրցակցությունը Գևորգ Ղարիբյանի հետ, ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա։

Կարելի է ասել՝ ոչ մի ազդեցություն էլ չի եղել։ Մենք ընկերներ ենք, ճիշտ է՝ սպորտը մնում է սպորտ, պայքարը՝ պայքար։ Հիմա արդեն մեկս մյուսին օգնում ենք։

Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ ուղեգիր նվաճեցիք։

Գոտեմարտից հետո առանձնապես զգացմունքներ չունեի, բայց երբ խոսեցի մարզիչների հետ հասկացա՝ ինչ մեծ բան եմ արել։

armen melikyan wrestling 960x640 - Արմեն Մելիքյան. «Պայքարեցի, որ Օլիմպիական ուղեգիր նվաճեմ, նախ և առաջ մարզիչներիս, հետո ինձ համար»

Ուղեգիրը նվաճելուց հետո առաջինը ո՞ւմ եք զանգ կատարել։

Առաջին զանգս եղել է հայրիկիս։ Շատ լարված էի զանգից առաջ, բայց, երբ խոսեցի, հասկացա, որ բոլորն են ուրախ ու հետո մարզիչիս եմ զանգել Ալիկ Հովհաննիսյանին։ Բոլորն էլ սպասում էին։ Այդ պահին չգիտեմ՝ ինչ էր կատարվում ինձ հետ։ Կարծես օդերում էի։

Ի՞նչ են Ձեզ համար Օլիմպիական խաղերը։

Ճիշտ է՝ Օլիմպիական խաղերը մյուս մրցումներից տարբերվում են, բայց ինձ համար որպես մարզիկ դրանք նույն մրցումներն են, նույն գոտեմարտերը, նույն մարզիկները, նույն պայքարը։ Տարբերություն չկա։ Բոլոր մարզիկներն էլ գոտեմարտելու են ոսկե մեդալի համար։

Մեր հարցազրույցները.

Հիշո՞ւմ եք՝ երբ եք առաջին անգամ դիտել Օլիմպիական խաղերը։

Հիշում եմ 2016 թվականի Օլիմպիական խաղերը, հիշում եմ Արթուրին ու Միհրանին։ Այդ ժամանակ շատ էր ոգևորված։ Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի իմ ժամանակը գա, ինձ էի պատկերացնում այնտեղ։

artur aleksanyan armen melikyan 960x707 - Արմեն Մելիքյան. «Պայքարեցի, որ Օլիմպիական ուղեգիր նվաճեմ, նախ և առաջ մարզիչներիս, հետո ինձ համար»

Հիմա մո՞տ եք Ձեր լավագույն մարզավիճակին։

Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քանի որ ընկերներս ինձ շատ են օգնում։ Աշխատում եմ, որպեսզի ավելի լավ մարզավիճակում լինեմ Օլիմպիական խաղերի համար։

Ի՞նչ նվազագույն խնդիր եք դրել ինքներդ Ձեր առջև։

Մարզիչները հավատացին ինձ, հիմա էլ նույն մտքով շարունակում ենք, որպեսզի ոսկե մեդալի համար պայքարեմ։

Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթանակից հետո վնասվածքներ եղան…

Այո, քիթս էր կոտրվել, մատերս էի վնասել։ Հետո քթի վիրահատություն տարա, ու ապաքինման պրոցեսը շատ բարդ էր, հետո սկսեց կորոնավիրուսը, ես նույնպես վարակվեցի։ Այնուհետև, մեկնեցինք աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը, ինձ ավելի լավ էի զգում, վստահ էի ինքս ինձ վրա, բայց  մրցումներին հասկացա, որ այդ հիվանդությունը բացասաբար է ազդել ինձ վրա ու դրանից հետո զրոյից սկսեցի, որպեսզի մյուս մրցաշարերին լավ պատրաստվեմ։

armen melikyan - Արմեն Մելիքյան. «Պայքարեցի, որ Օլիմպիական ուղեգիր նվաճեմ, նախ և առաջ մարզիչներիս, հետո ինձ համար»

Կպատմե՞ք ըմբշամարտում Ձեր մյուս խոշոր նվաճումների մասին։

2013 թվականին դարձել եմ Եվրոպայի պատանիների չեմպիոն, այնուհետև երիտասարդական առաջնությունում մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ եմ նվաճել, իսկ վերջին տարում պայքարից դուրս եմ մնացել, քանի որ մեջքի վնասվածք ունեի, այդ պատճառով 6 ամիս չէի պարապում, այնուհետև վերսկսեցի, բայց եղան խնդիրներ, մեկնեցի արտագնա աշխատանքի, բայց ի վերջո նորից վերադարձա մեծ սպորտ։ Շարունակեցի պարապել, պայքարել ու մեկ ամիս անց դարձա Հայաստանի չեմպիոն, դա կարելի է ասել, հույս տվեց, որ շարունակեմ այս ճանապարհով։

Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ։

Տարվա վերջ էր, մեկ ամիս շուտ վերադարձա։ Ցանկանում էի մեկ անգամ էլ փորձել։

Իսկ ե՞րբ ու ինչպե՞ս եք սկսել զբաղվել ըմբշամարտով։

11 տարեկանից եմ սկսել պարապել։ Պատճառը, այսպես ասած, եղբայրս է եղել, որը նույնպես ըմբաշամարտի էր գնում։ Առաջին քայլերս կատարել եմ Էջմիածին քաղաքում, առաջին մարզիչս էլ եղել է Ամրիբեկ Պողոսյանը։ Մինչև 15 կամ 16 տարեկանը տեղափոխվել եմ Երևան, եկել եմ Ալիկ Հովհաննիսյանի մոտ ու որոշ ժամանակ անց դարձել եմ Եվրոպայի չեմպիոն։

vdfbdfbv 960x640 - Արմեն Մելիքյան. «Պայքարեցի, որ Օլիմպիական ուղեգիր նվաճեմ, նախ և առաջ մարզիչներիս, հետո ինձ համար»

Ինչո՞վ է ըմբշամարտը յուրահատուկ։

Ըմբշամարտը շատ դժվար սպորտ է։ Միայն ուղեղի կամ ֆիզիկականի հաշվին չես կարող հաղթել։ Պետք է մեծ կամքի ուժ ունենաս, և դա օգնում է քեզ նաև առօրյա կյանքում։

Ձեր սոցիալական էջերում հաճախ ենք հանդիպում Ձեր ընտանեկան գեղեցիկ լուսանկարներին։ Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

Իմ կնոջը վաղուց եմ ճանաչում։ Ինքն էլ 3-4 տարեկանից գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվել։ Երբ ես սկսել եմ հաճախել ըմբշամարտի, դահլիճում հանդիպել եմ նրան, ճանաչել եմ, հավանել եմ ու պայքարել եմ երկար տարիներ, որպեսզի հասնեմ նրան։ Հիմա, փառք Աստծո, միասին ենք, սիրով ենք, արդեն 2,5 տարեկան տղա ունենք։ Շատ եմ բացակայում վերջերս, որդիս զանգում ասում է, արի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

ՏՈԿԻՈ 2020. Մեդալային հաշվարկն այս պահին