Արմեն Նահապետյանը՝ «Փյունիկի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում - VNews
Բաժիններ

Արմեն Նահապետյանը՝ «Փյունիկի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում

«Բանանցի» հետ խաղում փոխարինման դուրս գալուց մեկ րոպե անց «Փյունիկի» պատանի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանը գրավեց բազմափորձ Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը՝ բացելով գոլերի հաշիվը բարձրագույն խմբում: Նախորդ տուրում «Արարատի» հետ մրցավեճում բարձրագույն խմբում նորամուտը նշած Արմեն Նահապետյանն ընդգրկվեց «Փյունիկում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Նա Ստեփան Ղազարյանի դարպասը գրավեց 17 տարեկան 238 օրականում:

ՀՀ առաջնություններում «Փյունիկում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Էդգար Մանուչարյանն է: Նա թիմի կազմում իր առաջին գնդակը խփել է 15 տարեկան  209 օրականում՝ 2002թ. օգոստոսի 16-ին գրավելով «Արցախի» դարպասապահ Արթուր Ավագյանի պաշտպանած դարպասը: Ի դեպ, դա այդ խաղի միակ գոլն էր, որը հաղթանակ պարգևեց «Փյունիկին»:

VivaroNews.am-ը ներկայացնում է բարձրագույն խմբում «Փյունիկում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Տարիքը Մրցակիցը
1.Էդգար Մանուչարյան 15 տարեկան 209 օրական 16.08.2002 «Արցախ»՝ 1:0
2.Բալեպ Բա Նդումբուկ 15 տարեկան 231 օրական 12.06.2003 «Միկա»՝ 3:0
3.Հայկ Գևորգյան 15 տարեկան 276 օրական 06.07.1992 «Նիգ»` 2:1
4.Ժորիկ Հովհաննիսյան 16 տարեկան 17 օրական 03.05.2003 «Կոտայք»՝ 1:1
5.Արտակ Հովհաննիսյան 16 տարեկան 290 օրական 13.04.2005 «Միկա»՝ 1:0
6.Կառլ Լոմբե 16 տարեկան 344 օրական 27.04.2003 «Արաքս»` 11:0
7.Վարդան Բակալյան 17 տարեկան 46 օրական 20.05.2012 «Բանանց»` 4:0
8.Հարություն Հովհաննիսյան 17 տարեկան 86 օրական 04.11.1998 «Ցեմենտ»՝ 1:3
9.Վիուլեն Այվազյան 17 տարեկան 125 օրական 05.05.2012 «Արարատ»՝ 3:2
10.Արմեն Նահապետյան 17 տարեկան 238 օրական 19.03.2017 «Բանանց»՝ 3:0

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ուրարտուն» Դեսիրեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

«Փյունիկն» իր մարզաշապիկին հատուկ գրությամբ կխաղա

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիա» – «Ուրարտու» ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի

Արցախից ժամանած 70 երեխաներ և մայրեր հյուրընկալվել են «Ուրարտուի» մարզաբազայում (տեսանյութ)

Օզբիլիս․ «Միջազգային դաշնակիցներին կոչ եմ անում ոտքի կանգնել»

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)