fbpx
Բաժիններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահի հետ (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ, այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։

Քալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է նաև The City Football Group հոլդինգի գործունեությունը, ում էլ պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանրապետության նախագահը նաև շրջայց է կատարել «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով նախագահ Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կորուստ՝ ամենախնդրահարույց դիրքում․ Գվարդիոլան նոր գլխացավանք ունի

Գվարդիոլա. «Սիթիի հաջողությունները ֆուտբոլիստների շնորհիվ են, ոչ թե իմ»

Մոուրինյոն բացատրել է՝ ինչու են Անգլիայում գերիշխում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»

Գվարդիոլա. «Շնորհավորում եմ, «Լիվերպուլ», դու ԱՊԼ-ի չեմպիոնն ես»

Կարագեր․ «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի ուժեղագույն թիմն է»

Գվարդիոլա. «Պետք չէ «Սիթիից» մշտապես հաղթանակ կամ առաջնությունում 100 միավոր ակնկալել»

«Սիթին» պարտվեց «Նորվիչին» գոլառատ խաղում (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

BBC-ն ներկայացրել է ուրբաթ օրվա տրանսֆերային խոսակցությունները

Էմերիկ Լապորտը ծանր վնասվածք է ստացել

Վան Պերսին գեղեցիկ գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիի» լեգենդների դեմ խաղում (տեսանյութ)

Վիդիչ. «Համոզված եմ՝ Ագուերոն պաշտպան է ծնվել»

«Գվարդիոլան ինձ չի հետևում, որովհետև գոլֆ խաղալով է զբացված». Ֆոդեն

Հայտնի նախկին ֆուտբոլիստի որդին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Էդերսոն. «Գվարդիոլան կատաղեց, երբ նրան խնդրեցի 11-մետրանոց իրացնել»

Էդերսոն. «Ալիսոնն աշխարհի լավագույն դարպասապահն է»