fbpx

ArmFighting. տարեվերջյան թեժ մենամարտերը կանցկացվեն Ծաղկաձորում

Վերջին 18 տարիների ընթացքում ArmFighting ֆեդերացիան կազմակերպել է տարածաշրջանում լավագույն շոու-մենամարտերը։ Այդ ընթացքում Հայաստան են եկել ուժեղագույն մարզիկներ, ովքեր մրցահարթակում ոչ թե մենամարտել են, այլ իսկական պատերազմ են հայտարարել միմյանց։

Ժամանակները փոխվել են, սպորտաձևի ու շոուի նկատմամբ պահանջարկը մեծացել է։ 19-րդ ավանդական մրցաշարը որոշվել է անցկացնել  Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում։ Ի թիվս այլ մենամարտերի, 11-րդ մենամարտը լինելու է երեկոյի գլխավոր մեխը։ Իրար հետ մրցելու են Վրաստանը ներկայացնող Շոթա Բետլեմիձեն ու իրանցի Հոսեյն Հելային։

Նշենք, որ ArmFighting ֆեդերացիան 2008 թվականին պաշտոնապես, իր խորհրդի նիստում ամրագրեց տարածաշրջանում առաջին վարկանշային կազմակերպությունը ArmFC-ին։ Այն իրենից ներկայացնում է կազմակերպություն, որը թույլ է տալիս տարբեր մարզիկներին աշխարհի բոլոր անկյուններից պայքարել չեմպիոնական գոտու համար։

Մրցաշարին մասնակցելու է 5 երկրի ներկայացուցիչ։ Լիբանանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի Իսլամանական Հանրապետության և Հայաստանի տարբեր մարզիկներ դուրս կգան մրցասպարեզ։ Գլխավոր մենամարտում իրար հետ մրցող Բետլեմիձեն ու Հելային ունեն համապատասխան բոլոր չափանիշները։ Գլխավորը, 5 անընդմեջ հաղթանակն է, որը նրանց թույլ է տալիս դառնալ հավակնորդ։

Մենամարտի շարժառիթը հանդիսացել է այն, որ իր նախորդ 5 մենամարտերում Բետլեմիձեն հաղթանակ է տարել հենց իրանցի մարզիկների նկատմամբ։ Դա խիստ զայրացրել է Հելայիին, ու նա մարտահրավեր է նետել վրացի ներկայացուցչին։ Հելայիի միայն ֆիզիկական տվյալները լսելիս սարսուռ կարելի է ապրել՝ 204 սմ հասակ, 120 կիլոգրամանոց հսկա է դուրս գալու մրցահհարթակ։ Բետլեմիձեն էլ իր ֆիզիկական տվյալներով հետ չի մնում իր մրցակցից։

Այս պատերազմին, որը խոստանում է լինել ավելի ահարկու, քան «մրրկահողմն անապատում», կարելի է ականատես լինել դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում։ Չմոռանաք, չուշանաք, թե չէ կփոշմանեք։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: