Արյունահեղությունից մինչև բոյկոտ. Ինչ է եղել և ինչ է սպասվում Արգենտինա – Բրազիլիա դիմակայությունում - VNews
Բաժիններ

Արյունահեղությունից մինչև բոյկոտ. Ինչ է եղել և ինչ է սպասվում Արգենտինա – Բրազիլիա դիմակայությունում

messi neymar - Արյունահեղությունից մինչև բոյկոտ. Ինչ է եղել և ինչ է սպասվում Արգենտինա – Բրազիլիա դիմակայությունում

Ակումբային ֆուտբոլում գրեթե կոնսենսուս կա, որ համաշխարհային թիվ մեկ դիմակայությունը «Բարսելոնա» – «Ռեալ» Էլ Կլասիկոն է: Ազգային հավաքականների հարցում նույնպես մեծամասնությունը ֆավորիտ ունի. Բրազիլիա – Արգենտինա հակամարտությունը: ESPN-ն այդ թիմերի դիմակայությունը ճանաչել է ազգային հավաքականների պատմության լավագույնը, իսկ CNN-ն այն նշել է երկրորդ տեղում՝ առաջինը հատկացնելով Անգլիա – Շոտլանդիային, որը ֆուտբոլի համար ավելի շուտ արմատական նշանակություն ունի, քան մեծագույնի կարգավիճակ: Իսկ Արգենտինայի ու Բրազիլիայի հակամարտությունը ցանկացած ժամանակներում կարևորագույն իրադարձություն է:

Ազգային հավաքականների սուպերկլասիկոն շուտով կրկին բոլորի ուշադրության կենտրոնում է լինելու: Կոպա Ամերիկայի եզրափակիչում նորից հանդիպելու են համաշխարհային այդ երկու հզորները, որոնք միասին 7 անգամ աշխարհի չեմպիոն են դարձել և 23 անգամ Կոպա Ամերիկայի գավաթը նվաճել:

Մեսիի ու Նեյմարի սպասված հանդիպումից առաջ ներկայացնում ենք, թե ինչ է եղել Արգենտինայի ու Բրազիլիայի դիմակայություններում, որոնցում մարդիկ ականատես են  եղել ոստիկանների հետ ծեծկռտուքի, բոյկոտների և գոլերի լքված դարպասին։

Արյունահեղություն ու բոյկոտներ

Բրազիլիայի ուԱրգենտինայի միջև հանդիպումների մասին տեղեկություններ կան դեռ 1905 թվականից, սակայն ՖԻՖԱ-ն այդ խաղերը չի ճանաչում։ Միջազգային ֆեդերացիան հաշվարկում է միայն այն խաղերը, որոնք կայացել են 1914-ից հետո, երբ պաշտոնապես ձևավորված են եղել երկու երկրների ֆեդերացիաները:

«Սելեսաոյի» ու «ալբիսելեստեի» հանդիպումները հաճախ են սկանդալային դարձել: 1925-ին արգենտինացի Ռամոն Մուտիսը ոտքով հարվածել է բրազիլացիների գլխավոր աստղ Արթուր Ֆրիդենրայխի դեմքին և այդպես վիճաբանություն հրահրել: Դրանից հետո երկու թիմերը որոշել են միմյանց հետ տևական ժամանակ ընկերական խաղեր չանցկացնել:

1937-ին նրանց ճանապարհները խաչվել են Կոպա Ամերիկայի եզրափակիչում: Բուենոս-Այրեսում տեղի երկրպագուներն այնպիսի վիրավորական խոսքեր են ասել բրազիլացիների հասցեին, որ նրանք լքել են խաղադաշտը:

Երկու տարի անց հարավամերիկացիները հանդիպել են արդեն Ռիո դե Ժանեյրոյում: Արգենտինացիները սեփական հարկի տակ հաղթել են 5:1 հաշվով, սակայն պատասխան մրցավեճի 2:2 հաշվի ժամանակ մրցավարը 11-մետրանոց է նշանակել տանտերերի օգտին, ինչը զայրացրել է արգենտինացի Արկադիո Լոպեսին, որը սկսել է վիճել մրցավարի հետ: Վրա հասած ոստիկանները Լոպեսին դուրս են տարել խաղադաշտից: «Ալբիսելեստեն», որպես բողոքի նշան, ամբողջ թիմով լքել են ստադիոնը, իսկ բրազիլացիները 11-մետրանոց հարվածն իրացրել են դատարկ դարպասին՝ 3:2:

1946-ին տեղի է ունեցել մի միջադեպ, որի պատճառով հարևան երկրների թիմերի միջև խաղը վերջնականապես վերածվել է ատելության ու հաղթանակը դարձել է սկզբունքի հարց:

Կոպա Ամերիկայի եզրափակիչից առաջ համաշխարհային մամուլում նշվել է, որ սպասվում է պատմության ամենակոպիտ խաղերից մեկը: 28-րդ րոպեին բրազիլացի Ժաիր Պինտոն երկու տեղից կոտրել է արգենտինացիների ավագ Խոսե Սալոմոնի ոտքը: Անմիջապես մասսայական ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են նաև մարզադաշտ ներխուժած երկրպագուները և նրանց հանգստացնել փորձող ոստիկանները:

Կարգազանցներին խաղադաշտից դուրս բերելուց հետո խաղը շարունակվել է և Արգենտինան 2:0 հաշվով հաղթանակ է տոնել, սակայն նրա ավագ Սալոմոնն այդպես էլ պրոֆեսիոնալ կարիերան չի շարունակել:

gettyimages 52009592 e1625831964825 960x672 - Արյունահեղությունից մինչև բոյկոտ. Ինչ է եղել և ինչ է սպասվում Արգենտինա – Բրազիլիա դիմակայությունում

Ամենակարևոր խաղերը

Քանի որ Արգենտինան ու Բրազիլիան հաճախ են հանդիպում Կոպա Ամերիկայում, նրանց միջև հանդիպումները սակավության պատճառով առանձնանում են աշխարհի առաջնություններում:

Առաջին նմանատիպ մրցավեճը կայացել է ԱԱ-1974-ում, երբ հարավամերիկյան թիմերը հանդիպել են երկրորդ խմբային փուլում: Խմբի հաղթողները դուրս էին գալիս եզրափակիչ: Գործող չեմպիոնների կազմում աչքի են ընկել Ռիվելինոն ու Ժաիրզինյոն՝ փակելով եզրափակիչի ճանապարհն արգենտինացիների համար: Մեկ տուր հետո նույն ճակատագրին են արժանացել բրազիլացիները Յոհան Կրուիֆի առաջնորդած հոլանդացիների հետ մրցավեճում։

Աշխարհի առաջնություններում Բրազիլիայի ու Արգենտինայի միջև ամենակարևոր խաղը կարելի է համարել 1978-ին, որովհետև այն չեմպիոնության ճանապարհ է բացել: Խմբային փուլում սուպերկլասիկոն ավարտվել է 0:0 հաշվով, ինչը հետագայում արգենտինացին թույլ է տվել գնդակների տարբերության շնորհիվ դուրս գալ տնային եզրափակիչ և հաղթել Նիդերլանդներին:

Մեր ընտրանին

Նշանակությամբ երկրորդ ամենակարևոր խաղն ԱԱ-1990-ի 1/8 եզրափակիչում է եղել: Արգենտինան գործող չեմպիոնի կարգավիճակով է խաղացել և 1:0 հաշվով հաղթանակի հասել: Դիեգո Մարադոնայի փոխանցումից հետո միակ գոլը խփել է Կլաուդիո Կանիջիան:

Քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում ծանրագույն հաղթանակների շնորհիվ «ալբիսելեստեն» հասել է եզրափակիչ, որտեղ զիջել է գերմանացիներին:

Թվեր

Չնայած նրան, որ Մունդիալներում Արգենտինան հաջողության է հասել երկու ամենակարևոր մրցավեճերում, ընդհանուր հաղթանակների թվով Բրազիլիան առջևում է (5): Փոխարենը, Կոպա Ամերիկաներում առավելությունն «ալբիսելեստեի» կողմն է, որը 15 հաղթանակ ունի 11-ի դիմաց:

Սուպերկլասիկոն, ընդհանուր առմամբ, կայացել է 111 անգամ, որոնցից 46-ում հաղթել են բրազիլացիները, 40-ում՝ արգենտինացիները, իսկ ևս 25-ում գրանցվել է ոչ-ոքի: Գոլերով նույնպես սկզբունքային մրցակիցները շատ մոտ են: Արգենտինան խփել է 162 գոլ, իսկ Բրազիլիան՝ 168:

hi res 146166817 crop exact e1625832022912 960x703 - Արյունահեղությունից մինչև բոյկոտ. Ինչ է եղել և ինչ է սպասվում Արգենտինա – Բրազիլիա դիմակայությունում

Ինչ վիճակում են թիմերը մոտենում չեմպիոնական խաղին

Կոպա Ամերիկա-2021-ը նախատեսված էր անցկացնել Արգենտինայում և Կոլումբիայում, սակայն կորոնավիրուսի պատճառով որոշվեց այն տեղափոխել Բրազիլիա: Խմբային փուլում Բրազիլիան վերջին տարիների նման լուրջ խնդիրներ չունեցավ և 12 հնարավորից վաստակեց 10 միավոր՝ գրավելով առաջին տեղը:

Մյուս խմբում Արգենտինան, ինչ-որ չափով անսպասելիորեն, նույնպես առանց խնդիրների առաջին տեղը գրավեց (10 միավոր):

Քառորդ եզրափակիչում Լիոնել Սկալոնիի թիմը շարունակեց թեթև զբոսանքը և 3:0 հաշվով ջախջախեց Էկվադորին: Իսկ ահա Բրազիլիան լուրջ խնդիրներ ուներ Չիլիի դեմ մրցավեճում, հատկապես այն պատճառով, որ երկրորդ կեսի սկզբից խաղում էր 10 ֆուտբոլիստով:

Կիսաեզրափակիչում Բրազիլիան նույն 1:0 հաշվով առավելության հասավ Պերուի նկատմամբ, որին ջախջախել էր խմբային փուլում (4:0): Իսկ Արգենտինան հանդիպեց Կոլումբիային և առավելության հասավ 11-մետրանոց հարվածաշարում: Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երեք սեյվ կատարեց, ինչով թիմին վստահություն ներշնչեց. եթե եզրափակիչում կրկին գործը հասնի 11-մետրանոց հարվածաշարին, ապա արգենտինացիները կարող են չվախենալ Չիլիի խաղերի սցենարի կրկնությունից:

Առաջատարներ և կորուստներ

Ֆանտաստիկ մարզավիճակում է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին: «Բարսելոնայի» գերաստղը Կոպա Ամերիկայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն  (4) և ամենաշատ գոլային փոխանցում (5) կատարած ֆուտբոլիստն է: Ընթացիկ մրցաշարում Մեսին երկու գոլ խփել է տուգանային հարվածներով: Ուշագրավ է, որ ամբողջ ԵՎՐՈ-2020-ի 24 թիմերը միասին տուգանային հարվածով 1 գոլ են հեղինակել:

Մրցաշարի երկրորդ ռմբարկուն նույնպես Արգենտինայից է՝ Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է, չնայած կիսաեզրափակիչում ապշեցուցիչ վրիպում թույլ տվեց:

16237076901424 960x540 - Արյունահեղությունից մինչև բոյկոտ. Ինչ է եղել և ինչ է սպասվում Արգենտինա – Բրազիլիա դիմակայությունում

Բրազիլիայի հավաքականում կրկին մյուսներից տարբերվում Նեյմարը: Նա 2 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել: Անսպասելիորեն մեկնարկային կազմ է ներխուժել Լուկաս Պակետան և 2 գոլի շնորհիվ հաղթանակներ պարգևել իր թիմին:

Երկու թիմերի կազմում այս պահին միայն մեկ լուրջ կորուստ կա: Հարձակվող Գաբրիել Ժեզուսը քառորդ եզրափակիչի՝ Չիլիի դեմ մրցավեճում կարատեի տեսակի հարվածով տապալեց մրցակցին և կարմիր քարտ ստացավ: ԿՈՆՄԵԲՈԼ-ը որոշեց բրազիլացուն ոչ թե սպասվածի պես որակազրկել մեկ, այլ ֆուտբոլից դուրս թողեց 2 խաղով, ինչի պատճառով նա բաց է թողնելու նաև երզափակիչը:

Կասկածի տակ է նաև «սելեսաոյի» պաշտպան Ֆելիպեի մասնակությունը, որը մկանային վնասվածք ունի: Արգենտինայի կազմում բոլորն առողջ են:

Շանսեր

Պաշտոնական խաղերում Արգենտինան վերջին անգամ Բրազիլիային հաղթել է հեռավոր 2005 թվականին: «Ալբիսելեստեն» այդ տխուր վիճակագրությունը մեղմում է ընկերական խաղերում հաղթանակներով, որոնցից մեկում Մեսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել (4:3), սակայն դժվար է ասել, թե արգենտինացիները մոռացել են կարևոր խաղերում պարտությունները և որ դա ավելի կմոտիվացնի նրանց, այլ ոչ թե կրկին կստիպի դավադրություն փնտրել:

Բրազիլիան երկրորդ անընդմեջ Կոպան անցկացնում է սեփական հարկի տակ և հոգեբանական խնդիրներ չունի: Տիտեի թիմին մնում է լուծել խաղային խնդիրները և կրկին չեմպիոնի կոչումը նվաճել:

Vivarobet-ը ֆավորիտ է համարում Բրազիլիային:

Արգենտինայի հաղթանակ՝ 3,8

Ոչ-ոքի՝ 3,25

Բրազիլիայի հաղթանակ՝ 2,2

***

Արգենտինայի չեմպիոնություն՝ 2,48

Բրազիլիայի չեմպիոնություն՝ 1,57:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կուման. «Մեսին թաքցնում էր «Բարսելոնայի» բոլոր խնդիրները»

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

ՊՍԺ-ն հաստատում է՝ Մեսին բաց կթողնի «Մեցի» դեմ խաղը

Մեսիի փոխարինման իրական պատճառը

Պոչետինոն խոսել է Մեսիի փոխարինման մասին (տեսանյութ)

Լապորտան հրաժարվել է հանուն Մեսիի վաճառել թիմի երիտասարդ հարձակվողի տրանսֆերային իրավունքները

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

ՊՍԺ-ն մեկնաբանել է Մեսիի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ ստանալու մասին լուրը

L’Equipe-ը պարզել է՝ որքան է Մեսիի աշխատավարձը ՊՍԺ-ում

«Շատ անելիք չունեի». «Բրյուգեի» դարպասապահը՝ Մեսի, Նեյմար, Մբապե հարձակման դեմ խաղից հետո

Լաուտարոն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ռոնալդուն կրկնեց Մեսիի ռեկորդը

FIFA 22. Մեսին լավագույնն է, Ռոնալդուն երրորդն է

Ռումենիգե. «Լա լիգան երեք տարում կորցրեց իր երկու խորհրդանիշերին»

Տեբաս. «Մեսին «Բարսելոնայից» չի հեռացել ֆինանսական խնդիրների պատճառով»

Լա Լիգայի նախագահն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստին