Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի - VNews
Բաժիններ

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Վերջնագիծը հատեց արագ և կայծակնային շախմատի առցանց մրցաշարը: Մրցումների ավարտական օրը Լևոն Արոնյանը հաջող հանդես եկավ կայծակնային մրցախաղում՝ բարելավելով ցուցանիշները: Հայ գրոսմայստերը 9 պարտիաներում 6 միավոր վաստակեց:

Լևոնը հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, Ալեքսանդր Գրիշչուկին, Յան Նեպոմնյաշչնուն և Պենտալա Հարիկրիշնային, հաշտություն կնքեց Մագնուս Կառլսենի, Ջեֆրի Սյունի, Հիկարու Նակամուրայի և Լերնիեր Դոմինգեսի հետ: Միակ պարտությունն Արոնյանը կրեց Ուեսլի Սոյից:

Այսպիսով, ընդհանուր հաշվարկով Արոնյանը վաստակած 18,5 միավորով 4-5-րդ տեղերը  բաժանեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ՝ պարգևատրվելով 27500 դոլարով:

24-ական միավորով մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին Մագնուս Կառլսենը և Ուեսլի Սոն, որոնք արժանացան 45 հազարական դոլար պարգևավճարի: 21 միավորով մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Հիկարու Նակամուրան, որը պարգևատրվեց 35 հազար դոլարով:

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Airthings Masters. Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի

Airthings Masters. Արոնյանը պարտվեց եզրափակիչ առաջին մրցախաղում

Airthings Masters. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակը կվիճարկի Թեյմուր Ռաջաբովի հետ սկզբունքային մրցախաղում

Լևոն Արոնյան. «Հրաշքներ լինում են»

Airthings Masters. Լևոն Արոնյանը եզրափակչի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց

Airthings Masters. Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Airthings Masters. Լևոն Արոնյանը շահեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղը

Airthings Masters. Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում

Airthings Masters. Լևոն Արոնյանը պահպանեց տեղն առաջատարների խմբում

Airthings Masters. Լևոն Արոնյանը 5 առաջատարներից մեկն է

Հերթական առցանց մրցաշարերը Լևոն Արոնյանի մասնակցությամբ

Լևոն Արոնյանն Արիանային նվիրված գրառում է կատարել

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը չհաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը

Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում