Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից - VNews
Բաժիններ

Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

nor 5 - Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:18

-

-

16 շախմատիստների մասնակցությամբ մեկնարկել է Champions Chess Tour-ի 4-րդ փուլը՝ արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարը: Այն անցկացվում է երկու փուլով: Նախնական փուլում մասնակիցները մեկ շրջանով անցկացվելիք մրցախաղերում կորոշեն պայքարը շարունակող 8 ուժեղագույններին, որոնք էլ նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 220 հազար դոլար է, որից 60 հազարը կստանա հաղթողը:

Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց՝ պարտվելով Շահրիյար Մամեդյարովին: Սակայն հետագայում հայ շախմատիստը վերելքով հանդես եկավ: Նա հաղթանակներ տոնեց Յան Նեպոմնյաշչնու, Սերգեյ Կարյակինի և Ալան Պիչոտի նկատմամբ, իսկ Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի:

5 տուրից հետո Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ 3,5 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: 4 միավորով առաջատարն Անիշ Գիրին է: Այսօր կկայանան 6-10-րդ տուրերի մրցախաղերը:

Champions Chess Tour-ի 3 փուլերից հետո Արոնյանը 65 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Նա այդ մրցաշարերում ընդհանուր առմամբ 50 հազար դոլար պարգևավճար է ստացել: 108-ական միավորով առաջատարներն են Ուեսլի Սոն և Թեյմուր Ռաջաբովը:

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ երբ Արոնյանը կհամալրի ԱՄՆ հավաքականի կազմը

Արոնյանը պարտվեց Մամեդյարովին՝ բավարարվելով 6500 դոլարով

Ոչ-ոքի՝ Արոնյան-Մամեդյարով առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց Կառլսենին և կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Լևոն Արոնյանը հաղթեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Արոնյանը մեկնարկեց 4 անընդմեջ ոչ-ոքիով՝ հաղթելով 5-րդ տուրում

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)