Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը - VNews
Բաժիններ

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

nor 3 scaled - Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:18

-

-

Champions Chess Tour-ի 4-րդ փուլի՝ արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում կայացան 6-10-րդ տուրերի մրցախաղերը: Ցավոք, մրցումների երկրորդ օրն Արոնյանը շատ անհաջող հանդես եկավ:

Նա իր ելույթները սկսեց Ուեսլի Սոյից և Անիշ Գիրիից կրած պարտություններով: 8-րդ տուրում Լևոնը կես միավոր վաստակեց Դանիիլ Դուբովի հետ մրցախաղում, սակայն հաջորդ պարտիայում կրկին անհաջող խաղաց՝ զիջելով Հիկարու Նակամուրային:

Մրցումների երկրորդ օրն Արոնյանն ավարտեց Յորդեն վան Ֆորեստի նկատմամբ 10-րդ տուրում տոնած հաղթանակով: Ընդ որում պարտիայի ընթացքում Արոնյանը պարտվողի դերում էր, սակայն օգտվելով մրցակցի սխալից, նրա արքային մատ հայտարարեց:

Անհաջող ելույթների պատճառով Լևոն Արոնյանը զգալիորեն վատթարացրեց մրցաշարային վիճակը: 10 տուրից հետո Արոնյանը 5 միավորով ընթանում է 7-րդ տեղում: 8 միավորով առաջատարն Անիշ Գիրին է, որին կես միավոր է զիջում Մագնուս Կառլսենը:

Նախնական փուլի ավարտական 5 տուրերում Արոնյանը հաջորդաբար կմրցի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ալիռեզա Ֆիրուջայի, Մագնուս Կառլսենի, Դավիդ Անտոնի և Նիլս Գրանդելիուսի հետ:

Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակի համար պայքարը շարունակելու են նախնական փուլի արդյունքներով 8 ուժեղագույն շախմատիստները:

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ երբ Արոնյանը կհամալրի ԱՄՆ հավաքականի կազմը

Արոնյանը պարտվեց Մամեդյարովին՝ բավարարվելով 6500 դոլարով

Ոչ-ոքի՝ Արոնյան-Մամեդյարով առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց Կառլսենին և կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Լևոն Արոնյանը հաղթեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Արոնյանը մեկնարկեց 4 անընդմեջ ոչ-ոքիով՝ հաղթելով 5-րդ տուրում

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)

Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից