Արոնյանը վերջապես առաջին հաղթանակը տոնեց - VNews
Բաժիններ

Արոնյանը վերջապես առաջին հաղթանակը տոնեց

super 7 - Արոնյանը վերջապես առաջին հաղթանակը տոնեց

Բուխարեստում ընթացող դասական շախմատի Superbet Chess Classic մրցաշարում կայացան 7-րդ տուրի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր առաջատարներից մեկի՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Հայ գրոսմայստերին վերջապես հաջողվեց վայելել առաջին հաղթանակի բերկրանքը՝  մրցակցին ստիպելով հանձնվել արդեն 29-րդ քայլում:

Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը բավական բարելավեց դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ 3,5 միավորով բարձրանալով 5–րդ հորիզոնական:

Իսկ միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Շահրիյար Մամեդյարովը, որը հաղթելով Ֆաբիանո Կարուանային, վաստակեց 5 միավոր: 4-ական միավորով նրան հետապնդում են Ալեքսանդր Գրիշչուկը և Ուեսլի Սոն: Վերջինս հաշտություն կնքեց Թեյմուր Ռաջաբովի հետ: Ռաջաբովը, Անիշ Գիրին և Բոգդան-Դանիել Դյակն ունեն  3,5–ական միավոր: Գիրին հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Կոնստանտին Լուպուլեսկուի և Բոգդան-Դանիել Դյակի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Մրցաշարի նախավերջին՝  8-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Բոգդան-Դանիել Դյակի հետ:

Վլադիմիր Հակոբյանը կներկայացնի ԱՄՆ-ն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի 8-րդ փուլին

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին (կատարված քայլեր)

Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությանը

Արոնյանին տեխնիկական պարտություն է տրվել Աշխարհի գավաթում․ հայտնի է պատճառը

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը գլխավոր մրցանակը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց

Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոնի հետ

Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում

Արոնյանը դարձավ նախնական փուլի հաղթող

Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը