Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց - VNews
Բաժիններ

Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

ar 5 - Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ 2-րդ մրցախաղերը: Լևոն Արոնյանին հաջողվեց ռևանշի հասնել  աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճել:

Նախորդ օրը կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում զիջելով Մագնուս Կառլսենին (1,5-2,5), Լևոն Արոնյանն այսօր մարտականորեն էր տրամադրված: Առաջին պարտիայում Արոնյանին հաջողվեց սևերով 92-րդ քայլին հաղթանակ տոնել:

Հաջորդ երկու պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին, ընդ որում 3-րդ պարտիան ավարտվեց 127-րդ քայլին: Մրցախաղի ավարտական՝ 4-րդ պարտիայում էլ Լևոնն արդեն սպիտակներով 34-րդ քայլին հաղթեց և 3-1 հաշվով շահեց երկրորդ մրցախաղը:

Մրցակարգի համաձայն, եզրափակչի ուղեգրի տիրոջը որոշելու համար անցկացվեց կայծակնային շախմատի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ: Լևոնը գերազանց խաղաց՝ հաղթելով 2 պարտիաներում էլ և վճռելով մրցակցության ելքը:

Մրցաշարի գլխավոր մրցանակը՝ 30 հազար դոլար պարգևավճարն Արոնյանը եզրափակիչ երկու մրցախաղերում կվիճարկի Վլադիսլավ Արտեմևի հետ: Վերջինս Դին Լիժենի հետ կիսաեզրափակիչ երկրորդ մրցախաղում 2,5-1,5 հաշվով ռևանշի էր հասել մրցակցի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգիրը նվաճել էր լրացուցիչ մրցախաղում (1,5-0,5):

Զավեն Անդրիասյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը բավարարվեց 6,5 հազար դոլար պարգևավճարով